Ս.թ. հուլիսի 11-ից 12-ը Հայաստանում ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Միրգ-բանջարեղենի արտադրություն և հետբերքահավաքյան մշակում» խորագրով դասընթաց՝ կազմակերպված ԱԳԶԿ (CARD) հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ Լուիզիանա նահանգի Գյուղատնտեսական կենտրոնի (LSU AgCenter) և ԱՄՆ գյուղդեպարտամենտի աջակցությամբ: Ուսուցումը կազմակերպված էր ծառայության աշխատակիցների, այգեպանների, տնտեսավարողների, ինչպես նաև համապատասխան այլ հաստատությունների ներկայացուցիչների համար:
Դասընթացի ընթացքում քննարկվեցին հողի նախապատրաստման աշխատանքների, տեղի ընտրության, էտման գործընթացների, երիտասարդ և հասուն ծառերի պարարտացման, ոռոգման և փոշոտման գործընթացների, աճի խթանիչների, միջատների դեմ պայքարի, արդյունավետ ֆունգիցիդների վերաբերյալ հարցեր և այլ թեմաներ:
Դասավանդող Դեյվիդ Պիկան ժամանել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների Լուիզիանա նահանգի պետական համալսարանից: Դասընթացի ավարտին մասնակիցները ստացան մասնակցության վկայականներ:
[fusion_images picture_size=”fixed” autoplay=”no” columns=”5″ column_spacing=”13″ scroll_items=”” show_nav=”yes” mouse_scroll=”no” border=”yes” lightbox=”yes” class=”” id=””][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2014/08/IMG_8579-300×169.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2014/08/IMG_8584-300×169.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2014/08/IMG_8588-300×169.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2014/08/IMG_8606-300×169.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2014/08/IMG_8609-300×169.jpg” alt=””/][/fusion_images]