ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Armenium

/Ashot Yeghiazaryan

Notice: Undefined variable: name in /web/snund.am/www/wp-content/themes/Avada/includes/avada-functions.php on line 147

About Ashot Yeghiazaryan

This author has not yet filled in any details.
So far has created 2183 blog entries.

Հանդիպում տարածաշրջանային հետազոտության շրջանակներում

Մարտի 24-ին տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ներկայացուցիչների և Ֆրանսիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի պրոֆեսոր Լոր Դելկուրի միջև:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան – Եվրամիություն համագործակցության հնարավոր զարգացումները սննդամթերքի անվտանգության բարձրացման բնագավառում, շեշտադրվեց այն փաստը, որ համագործակցության արդյունավետությունը կախված է երկկողմ շահագրգռվածությունից: Անդրադարձ կատարվեց «Թվինինգ» ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումներին և օրենսդրական բարեփոխումներին, ինչպես […]

Հանդիպում «Մեկ պատուհան, մեկ կանգառ» նախագծի շրջանակներում

2015 թվականի մարտի 23-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սահմանային հսկիչ կետերի ներկայացուցիչները աշխատանքային հանդիպում են ունեցել ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային հսկողության վարչության և «Մեկ պատուհան, մեկ կանգառ» համակարգի ներդրման կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում ֆինանսների նախարարության ներկայացուցիչները ներկայացրեցին Բագրատաշենի սահմանային հսկիչ կետում փորձարկվող «Մեկ պատուհան, մեկ կանգառ» հայեցակարգի ընթացքը, քննարկվեցին երկուստեք հետաքրքրող հարցեր:

Պայմանավորվածություններ […]

Ծառայությունը` որպես վերահսկող մարմին

Այսօր տեղի ունեցած կառավարության հերթական նիստում քննարկվել է սննդամթերքի անվտանգության ոլորտի վերահսկողության խնդիրը, և ՀՀ կառավարությունը խստացրել է մանկապարտեզներին և դպրոցներին, այլ ուսումնադաստիարակչական հիմնարկներին մատակարարվող սննդամթերքի անվտանգության նորմերը:

Մի շարք որոշումներում կատարվել են փոփոխություններ, որոնց նպատակը սննդամթերքի անվտանգության ոլորտի սանիտարական կանոնների և նորմերի պահպանման վերահսկողության ուժեղացումն է մեկ լիազոր մարմնի՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական […]

Սննդամթերքի անվտանգության լուրջ խնդիրներ չկան

[…]

Կապանում գրանցված բրուցելոզի դեպքերի վերաբերալ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ՀՀ առողջապահության նախարարությունից ահազանգ է ստացել, համաձայն որի բրուցելոզով վարակված հիվանդներ են գտնվում Սյունիքի մարզի Կապան քաղաքի բժշկական կենտրոնում:

Ահազանգն ստանալուց անմիջապես հետո Ծառայության Սյունիքի մարզային կենտրոնի անասնաբույժ-տեսուչներն այցելեն են բ/կ, զրուցել անձնակազմի հետ և ճշտել, որ այսօրվա դրությամբ բրուցելոզով հիվանդների թիվը 17-ն է: Տեսուչները հիվանդներից պարզել են, որ բոլորն […]

Քննարկվել են բրուցելոզի վերահսկմանն առնչվող հարցեր

Մարտի 10-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը եւ ռազմավարության, պլանավորման, մեթոդոլոգիայի եւ մոնիթորինգի վարչության պետ Արմեն Վարդանյանը հանդիպել են ԱՄՆ գյուղդեպարտամենտի խորհրդատու, Մերելանդի համալսարանի տարածքային անասնաբուժական քոլեջի տնօրեն Վալերի Ռագանի գլխավորած պատվիրակության հետ: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել բրուցելոզ հիվանդության վերացման ծրագրի մշակման նպատակով:

Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները նախ […]

Պարզաբանում ձուկ-ձկնամթերքի արտահանման վերաբերյալ

Փետրվարի 25–ին զանգվածային լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել այն մասին, թե ՌԴ պատկան մարմիններն արհեստական խոչընդոտներ են ստեղծում Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն կենդանի ձուկ և ծովամթերք արտահանելու հարցում:

Ցանկանում ենք տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետությունից ձուկ-ձկնամթերքի արտահանումը Ռուսաստանի Դաշնություն վերսկսել է դեռևս 2009թ.-ից: Թվով 24 տնտեսավարող ստացավ արտահանման թույլտվություն, երբ ռուս գործընկերների հետ համատեղ իրականացված շրջայցի արդյունքում […]

Սննդային թունավորում չի հայտնաբերվել

2015թ. մարտի 2-ին հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ Մարտունու բժշկական կենտրոն են տեղափոխվել Ծովասար համայնքի 4 բնակիչներ:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի Գեղարքունիքի մարզային կենտրոնի աշխատակիցները, փաստը հայտնի դառնալուց անմիջապես հետո, պարզել են պատահարի հանգամանքները: Ըստ այդմ՝ նշված հիվանդների մոտ սննդային թունավորում չի ախտորոշվել:

Նրանք համապատասխան բուժօգնություն ստանալուց […]

ԵՄ մեղրի արտահանման մասին

«1in.am-ը» փետրվարի 23-ին ներկայացրել էր «Մեղվաբույծների ազգային միավորում» ՀԿ նախագահ Թելման Նազարյանի մեկնաբանությունն այն մասին, որ Հայաստանում արտադրվող մեղրը չի ընդունվում Եվրոպայում, քանի որ այստեղ մեղուների բուժման համար օգտագործվում է Եվրոպայում արգելված «Բիպին» դեղամիջոցը:

Այս առիթով ներկայացնում ենք որոշ պարզաբանումներ:

ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 22-ի «Մեղրի մեջ հակաբիոտիկների, պեստիցիդների և աղտոտող այլ նյութերի թույլատրելի մնացորդային քանակությունները […]

Վարչապետին է ներկայացվել 2014թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում փետրվարի 24-ին քննարկվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության՝ 2014թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2014թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:

2014թ. ընթացքում իր ոլորտում կատարված հիմնական աշխատանքների վերաբերյալ զեկուցել է նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը:

Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է մշակել և ՀՀ […]