EU Advisory Group

undp-logoԵՄ խորհրդատվական խումբը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող ծրագիր է:
Խորհրդատվական խմբի խորհուրդը, որի համանախագահներն են Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, ՀՀ Նախագահի աշխատակազմը և ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը, ծրագրի վերահսկիչ մարմինն է:
ԵՄ խորհրդատվական խմբի Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի (ԽՀԱԱՀ) ծրագրահենքի շրջանակներում միջազգային և ԵՄ չափանիշներին համապատասխան տրամադրվում է սանիտարական և բուսասանիտարական (ՍԲՍ) միջոցառումների և քաղաքականության վերաբերյալ խորհրդատվություն և սանիտարական ու բուսասանիտարական բարեփոխումների և ԽՀԱԱՀ բանակցությունների նախապատրաստման հետ կապված աջակցություն։
Հատուկ ուշադրություն է դարձվում ՍԲՍ ոլորտում Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) գործողությունների ծրագրին և Սննդի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությանը։
ԵՄ խորհրդատվական խումբը սերտորեն համագործակցում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ և տրամադրում է քաղաքականության խորհրդատվություն ու աջակցություն՝ կապված ՍԲՍ բարեփոխումների ներկա գործընթացի առաջնահերթությունների, օրենսդրության արդյունավետ կիրարկման և կիրառման, սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության համակարգի գործնական կիրառման, կենդանիների և բույսերի առողջության հարցերի, լաբորատոր կարողությունների հետ, ինչպես նաև աջակցություն է ցուցաբերում իրավասու մարմնի համար վերապատրաստման ծրագրերի նախապատրաստման և իրականացման հարցում։

Related materials
Current programs