International finance corporation (IFC)
Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ, IFC) հանդիսանում է Համաշխարհային բանկի խմբի կազմակերպություններից մեկը և խոշորագույն կառույց գլոբալ զարգացման գործընթացում:
ՄՖԿ-ն ստեղծվել է 1956թ.-ին և հանդիսանում է 184 անդամ-պետությունների սեփականությունը, որոնք համատեղ մշակում են կորպորացիայի քաղաքականությունը: Այն գործունեություն է ծավալում ավելի քան 100 զարգացող երկրներում. այդ թվում՝ Հայսատանի Հանրապետությունում:
Միջազգային ֆինանսական կորպորացիան սննդամթերքի անվտանգության բնագավառում մատուցում է խորհրդատվական ծառայություններ ներմուծման, արտահանման, տեսչական ստուգումների վերաբերյալ: Սույն ոլորտներում վարչարարական բեռի ու կանոնակարգման արգելքների կրճատման միջոցով նպաստում է Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավմանը, ինչպես նաև մասնավոր հատվածի զարգացման խթանմանը և մրցունակության բարձրացմանը: Նշված նպատակներին հասնելու ուղղությամբ IFC-ի կողմից իրականացնում են հետևյալ աշխատանքները՝
- Սննդամթերքի անվտանգության օրենսդրության մշակում, որը լիովին կհամապատասխանի ԵՄ սննդամթերքի անվտանգության սկզբունքներին, ինչպես նաև կլինի գործարարությանը նպաստող.
- Ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի գործնական կիրառում, որի արդյունքում կնվազի տնտեսավարող սուբյեկտների բեռը, և կբարելավվի սննդամթերքի անվտանգությունը: