ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Armenium

/Ashot Yeghiazaryan

Notice: Undefined variable: name in /web/snund.am/www/wp-content/themes/Avada/includes/avada-functions.php on line 147

About Ashot Yeghiazaryan

This author has not yet filled in any details.
So far has created 2183 blog entries.

Միասնական ստուգումներ Ղրղզստանի Հանրապետությունում

Ղրղզստանի Հանրապետությունում ԵՏՄ անդամ երկրների` Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի և Բելառուսի անասնաբուժության ոլորտում պետական լիազոր մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ այս օրերին համատեղ ստուգումներ են անցկացվում:

2015 թվականի փետրվարի 16-27-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովից ու չորս երկրներից ժամանած 18 մասնագետներ Ղրղզստանի անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում միասնական ստուգումներ են իրականացնում հինգ ուղղություններով: Ստուգում են այն կազմակերպությունները, որոնք հեռանկարում ծրագրում են միս-մսամթերք […]

Քննարկվել են բուսասանիտարիային առնչվող հարցեր

Եվրասիական տնտեսական միության, ՄԱԿ-ի «Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության», «Բույսերի միջազգային պաշտպանության մասին» կոնվենցիայի 2015-2018 թթ. համատեղ միջոցառումների իրականացմանն ուղղված միջազգային սեմինարի շրջանակներում փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության բուսասանիտարիայի վերահսկողության, սերմերի և հացահատիկի որակի վերահսկման ղեկավար Ալեքսանդր Իսաևը երկկողմ հանդիպումներ է ունեցել ԵՏՄ անամ երկրների իր գործընկերների հետ:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության […]

Անասնաբուժության մարտահրավերները քննարկվել են Սոչիում

2015 թվականի փետրվարի 19-ին Սոչիում, Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության, Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության, ԱՊՀ երկրների անասնաբուժական ծառայությունների ներկայացուցիչների և ոլորտի մասնագետների մասնակցությամբ քննարկվել է անասնահամաճարակային իրավիճակը ԱՊՀ երկրներում: Քննարկումների առանցքում հատուկ ուշադրության է արժանացել հատկապես խոզերի աֆրիկյան ժանտախտի խնդիրը: Հայաստանի Հանրապետությունից քննարկումներին մասնակցել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության […]

Հայտնաբերվել են թերի մակնշմամբ և աղտոտված հավկիթներ

2015 թվականի փետրվարի 17-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով` Ծառայության աշխատակազմի տեսուչները իրականացրել են դիտարկում Հ. Հովհաննիսյան 24/7 հասցեում գործող «ԱԼԵՔՍ ԳՐԻԳ» ՍՊԸ-ին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետում, որի արդյունքում հայտնաբերվել են թերի մակնշմամբ և աղտոտված հավկիթներ՝ 34 հատ:

Հայտնաբերված սննդամթերքը անմիջապես հանվել է վաճառքից և տեղում ոչնչացվել է:

Անհասկանալի մակնշմամբ և աղտոտված հավկիթների վերաբերյալ […]

Արմեն Հայրապետյանն այցելել է Տավուշի մարզ

Փետրվարի 13-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի գլխավորած աշխատանքային խումբն այցելել է Տավուշի մարզի Բագրատաշենի սահմանային հսկիչ կետ՝ տեղում ծանոթանալու ներմուծվող, արտահանվող և տարանցիկ փոխադրվող սննդամթերքի նկատմամբ վերահսկողական աշխատանքներին:

Ծառայության պետը Բագրատաշենի սահմանային հսկիչ կետի աշխատակազմին աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու մասին հանձնարարականներ է տվել, նաև հորդորել՝ հնարավորինս արագ ուսումնասիրել սահմանին հասած սննդամթերքի՝ […]

Ամփոփ տեղեկատվություն 2014 թ. դիմումների և ահազանգերի մասին

2014 թվականի ընթացքում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստացել է տեղեկատվության 180 գրավոր հարցում և պատասխանել բոլոր հարցումներին:

Ծառայության «թեժ գծով» ստացվել է 123 ահազանգ, որոնցից հիմնավոր են եղել և ընթացք ստացել 50-ը:

ՍԱՊԾ-ի ստացած գրավոր դիմում-բողոքների թիվը 37-ն է, որոնց բոլորին օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք է տրվել:

2014 թվականի ընթացքում քաղաքացիներին և տնտեսավարող սուբյեկտներին «թեժ գծով» […]

Չինաստանից ներմուծման արգելանք

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հրամանով՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքում արձանագրված թռչնի գրիպ (H7N9 տիպի) հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով ժամանակավորապես արգելվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերի, լրացակերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող […]

«Սննդամթերքի անվտանգությունը Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրի համատեքստում» թեմայով համաժողով Իտալիայի Պարմա քաղաքում

Ս.թ. նոյեմբերի 18-ից 20-ը Իտալիայի Պարմա քաղաքում տեղի է ունեցել ԵՄ սննդամթերքի անվտանգության լիազոր մարմնի կողմից կազմակերպված համաժողով «Սննդամթերքի անվտանգությունը Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրի համատեքստում» թեմայով:

Համաժողովի նպատակն էր խթանել տեղեկատվության փոխանակումը և համագործակցությունը Եվրոպական հարևանության երկրների և ԵՄ սննդամթերքի անվտանգության լիազոր մարմնի միջև, ինչպես նաև ԵՀՔ երկրների ներկայացուցիչներին ներկայացնել ԵՄ սննդամթերքի անվտանգության լիազոր մարմնի դերն […]

Հանդիպում Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ

2011թ. հուլիսի 22-ին «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարության և Արգենտինայի Հանրապետության գյուղատնտեսության, անասնաբուծության և ձկնաբուծության նախարարության միջև համագործակցության մասին» ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում 2014թ. նոյեմբերի 26-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն պաշտոնական այց է կատարել Արգենտիայի Հանրապետության պատվիրակությունը՝ դեսպան պարոն Դիեգո Է. Ալվարեզ Ռիվերայի գլխավորությամբ:

Այցի նպատակը սննդամթերքի անվտանգության և անասնաբուժասանիտարական վերահսկողության իրականացման գործող համակարգերին ծանոթացումն […]

Մամուլի ասուլիս նոյեմբերի 18-ին

Ցանկանում ենք տեղեկացնել, որ ս.թ. նոյեմբերի 18-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նիստերի դահլիճում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Կոմիտասի 49/2, 1-ին հարկ) տեղի կունենա ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանի մամուլի ասուլիսը:

Բանախոսի կողմից կներկայացվեն ՌԴ մսամթերքի արտահանման տնտեսական ռիսկերն ու վերջիններիս կանխմանն ուղղված` Ծառայության կողմից իրականացվելիք […]