Center for Agribusiness and Rural Development

cardԱՄՆ գյուղդեպարտամենտի կողմից ֆինանսավորվող Կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանում Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի (CARD) հետ միասին, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը ԱՄՆ գյուղդեպարտամենտի կողմից տրամադրվում է տեխնիկական աջակցություն՝ նպատակ հետապնդելով զարգացնել ՀՀ սննդամթերքի անվտանգության համակարգի կարողությունները:

Ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևոր մասը կազմում են ոլորտի մասնագետների ուսուցումը վտանգի աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման (ՎԱՎԿԿՀ, HACCP) համակարգի, սննդամթերքի հիգիենայի, պատշաճ արտադրական պրակտիկայի (GMP), պատշաճ հիգիենայի պրակտիկայի (GHP) թեմաներով, ինչպես նաև ուղեցույցների, հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված թռուցիկների և այլ նյութերի տպագրությունը:

Պաշտոնական կայք

Related materials
Current programs