ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Armenium

/Ashot Yeghiazaryan

Notice: Undefined variable: name in /web/snund.am/www/wp-content/themes/Avada/includes/avada-functions.php on line 147

About Ashot Yeghiazaryan

This author has not yet filled in any details.
So far has created 2183 blog entries.

Համաժողով՝ նվիրված հանրային իրազեկման բարձրացման խնդիրներին

2013թ. հոկտեմբերի 30-ին ք.Երևանի «Էրեբունի պլազա» բիզես կենտրոնում կայացավ համաժողով՝ «Կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգությունն և սպառողների պաշտպանությունը» թեմայով:

«Թվինինգ» ծրագրի շրջանակներում Հայաստան էին ժամանել Դանիայի անասնաբուժության և սննդամթերքի ծառայության ներկայացուցիչ տկն. Կարին Բրեկը, Նիդեռլանդների անասնաբուժության և սննդամթերքի ծառայության ներկայացուցիչ պրն. Քոեն Վիենկը, «Թվինինգ» ծրագրի ղեկավար պրն. Ժերարդ Ռոեսինկը, «Թվինինգ» ծրագրի կրտսեր ղեկավար պրն. Տորստեն […]

Գործնական այց Էստոնիա

2013 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատանքային խումբը «Կենդանիների համարակալման և գրանցման համակարգ» ծրագրի շրջանակներում ուսումնական այցով գտնվում էր Էստոնիայի Տարտու քաղաքում: Ծառայության աշխատակիցներին հյուրընկալել էր «Կենդանիների համարակալման կենտրոնը»՝ ԵՄ Թայեքս (Taiex) կազմակերպության հովանավորությամբ:

Պատվիրակության անդամներն էին Ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը, արտաքին կապերի բաժնի առաջատար մասնագետ Սոնա […]

Գործնական այց ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգ

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պատվիրակությունը ս.թ. օգոստոսի 26-ից սեպտեմբերի 7-ը աշխատանքային այցով գտնվում էր ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում:

Պատվիրակությունը գլխավորում էր Ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը:

Այցելության ընթացքում Ծառայության աշխատակիցների խումբը մասնակցեց երկշաբաթյա տեսական և պրակտիկ դասընթացների:

Ծառայության աշխատակիցները մանրամասն փորձագիտական կարծիք ստացան սննդի անվտանգության հետ առնչվող ՀՀ օրենսդրության ինչպես նաև հնարավոր օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ:

Պատվիրակության անդամներն […]

Բրազիլիայից, Բելառուսից, Նիդեռլանդներից, ԱՄՆ-ից և Նոր Զելանդիայից ներկրված սննդամթերքի մեջ աղիքային ցուպիկ և սալմոնելային հարուցիչ հայտնաբերելու վերաբերյալ

Համաձայն ՀՀ օրենսդրության` ներկրվող բեռն ուղեկցող փաստաթղթերի` ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանության դեպքում չի ենթարկվում լաբորատոր փորձաքննության: Սակայն հիմք ընդունելով 2013թ. օգոստոսի 10-ին լրատվամիջոցներում առկա հրապարակումներն այն մասին, որ Բրազիլիայից՝ սառեցված և պահածոյացված միս, այդ թվում՝ թռչնամիս, Բելառուսից՝ ապխտած միս և կաթնաշոռ, Նիդեռլանդներից՝ պանիր, ԱՄՆ-ից՝ թռչնամիս և ձուկ, Նոր Զելանդիայից՝ ոչխարի միս ներկրելու դեպքում ներկրված սննդամթերքի […]

Կոնֆերանս «Եվրոպական միությունում սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության համակարգերում ներգրավված մարմինների ինստիտուցիոնալ կարգը» թեմայով

2012թ. ապրիլին մեկնարկած «Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացում» ԵՄ «Թվինինգ» ծրագրի շրջանակներում 2013թ. հունիսի 30-ին ք. Երևանի ԵՄ կենտրոնում տեղի ունեցավ կոնֆերանս «Եվրոպական միությունում սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության համակարգերում ներգրավված մարմինների ինստիտուցիոնալ կարգը» թեմայով:

Կոնֆերանսի բացման խոսքով հանդես եկավ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար, «Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացում» ԵՄ «Թվինինգ» […]

2013 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում իրականացված դիտարկումների և ուսումնասիրությունների արդյունքները

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից 2013 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է 62 դիտարկում և 15 ուսումնասիրություն 777 տնտեսավարող սուբյեկտներում, որոնցից 468-ում հայտնաբերվել են խախտումներ: Ստորև ներկայացվում են արդյունքները՝ աղյուսակով:

Բացի կից ներկայացվող աղյուսակում նշված գործողություններից, Ծառայությունը նաև արտադրատեսակների պիտակներին առկա մակնշման անհամապատասխանությունների վերացմանն ուղղված նամակներ է ուղարկել հետևյալ ընկերություններին՝

 

«ԲՅՈՒՐԵՂ ԱԼԿՈ» ՍՊԸ,
«ԲԱՄԱՍ» […]

Մրցույթի հայտարարություն

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտարարում է պարզեցված ընթացակարգ, որի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել լաբորատոր փորձաքննությունների ծառայությունների մատուցման պայմանագիր:

Պարզեցված ընթացակարգի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ք. Երևան Էրեբունի 12 հասցեով, փաստաթղթային ձևով մինչև սույն հայտարարությունը հրապարակման օրվանից հաշված 10-րդ օրվա ժամը 11:00-ը, և դրանք պետք է կազմված լինեն հայերեն:

Այցելություն Նիդեռլանդների Թագավորություն՝ «Թվինինգ» ծրագրի շրջանակներում

2012թ. ապրիլին մեկնարկած «Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացում» ԵՄ «Թվինինգ» ծրագրի շրջանակներում 2013թ. մայիսի 27-ից 31-ը Նիդերլանդների Թագավորություն կատարված ուսուցողական այցին մասնակցում էին Ծառայության պետը և Ծառայության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետը: Այցեր կազմակերպվեցին սպանդանոցներ, կաթնամթերքի արտադրություններ, անասնաբուծական ֆերմաներ, «RIKILT» ազգային ռեֆերենտ լաբորատորիա, Նիդեռլանդների սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, և այլն:

Հանդիպումների ժամանակ քննարկումներ ծավալվեցին […]

Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում. 30.05.2013

2013թ. մայիսի 30-ին Գոգավան մաքսակետով Վրաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն փորձ է արվել ներմուծել հինգ գլուխ խոզ (6-7 ամսական): Գոգավանի սահմանային հսկիչ կետի տեսուչի կողմից պետական սահմանային հսկողության ժամանակ պարզվել է, որ բացակայում են խմբաքանակն ուղեկցող փաստաթղթերը, և անասնաբուժական պահանջները բավարարված չեն, ուստի չի թույլատրվել կենդանիների ներմուծումը, և դրանք հետ են վերադարձվել:

Եվրոպայի օրվա տոնակատարությունները Երևանում

2013թ. մայիսի 25-ին Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակներում ք.Երևանի Հյուսիսային պողոտայում տեղի ունեցավ տեղեկատվական ցուցահանդես:

Եվրոպայի օրը մեծ նշանակություն ունի Եվրոպական միության անդամ երկրների համար. այն ամեն տարի նշվում է նաև Հայաստանում, որի արդյունքնում տոնակատարության մասնակիցները նոր գիտելիքներ են ձեռք բերում Եվրամիության անդամ երկրների և ԵՄ-Հայաստան փոխհարաբերությունների վերաբերյալ:

Ցուցահանդեսին մասնակցում էին ԵՄ օժանդակությամբ իրականացվող 67 ծրագրեր և նախագծեր, […]