Սյունիքի մարզում տեղի ունեցած վթարի արդյունքում անկած ձկների մասին
2013թ. մայիսի 5-ին` ժամը 01:30-ի սահմաններում, Մեղրի մաքսակետ-Երևան Մ-2 միջպետական ավտոմայրուղու 76-րդ կմ-ում «Սկանիա» մակնիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հետևանքով կցորդին ամրացված ցիստեռնի մեջ բեռնված նատրիումի հիպոքլորիդի խտալուծույթը (ակտիվացված քլորով լուծույթ՝ «ժավել») թափվել է ճանապարհամերձ հողատարածքում և Ողջի գետի մեջ` շրջակա միջավայրին պատճառել վնասներ: ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, ՀՀ ԲՆ բնապահպանության պետական տեսչության Սյունիքի տարածքային […]
