ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Armenium

/Ashot Yeghiazaryan

Notice: Undefined variable: name in /web/snund.am/www/wp-content/themes/Avada/includes/avada-functions.php on line 147

About Ashot Yeghiazaryan

This author has not yet filled in any details.
So far has created 2183 blog entries.

2012 թվականին իրականացված դիտարկումների և ուսումնասիրությունների արդյունքները

2012 թվականին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվել են դիտարկումներ և ուսումնասիրություններ Երևան քաղաքում և ՀՀ մարզերում, որոնց արդյունքները հետևյալն են

Խորը և համապարփակ ազատ առևտրի տարածք

Հայաստանի Հանրապետությունը, լինելով ԱՀԿ անդամ, օգտվում է ԵՄ Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) «GSP+»-ից: Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության նպատակներին համահունչ, ԵՄ-ն նպատակ ունի, համապատասխան անհրաժետ պայմանների բավարարման դեպքում, Հայաստանի Հանրապետության հետ ստեղծել խոր և համապարփակ ազատ առևտրի տարածք (DCFTA): Որպես ապագա համաձայնագրի բաղկացուցիչ մաս, ԽՀԱԱՏ-ը կմեծացնի եվրոպական շուկայի հասանելիությունը Հայաստանի Հանրապետության համար և կխրախուսի […]

Հայաստանը և Մաքսային միությունը

Ս.թ. դեկտեմբերի 17-ից 19-ը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Մոսկվայում` Հայաստանի Հանրապետության և Մաքսային միության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքի միջև համագործակցության հնարավորության ուսումնասիրման հանձնաժողովի առաջին համատեղ նիստին մասնակցելու նպատակով:
Պատվիրակության կազմում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կ.Մինասյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վ.Արամյանը, ՀՀ արտաքին գործերի […]

Բանակցություններ խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ

Ս.թ. դեկտեմբերի 5-7-ը Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում կայացավ Հայաստան-Եվրամիություն խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների երրորդ փուլը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի գլխավոր բանակցող Գարեգին Մելքոնյանի գլխավորած պատվիրակության կազմում էին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը և աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Դիանա Միրզոյանը:

Բանակցողները համաձայնության եկան […]

Հայտնաբերվել է խախտում «ԵԹՖ» ԲԲԸ-ի արտադրած ձվերում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2012 թվականի սեպտեմբերի 18-ի 269-Ա հրամանի համաձայն՝ Ծառայության աշխատակիցների կողմից իրականացվել է շուկայահանված ձվի դիտարկում, որի արդյունքում պարզվել է, որ «ԵԹՖ» ԲԲԸ-ի կողմից արտադրված՝ սեպտեմբերի 15-ի արտադրության օրվա մակնշմամբ ձվի խմբաքանակը չի համապատասխանում կճեպի մաքրության ցուցանիշներին, սպիտակուցը ոչ խիտ է, դեղնուցը՝ ոչ կայուն (կոտրելիս տարրալուծվում է), առկա է հոտ, […]

Հայտնաբերվել է խախտում «Թամարա և Անի» ՍՊԸ-ի արտադրած սփրեդում

Ծառայություն պետի 2012 թվականի օգոստոսի 31-ի N 218-Ա հրամանի դրույթների համաձայն Կոտայքի մարզ, գյուղ Զովունի հասցեում գտնվող «Թամարա և Անի» ՍՊԸ-ում իրականացվել է ստուգում, և լաբորատոր փորձաքննության արդյունքում «Վիտանի» սփրեդը (150գ չափածրարված) մանրէաբանական ցուցանիշներով (ԱՑԽՄ, ՄԱՖԱՄ, բորբոսասնկեր, խմորասնկեր) չի համապատասխանել ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն որոշման պահանջներին:

Սփրեդը արտադրված է 16.08.12թ.-ին և պիտանի […]

Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում. 26.09.2012

2012 թվականի սեպտեմբերի 26-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստանի Հանրապետություն փորձ է արվել ներմուծել համային հավելում և սննդային ներկանյութ, ծագման երկիրը՝ Իտալիա և ԱՄՆ: «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային հսկիչ կետի տեսուչի կողմից բեռի զննման ժամանակ պարզվել է, որ 9,0 կգ համային հավելումների և 8,8 կգ սննդային ներկանյութերի պիտանիության ժամկետները լրացած են:

Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում. 24.09.2012

2012 թվականի սեպտեմբերի 24-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն փորձ է արվել ներմուծել 17,92 կգ սառեցված լոշիկի կիսապատրաստուկ: Բեռի զննման ժամանակ պարզվել է, որ վերջինիս պիտանիության ժամկետը լրացած է:

Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում. 05.09.2012

Բուլղարիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներկրվող 54 կգ քաշով չոր ապուրի բեռն ուղեկցող փաստաթղթերի բացակայության պատճառով Բագրատաշենի սահմանային հսկիչ կետում ձևակերպվել է բեռի տնօրինման արգելման 05.09.12 թվականի № 830 կարգադրագիր: Երևանի սահմանային հսկիչ կետի տեսուչի կողմից բեռի զննման ժամանակ պարզվել է, որ բեռի պիտանիության ժամկետը լրացել է ս.թ. սեպտեմբերի 7-ին:

2012թ. սեպտեմբերի 3-ից 7-ը ընկած ժամանակահատվածում կատարված սննդամթերքի դիտարկումների և ուսումնասիրությունների արդյունքները

2012թ. սեպտեմբերի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարզերում և Երևան քաղաքում Ծառայության կողմից սննդամթերքի վաճառքի թվով 221 կետում իրականացված դիտարկումների և ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են խախտումներ թվով 174 կետում:
Ծանոթացեք մանրամասն տեղեկատվությանը: