Twinning

twinning_logoԹվինինգ ԵՄ ծրագիրը երկու տարի  աջակցություն է ցուցաբերել Հայաստանում սննդամթերքի անվտանգության և միջազգային առևտրի ոլորտներին: «Թվինինգ» ծրագրի նպատակն էր՝ Հայաստանում հզորացնել սննդամթերքի անվտանգությունը և պարզեցնել միջազգային առևտրի իրականացումը: Նպատակն իրականացվել է հայաստանյան հաստատությունների հզորացման, ԵՄ լավագույն պրակտիկային և միջազգային ստանդարտներին համապատասխան կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության համակարգերի արդիականացման և սննդամթերքի անվտանգության մասին սպառողների իրազեկվածության բարձրացման միջոցով: Արդյունքում Հայաստանում ներդրվել է մասնագիտացված և միջազգայնորեն ճանաչված անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության վերահսկողության համակարգ: Ծրագրի ֆինանսավորման նպատակով Եվրամիության կողմից տրամադրվել էր 1 մլն. եվրո: Ծրագրի իրականացման տևողությունը 21 ամիս էր: Այն, որպես ղեկավար գործընկեր, իրականացվել է Նիդեռլանդների սննդամթերքի և սպառողական ապրանքի անվտանգության մարմնի կողմից, և որպես կրտսեր գործընկերներ՝ Դանիայի անասնաբուժության և սննդամթերքի կազմակերպության ու Լատվիայի սննդամթերքի և անասնաբուժության ծառայության կողմից: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ԵՄ «Թվինինգ» ծրագրի շահառու կողմն էր, իսկ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պատասխանատու էր կենդանական և ոչ կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության համար:

Ծրագիրն ուներ 4 բաղադրիչ.

  • Բաղադրիչ 1. Իրավական հիմքի մշակում,
  • Բաղադրիչ 2. Տեսչական ստուգումների ընթացակարգեր,
  • Բաղադրիչ 3. Տեսչական կառուցվածքի բարելավում,
  • Բաղադրիչ 4. Հանրային իրազեկվածության բարձրացում:

Արդյունքները՝

  • Կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերաբերյալ ԵՄ ՍԲՍ և այլ ﬕջազգային ստանդարտների հետագա մոտարկման համար մշակված օրենսդրություն:
  • Սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության աշխատանքների համար ընտրված՝ արդիականացված և իրականացված ընթացակարգեր:
  • Պատրաստված և հաստատված ինստիտուցիոնալ զարգացման ծրագիր, պետական մարﬕնների վերաբաշխված դերեր և պարտականություններ:
  • Կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության մասին հանրության և մասնավոր իրազեկվածության բարձրացում:
Related materials
Current programs