ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Armenium

/Ashot Yeghiazaryan

Notice: Undefined variable: name in /web/snund.am/www/wp-content/themes/Avada/includes/avada-functions.php on line 147

About Ashot Yeghiazaryan

This author has not yet filled in any details.
So far has created 2183 blog entries.

Հանրապետություն լոլիկ չի ներկրվել, այլ արտահանվել է

Արձագանքելով լրատվամիջոցներում տեղ գտած այն տեղեկատվությանը, որ օրերս լոլիկ է ներմուծվել հանրապետություն՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է՝ վերջին եռամսյակում Հայաստանի Հանրապետություն լոլիկ չի ներկրվել՝ այդ թվում և Ռուսաստանի Դաշնությունից:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ շարունակվում է հանրապետությունից լոլիկի արտահանման գործընթացը․ այսօրվա դրությամբ՝ արդեն արտահանվել է 1130 տոննա լոլիկ, նախորդ ամբողջ տարվա 220 տոննայի դիմաց:

Ներդրվելու է կենդանիների համարակալման համակարգ

Հանրապետությունում կենդանիների համարակալման հարցը քննարկելու նպատակով ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը սեպտեմբերի 8-ին ընդունեց Շվեյցարական համագործակցության գրասենյակի փորձագետ Ռոնալդ Ռուիսին:

Ծառայության պետը ներկայացրեց, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ նախատեսվում է իրականացնել գյուղատնտեսական կենդանիների համարակալում, հաշվառում և նույնականացում՝ ականջներին կոդավորված տեղեկություն պարունակող հատուկ պիտակների ամրացման միջոցով, ինչը հնարավորություն կտա առավել վերահսկելի դարձնել […]

ԵՏՄ ռեեստրում ընդգկվելու համար անհրաժեշտ տեղեկատվություն

Եվրասիական տնտեսական միության անդամ մի պետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետություն փոխադրվող՝ հսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց (այսուհետ՝ ԵՏՄ-ի կազմակերպությունների) ռեեստրում ընդգրկվելու համար տնտեսավարող սուբյեկտն առձեռն, փոստային առաքման, ֆաքսի, էլեկտրոնային փոստի, պաշտոնական էլեկտրոնային կայքում առցանց գրանցվելու միջոցով ռեեստր վարող մարմնին (ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն) պետք […]

Կասեցվել են «Արարատմիլկ» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթներ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ՝ կասեցվել է «Արարատմիլկ» ՍՊԸ-ի ապխտած «սուլուգունի պանիր» և «կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը:

«Արարատմիլկ» ՍՊԸ-ում իրականացված դիտարկման և անասնահամաճարակային մշտադիտարկման ընթացքում արտադրության փուլում հայտնաբերված սննդամթերքը ճանաչվել է վտանգավոր, մասնավորապես՝ լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից արտադրված «սուլուգունի պանիր» արտադրատեսակը ԱՑԽՄ ցուցանիշով, իսկ կաթի սերը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ և […]

Վերացվել է Ա/Ձ Գեղամ Մխիթարյանի «Թան-0,5լ» արտադրատեսակի արտադրության կասեցումը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2015թ. մայիսի 11-ի որոշմամբ` կասեցվել էր Ա/Ձ Գեղամ Մխիթարյանի «Թան-0,5լ» արտադրատեսակի արտադրությունը:

Նկատի ունենալով, որ արտադրողը սահմանված ժամկետներում Ծառայության կողմից տրված բոլոր հանձնարարականները կատարել է` Ծառայության պետի հունիսի 9-ի որոշմամբ սահմանված կասեցումը վերացվել է:

Այս ընթացքում տնտեսավարողը վերացրել է խախտումները, ախտահանել է արտադրական սարքավորումները, թողարկել է փորձնական արտադրանք և ներկայացրել […]

Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում. 09.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 9-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն փորձ է արվել ներկրել 17.280,0 կգ մաքուր քաշով տոմատի մածուկ: Կատարվել է բեռի զննում և նմուշառում: Նմուշներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության, որի արդյունքներով պարզվել է, որ բեռի փոխադրման ժամանակ ջերմային ռեժիմի խախտման հետևանքով բեռը փչացել է:

Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում. 26.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 26-ին Իտալիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն փորձ է արվել ներմուծել 318,75 կգ չիպս: Կատարվել է նմուշառում, նմուշներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության, որի արդյունքներով պարզվել է, որ բեռի փոխադրման ժամանակ ջերմային ռեժիմի խախտման հետևանքով բեռը փչացել է:

Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում. 30.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 30-ին Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստանի Հանրապետություն փորձ է արվել ներկրել 1.173,0 կգ մաքուր քաշով ալյումինե նրբաթիթեղյա ափսեներ: Կատարվել է բեռի զննում և նմուշառում: Փորձանմուշներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության, որի արդյունքներով պարզվել է, որ որ փորձանմուշներում թունավոր տարրերից մանգանի և պղնձի քանակները նորմատիվից բարձր են:

Հայտնաբերվել են խախտումներ պանրի արտադրության ոլորտում

2012թ. սեպտեմբեր – հոկտեմբեր ամիսներին Ծառայություն կողմից ստուգումներ են իրականացվել պանրի արտադրությամբ զբաղվող թվով 59 տնտեսավարող սուբյեկտների մոտ:

Ստուգումների արդյունքում բոլոր արտադրող կազմակերպությունների արտադրանքից կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության, որի արդյունքում թվով 18 տնտեսավարող սուբյեկտների արտադրանքը ճանաչվել է վտանգավոր մանրէաբանական (ԱՑԽՄ) ցուցանիշներով: Վտանգավոր ճանաչված պանրի խմբաքանակի իրացումը կասեցվել է, և 5.540 կգ պանիր օգտահանվել […]

Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում. 29.10.2012-05.11.2012.

2012թ. հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 5-ը ընկած ժամանակահատվածում սահմանային հսկիչ կետերում Ծառայության կողմից իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներկրված 17.280 կգ մաքուր քաշով տոմատի մածուկը, ծագման երկիրը՝ ԻԻՀ, չունի բեռն ուղեկցող փաստաթղթեր: Ագարակի սահմանային հսկիչ կետում ձևակերպվել է ՀՀ ներմուծվող բեռի տնօրինման արգելման կարգադրագիր, և Երևանի սահմանային հսկիչ կետի տեսուչի կողմից […]