ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Armenium

/Ashot Yeghiazaryan

Notice: Undefined variable: name in /web/snund.am/www/wp-content/themes/Avada/includes/avada-functions.php on line 147

About Ashot Yeghiazaryan

This author has not yet filled in any details.
So far has created 2183 blog entries.

Պարզաբանումներ են տրվել բրուցելոզի դեպքերի վերաբերյալ

Ապրիլի 30-ին հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը և գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Ավագյանը լրագրողներին մանրամասներ են հաղորդել հանրապետության անասնահամաճարակային իրավիճակի, մասնավորապես՝ վերջին ժամանակահատվածում գրանցված կենդանիների բրուցելոզի դեպքերի վերաբերյալ:

Հովհաննես Մկրտչյանն ընդգծել է, որ հանրապետությունում չկան կարանտին սուր վարակիչ […]

Բրուցելոզի վերաբերյալ

Ի պատասխան բրուցելոզ հիվանդության դեպքերի գրանցման վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերի՝ ցանկանում ենք տեղեկացնել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում գործող «Գյուղարտ» ՓԲԸ-ին պատկանող սպանդանոցում գրանցված դեպքից հետո Ծառայության Սյունիքի մարզային կենտրոնի անասնաբույժ-տեսուչները եղել են դեպքի վայրում, ծանոթացել իրավիճակին, պարզել հիվանդների թիվն ու ստուգել ուղեկցող փաստաթղթերի առկայությունը:

Փաստաթղթային ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Գյուղարտ» ՓԲԸ-ն 2014 թվականի հունվարի […]

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է

Կոտայքի մարզի Սոլակ համայնքում՝ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրով, պլանային ստուգումների ընթացքում հունվար ամսից սկսած հայտնաբերվել են բրուցելոզով վարակված 6 խոշոր և 19 մանր եղջերավոր կենդանիներ, որոնք, «Բրուցելոզ հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման հրահանգի» համաձայն, մեկուսացվել են և ենթարկվել սանիտարական սպանդի: Սոլակ համայնքում կենդանիների՝ բրուցելոզով վարակման նոր դեպքեր չեն արձանագրվել:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները […]

Արմեն Հայրապետյանը Մոսկվայում հանդիպել է Նիկոլայ Վլասովի հետ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը ապրիլի 14-17-ին աշխատանքային այցով մեկնել էր Մոսկվա: Այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության (ՌԴ ԱԲՀԴԾ) պետի տեղակալ Նիկոլայ Վլասովի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական հարաբերություններին նվիրված մի շարք հարցեր:

Ռուսական կողմն առաջարկել է Արմեն Հայրապետյանին օգտագործել համաշխարհային պրակտիկայում ընդունված բոլոր հնարավոր […]

GIZ-CIM-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

Ապրիլի 15-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Լուսինե Դավթյանն ընդունել է Հարավային Կովկասում, Կոսովոյի և Մակեդոնիայի Հանրապետություններում GIZ-CIM (Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն) փորձագետների ծրագրի համակարգող Ելիզաբեթ Ռիխթերին: Հանդիպմանը մասնակցել են նաև աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Դումանյանը, ռազմավարության, պլանավորման, մեթոդոլոգիայի և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Վարդանյանը և ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Գևորգյանը, ինչպես […]

Հանրային քննարկում

Հարգելի գործընկերներ

Հանրային քննարկման անցկացման նպատակով կանոնակարգող ազդեցության գնահատման ընթացակարգերի շրջանակում տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման վարչությունը համաձայն Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի 2014թ. դեկտեմբերի 23-ի № 98 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային Կանոնակարգի 156 կետի՝ տեղեկացնում է Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքի տեղեկատվական և հեռահաղորդակցության «Ինտերնետ» ցանցում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Արտադրանքների միասնական ցուցակի ձևավորման և […]

Հանրային քննարկում

Հարգելի գործընկերներ!

Հանրային քննարկման անցկացման նպատակով կանոնակարգող ազդեցության գնահատման ընթացակարգերի շրջանակում տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման վարչությունը համաձայն Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի 2014թ. դեկտեմբերի 23-ի № 98 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային Կանոնակարգի 156 կետի՝ տեղեկացնում է Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքի տեղեկատվական և հեռահաղորդակցության «Ինտերնետ» ցանցում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Արտադրանքների պետական գրանցման՝ ԵՏՄ տեխնիկական […]

Հանրային քննարկում

Հարգելի’ գործընկերներ,

1.

Հանրային քննարկման անցկացման նպատակով նախագծի կանոնակարգող ազդեցության գնահատման ընթացակարգերի շրջանակում տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման վարչությունը համաձայն Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի 2014թ. դեկտեմբերի 23-ի № 98 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային Կանոնակարգի 156 կետի՝ տեղեկացնում է Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքի տեղեկատվական և հեռահաղորդակցության «Ինտերնետ» ցանցում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի […]

«ՎԱՎԿԿՀ (HACCP) աուդիտ» թեմայով ուսուցում

Ս.թ. մարտի 30-ից ապրիլի 3-ը Հայաստանի Ամերիկյան Համալսարանում տեղի է ունեցել ՎԱՎԿԿՀ (HACCP) աուդիտի ուսուցում ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի պետական համալսարանի դասախոս Քենեթ Մքմիլինի դասախոսությամբ՝ կազմակերպված CARD հիմնադրամի կողմից: Ծրագրի նպատակն էր աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը սննդամթերքի անվտանգության ոլորտի բարեփոխումների համատեքստում, ինչպես նաև կատարելագործել պետական տեսուչների մասնագիտական կարողությունները:

Ուսուցմանը մասնակցել են ծառայության աշխատակազմի աշխատակիցները, ինչպես նաև տնտեսավարող […]

Քննարկում-սեմինար նվիրված խոզերի աֆրիկյան ժանտախտի դեմ պայքարին

Մարտի 30-ին և ապրիլի 1-ին Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության (ՎՆԳ, DTRA) կողմից կազմակերպվել է հերթական սեմինար-քննարկումը` նվիրված Արևելյան Եվրոպայում խոզերի աֆրիկյան ժանտախտի վերաբերյալ համայնքային իրազեկման և կրթական միջոցառումների անցկացման ծրագրին:

Սեմինարին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Ղազախստանի Հանրապետությունների ներկայացուցիչները, միջազգային փորձագետներ:

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ն ներկայացնում էին աշխատակազմի ռազմավարության, մեթոդոլոգիայի և […]