ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Armenium

/Ashot Yeghiazaryan

Notice: Undefined variable: name in /web/snund.am/www/wp-content/themes/Avada/includes/avada-functions.php on line 147

About Ashot Yeghiazaryan

This author has not yet filled in any details.
So far has created 2183 blog entries.

Եռօրյա ուսուցում «Ճիշտ արտադրության պրակտիկա և սանիտարիայի հիմունքներ» թեմայով

Ս.թ. հունվարի 10-12-ը Հայաստանում ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ եռօրյա ուսուցում «Ճիշտ արտադրության պրակտիկա և սանիտարիայի հիմունքներ» թեմայով: Ուսուցումը կազմակերպվել էր «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ գյուղդեպարտամենտի ֆինանսավորմամբ: Ուսուցմանը մասնակցում էին Ծառայության Երևանի և մարզային կենտրոնների տեսուչները, ինչպես նաև Սանիտարական և բուսասանիտարական աշխատանքային խմբի անդամները:

Բանախոսներն ուսուցման երեք օրերի ընթացքում ներկայացրեցին ճիշտ արտադրության […]

Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ)

Enterobacteriaceae ընտանիքը միավորում է 14 ցեղ, որոնցից հինգը՝ Escherichia, Citrobacter, Enterobacter, Klebsiella, Serratia ցեղի ներկայացուցիչները ՝համաձայն նորմատիվ փաստաթղթի հանդիսանում են ԱՑԽՄ ցուցանիշի հմնական պահանջ:
ԱՑԽՄ՝աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ կոլիձևեր–Պայմանական ախտածին, Գրամ բացասական, սպոր չառաջացնող, շարժուն կամ անշարժ, կատալազա դրական, օքսիդազա բացասական, աէրոբ և/կամ ֆակուլտատիվ- անաէրոբ ցուպիկներ են, որոնք 37 ° C խմորում են լակտոզան առաջացնելով գազ […]

Սննդի հալեցում միկրոալիքային վառարանում

Հալեցնելուց առաջ հանեք սնունդը փաթեթից: Հալեցման ժամանակ սնունդը մի դրեք պլաստիկտարայի մեջ, քանի որ այն դիմացկուն չէ բարձր ջերմաստիճանի նկատմամբ: Դրա հալումն ու դեֆորմացումը կարող է առաջացնել վնասակար քիմիական միացություններ, որոնք, իրենց, հերթին կարող են ներթափանցել սննդի մեջ:
Ձուկը, ձուն, թռչնամիսը և միսը պատրաստեք հալեցնելուց անմիջապես հետո, քանի որ սննդի որոշ հատվածներ կարող են կիսաեփված լինել: […]

Ծառայության պետի մամուլի ասուլիսը

Ս.թ. դեկտեմբերի 29-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության խորհրդակցությունների դահլիճում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որտեղ Ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը ներկայացրեց Ծառայության տարեկան հաշվետվությունը:

Մինչև տարեկան հաշվետվությունը սկսելը Աբրամ Բախչագուլյանը տեղեկացրեց, որ արդեն կատարարվել է իր՝ 100-օրյա ասուլիսի ժամանակ տված խոստումը, և ավարտվել են ստուգումներն ու ուսումնասիրությունները կաթնամթերքի շուկայում գործող սուբյեկտներում:

Կաթնամթերքի շուկայի ստուգումների վերաբերյալ վերջին քննարկումերը […]

Ծառայության պետի հանդիպումը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Ս.թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը հանդիպեց ՀՀ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի» նախագահ Միլետա Արիստակեսյանը, «ՀՀ սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը, «Հայաստանի սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը, «Հայաստանի ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը, «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի փոխնախագահ Գուրգեն Չիլինգարյանը, […]

10 փաստ սննդամթերքի անվտանգության վերաբերյալ

1.Ավելի քան 200 հիվանդություններ տարածվում են սննդի միջոցով
Ամեն տարի միլիոնավոր մարդիկ  հիվանդանում և շատերն էլ մահանում են ոչ անվտանգ սնունդ ուտելու հետևանքով: Ամեն տարի աղիքային խանգարումներից մահանում է մոտ 1.5 միլիոն երեխա, և այդ հիվանդությունների մեծ մասը հետևանք է վարակված սննդամթերքի կամ ջրի:
Սննդի ճիշտ պատրաստումը կարող է կանխել սննդային ծագման շատ հիվանդություններ:

2.Ամեն տարի սննդային ծագման […]

«E» կոդով սննդային հավելումների նշանակությունը

Սննդային արտադրատեսակների բաղադրության մեջ ավելի ու ավելի հաճախ ենք հանդիպում «E» տառով սկսվող եռանիշ ինչ-որ բաղադրանյութի: Դրանք սննդային հավելումներ են:

«E» խմբի սննդային հավելումների եռանիշ կոդը ցույց է տալիս, թե որ ոլորտին է այն պատկանում:

E-100-199 Ներկանյութեր
E-200-299 Կոնսերվանտներ
E-300-399 Հակաօքսիդանտներ
E-400-599 Կայունացուցիչներ
E-600-699 Համի և բուրմունքի ուժեղացուցիչներ
E-900-999 Այլ նյութեր

Սանիտարական և բուսասանիտարական հարցերով աշխատանքային խմբի նիստ

Ս.թ. դեկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վարչական շենքում կայացավ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի նոյեմբերի 30-ի N 1146-Ա որոշման հավելվածով սահմանված Սանիտարական և բուսասանիտարական հարցերով աշխատանքային խմբի նիստ:

Նիստին մասնակցում էին՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Լուսինե Դավթյանը, անասնաբուժական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը, բուսասանիտարիայի տեսչության պետ […]

ՀՀ օրենքը առևտրի և ծառայությունների մասին

ՀՀ օրենքը առևտրի և ծառայությունների մասին

Հայաստանի Հանրապետության օրենքը սպառողների իրավունքների պաշտպանության մասին

Հայաստանի Հանրապետության օրենքը սպառողների իրավունքների պաշտպանության մասին