ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Armenium

/Ashot Yeghiazaryan

Notice: Undefined variable: name in /web/snund.am/www/wp-content/themes/Avada/includes/avada-functions.php on line 147

About Ashot Yeghiazaryan

This author has not yet filled in any details.
So far has created 2183 blog entries.

Արգելվել է վտանգավոր ձուկը ներմուծել Հայաստան

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սահմանային հսկողության շրջանակներում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունից ներկրվող 24 հազար 700 կգ պանգասիուս տեսակի սառեցված ձուկը նմուշառել է և ուղարկել լաբորատոր փորձաքննութան, որի արդյունքում պարզվել է, որ ձկան խմբաքանակը մանրէաբանական մի քանի ցուցանիշներվ չի համապատասխանում ՀՀ օրենսդրությամբ

սահմանված պահանջներին:

Հաշվի առնելով հայտնաբերված անհամապատասխանությունները՝ արգելվել է ձկան խմբաքանակը ներմուծել հանրապետության տարածք: Վտանգավոր սննդամթերքը […]

16.8 մլն դրամ՝ ի պետս ԵՏՄ-ի հսկիչ կետի

[…]

Վերացվել է Ա/Ձ Գարիկ Դանիելյանի արտադրամասի «թթվասերի» արտադրության կասեցումը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2015թ. մայիսի 4-ի որոշմամբ` կասեցվել էր անհատ ձեռնարկատեր Գարիկ Դանիելյանի արտադրամասի «թթվասեր» արտադրատեսակի արտադրությունը:

Հաշվի առնելով, որ արտադրողը վերացրել է Ծառայության կողմից հայտնաբերված բոլոր խախտումները և «թթվասերի» արտադրությունը համապատասխանեցրել Կաթի, կաթնամթերքի և դրանց արտադրության տեխնիկական կանոնակարգի պահանջներին, Ծառայության պետի հուլիսի 10-ի որոշմամբ արտադրության կասեցումը վերացվել է:

Ֆիլոքսերայով վարակված խաղողի տնկիները սահմանից հետ են ուղարկել

Ֆրանսիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող խաղողի արմատակալների (տնկիների) մեկ խմբաքանակ` 6000 հատ, սահմանից հետ է ուղարկվել:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից սահմանային հսկողության շրջանակներում կատարված նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ արմատակալները վարակված են ֆիլոքսերայով, տնկիների վրա միաժամանակ հայտնաբերվել են տզեր, թրիփսներ և երկու տարբեր տեսակի նեմատոդներ: Նշենք, որ ուղեկցող փաստաթղթերում նշված […]

Աշխատանքային խորհրդակցություն՝ մարզային կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտնագության պետական ծառայության մարզային կենտրոնների պետերի և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն:

Մարզային կենտրոնների ղեկավարները Ծառայության պետին հաշվետվություն են ներկայացրել 2015 թ. առաջին կիսամյակում կատարված ստուգումների և դրանց արդյունքների՝ այդ թվում և հանրապետության մանկապարտեզներում տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների և արձանագրված թերությունների վերաբերյալ: Ծառայության պետ Արմեն Հայրապետյանը մարզային կառույցների ղեկավարներին հանձնարարել […]

Վերացվել է «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ի պաստերացված կաթի և մածունի արտադրության կասեցումը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2015թ. հունիսի 22-ի որոշմամբ` կասեցվել էր «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ի պաստերացված կաթ 3,2 % (1լ) և մածուն 3,2% (0.5կգ) արտադրատեսակների արտադրությունը և հանձնարարվել վերացնել հայտնաբերված խախտումները:

«ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ն կազմակերպել է սանիտարական օր, ախտահանել արտադրական սարքավորումները, միաժամանակ թողարկել փորձնական արտադրանք, որը սահմանված կարգով ներկայացվել է լաբորատոր փորձաքննության: Արդյունքում՝ պաստերացված կաթի և մածունի […]

Կասեցվել են Ա/Ձ Նաիրա Խլոպուզյանի արտադրության առանձին տեսակներ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ՝ հուլիսի 1-ից կասեցվել է Ա/Ձ Նաիրա Խլոպուզյանի արտադրամասի «Կիևյան կոտլետ», «Տավարի մսով կոտլետ», «Պելմենի ռուսական» արտադրատեսակների արտադրությունը:

Նաիրա Խլոպուզյանին պատկանող արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք. ստուգման արդյունքում պարզվել է, որ այդ արտադրամասում արտադրված «Կիևյան կոտլետ»-ը ԱՑԽՄ և սալմոնելա, «Տավարի մսով կոտլետ»-ը ԱՑԽՄ, սալմոնելա […]

Քննարկվել են արտահանմանն առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստին մասնակցելու համար Հայաստանում էր նաև ՌԴ անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայության պետի օգնական Դմիտրի Նատարովը, ով հանդիպում է ունեցել ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի գործընկեր կազմակերպությունների միջև համագործակցության հեռանկարները, ինչպես նաև […]

Կասեցվել է «Մարգարիտա 79» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը

Հունիսի 11-ին ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «թեժ գծով» ահազանգ էր ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի Դողս գյուղում գնված և «Մարգարիտա 97» ՍՊԸ-ի կողմից արտադրված պաղպաղակի պիտակի վրա արտադրության օրը գրիչով ջնջված է:

Ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հրամանով` ստուգում է իրականացվել «Մարգարիտա 97» ՍՊԸ-ում, որի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ: Մասնավորապես, լաբորատոր փորձաքննությունների արդյունքում պարզվել […]

Երևանում բացվել է տարածաշրջանում իր տեսակով եզակի Թունաքիմիկատների որակի վերահսկողության լաբորատորիա

Այսօր Երևանում տեղի է ունեցել Թունաքիմիկատների որակի վերահսկողության լաբորատորիայի բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա են գտնվել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը, Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք:

Լաբորատորիան բացվել է «Հայաստանում թունաքիմիկատների […]