ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Armenium

/Ashot Yeghiazaryan

Notice: Undefined variable: name in /web/snund.am/www/wp-content/themes/Avada/includes/avada-functions.php on line 147

About Ashot Yeghiazaryan

This author has not yet filled in any details.
So far has created 2183 blog entries.

Սեմինար «Վնասակար օրգանիզմների մասին ծանուցում և բուսասանիտարական ինֆորմացիայի փոխանակում» թեմայով

2013 թվականի մայիսի 14-ից 17-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայացավ սեմինար «Վնասակար օրգանիզմների մասին ծանուցում և բուսասանիտարական ինֆորմացիայի փոխանակում» թեմայով

Սեմինարը կազմակերպվել էր ԲՊԲՊԵԿ/ՊԳԿ կողմից, որի ժամանակ քննարկվեցին բուսասանիտարիայի բնագավառին վերաբերող միջազգային չափորոշիչները (ԲՄՄՉ):

Մասնակցում էին Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Հունգարիայի, Լեհաստանի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Եվրասիական միության ներկայացուցիչները:

Մասնակիցներն ունկնդրեցին «ԲՊԲՊԵԿ-ը […]

Պատշաճ արտադրական պրակտիկայի և պատշաճ հիգիենայի պրակտիկայի կիրառման ուղեցույց

Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2009 թվականից ձեռնամուխ է եղել տեսչական համակարգի բարեփոխումներին, որոնց իրականացմանն աջակցում է Համաշխարհային բանկի խմբի ներդրումային միջավայրի խորհրդատվական ծառայությունը՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից իրականացվող ծրագրերի միջոցով:

Սույն ուղեցույցը կօժանդակի տեսուչներին և սննդամթերքի ոլորտում գործող կազմակերպություններին կատարելագործել իրենց գիտելիքները պատշաճ արտադրական պրակտիկայի (ՊԱՊ) և պատշաճ հիգիենայի պրակտիկայի (ՊՀՊ) վերաբերյալ:

Ուղեցույցը կօժանդակի նաև սննդամթերքի ոլորտում գործող կազմակերպություններին […]

Տեղի է ունեցել տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նիստը

Տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական համատեղ հանձնաժողովը հիմնվել է համաձայն 2010թ. մարտի 12-ին կնքված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև տնտեսական համագործակցության վերաբերյալ» Համաձայնագրի:

Հանձնաժողովի համանախագահներն են` հայկական կողմից` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, լեհական կողմից` Լեհաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տոմաշ Տոմչիկևիչը  2013 ապրիլի 23-ից 26-ը ք.Երևանի «Մետրոպոլ» հյուրանոցում կայացավ հայ-լեհական […]

Արգելանք Չինաստանից ներմուծման (հրաման № 176-Ա-2013)

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքում արձանագրված թռչնի գրիպ (H7N9 տիպի) հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով արգելվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սիչուան, Գուանգդոնգ, Թայվան, Գոիջու, Հուբեի, Յունան, Գունգխի նահանգներից և Հոնկոնգի հատուկ վարչական շրջանից Հայաստանի Հանրապետության տարածք կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, պոլիմերային և ստվարաթղթե […]

2012 թվականին իրականացված մշտադիտարկման արդյունքները բուսասանիտարիայի ոլորտում

2012 թվականին բույսերի վնասակար օրգանիզմների հայտնաբերման նպատակով Երևան քաղաքում և ՀՀ մարզերում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվել է մշտադիտարկում (մոնիթորինգ), որի ընթացքում 6000 նմուշ ներկայացվել է լաբորատոր փորձաքննության:
Ծանոթացեք արդյունքներին

Այցելություն Դանիայի Թագավորություն՝ «Թվինինգ» ծրագրի շրջանակներում

2012թ. ապրիլին մեկնարկած «Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացում» ԵՄ «Թվինինգ» ծրագրի շրջանակներում ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ ԳՆ Սերգո Կարապետյանի գլխավորությամբ, մարտի 18-ից 21-ը ուսումնական այցով մեկնել է Դանիայի Թագավորություն: Այցի նպատակն էր՝ ծանոթանալ սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության գործող համակարգերին Դանիայում, ինչպես նաև տեղեկանալ, թե ինչ դեր ունեն սննդամթերքի և անասնակերի անվտանգության հաստատությունները եվրոպական […]

«Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացում» ԵՄ «Թվինինգ» ծրագրի ձեքբերումները և զարգացումները 3-րդ եռամսյակում

2012թ. ապրիլին մեկնարկած «Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացում» ԵՄ «Թվինինգ» ծրագրի ձեռքբերումներն ու զարգացումներն աշխատանքային 3-րդ եռամսյակում այսպիսին են՝

Հանդիպումներ շահառու կողմի հետ՝ փորձագետների առաքելությունների վերաբերյալ քննարկումների և դրանց պատրաստման նպատակով:
Կարճաժամկետ առաքելությունների կազմակերպում բաղադրիչ 2-ի (տեսչական ստուգումների ընթացակարգեր) և բաղադրիչ 4–ի (հանրային իրազեկվածության բարձրացում) շրջանակներում:
Մասնակցություն ԵՄ Խորհրդատվական խմբի կողմից կազմակերպված «Հայաստան-Եվրամիություն խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններից […]

Դոնոր համաժողով՝ «Բուսասանիտարական կարողությունների հզորացում» թեմայով

Ս.թ. փետրվարի 13-ին ք.Երևանի «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ ՄԱԿ-ի «Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության» (ՊԳԿ, FAO) կողմից կազմակերպված դոնոր համաժողով՝ «Բուսասանիտարական կարողությունների հզորացում» թեմայով:

Համաժողովի հիմնական նպատակն էր՝ իրականցնել հանրային իրազեկում, ինչպես նաև դոնորներ գտնել՝ զարգացնելու համար հանրային, մասնավոր և կարգավորող կառույցների միջև դերերի ճանաչումը և համագործակցությունը՝ կայուն և գործունակ բույսերի կարանտինի ու բույսերի պաշտպանության […]

«Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացում» ԵՄ «Թվինինգ» ծրագրի ձեքբերումները և զարգացումները 2-րդ եռամսյակում

2012թ. ապրիլին մեկնարկած «Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացում» ԵՄ «Թվինինգ» ծրագրի ձեռքբերումներն ու զարգացումներն աշխատանքային 2-րդ եռամսյակում այսպիսին են՝

ØՀանդիպումներ շահառու կողմի հետ՝ փորձագետների առաքելությունների վերաբերյալ քննարկումների և դրանց պատրաստման նպատակով:

ØԿարճաժամկետ առաքելությունների կազմակերպում բաղադրիչ 1-ի (իրավական հիմքի մշակում), բաղադրիչ 2-ի (տեսչական ստուգումների ընթացակարգեր), բաղադրիչ 3-ի (տեսչական կառուցվածքի բարելավում) և բաղադրիչ 4–ի (հանրային իրազեկվածության բարձրացում) շրջանակներում:

ØՄասնակցություն ԵՄ Խորհրդատվական խմբի կողմից կազմակերպված «Հայաստան-Եվրամիություն […]

Բանակցություններ խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ (4-րդ փուլ)

Ս.թ. փետրվարի 4-7-ը Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում կայացավ Հայաստան- Եվրամիություն խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների չորրորդ փուլը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի գլխավոր բանակցող Գարեգին Մելքոնյանի գլխավորած պատվիրակության կազմում էին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը և աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Դիանա Միրզոյանը: Բանակցողները […]