Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում. 22.10.2012
Ս.թ. հոկտեմբերի 22-ին Արաբական Միացյան Էմիրություններից Հայաստանի Հանրապետություն են ներկրվել ալյումինե նրբաթիթեղյա ափսեներ՝ 471կգ մաքուր քաշով: Բեռն ուղեկցող փաստաթղթերի բացակայության պատճառով Երևանի սահմանային հսկիչ կետի կողմից կատարվել է բեռի զննում և նմուշառում: Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ փորձանմուշներում մանգանի քանակը նորմատիվից բարձր է:
