ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Armenium

/Ashot Yeghiazaryan

Notice: Undefined variable: name in /web/snund.am/www/wp-content/themes/Avada/includes/avada-functions.php on line 147

About Ashot Yeghiazaryan

This author has not yet filled in any details.
So far has created 2183 blog entries.

Նոր տեղեկություններ մանկապարտեզում թունավորումների դեպքի առնչությամբ

Ինչպես տեղեկացրել էինք, 2014թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 19.17-ին, ՀՀ ԳՆ ՍԱՊԾ աշխատակազմի Կոտայքի մարզային կենտրոն ՀՀ ԱՆ «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ից ստացված ահազանգի առնչությամբ՝ իրականացվել էին անհրաժեշտ վերահսկողական միջոցառումներ: Ժամանակին Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները եղել էին մանկապատեզում, կատարել նմուշառում մանկապարտեզում առկա սննդամթերքից. կարագ, պանիր, ձու, հավի միս, տոմատի մածուկ, խտացրած կաթ, տավարի միս: Այս սննդատեսակները լաբորատոր փորձաքննության […]

«Կենսաբանական ապահովության» թեմայով սեմինար

Ս.թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտպանական վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) նախաձեռնությամբ կայացավ «Կենսաբանական ապահովության» թեմայով սեմինար:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից սեմինարին մասնակցել են աշխատակազմի անասնաբուժության տեսչության գլխավոր մասնագետ Արթուր Մելիքյանը, «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզային կառույցների և լաբորատոր զարգացման գծով տնօրենի տեղակալ Բագրատ Խաչատրյանը և «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի […]

Մանկապարտեզում թունավորումների դեպքի առնչությամբ

2014թ. նոյեմբերի 28-ին Կոտայքի մարզի Եղվարդի թիվ 1 մանկապարտեզումթունավորման դեպքի առնչությամբ հայտնում ենք, որ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ աշխատակազմի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից մանկապարտեզում նոյեմբերի 26-ին առկա սննդամթերքից վերցված նմուշները (կարագ, պանիր, ձու, հավի միս, տոմատի մածուկ, խտացրած կաթ, տավարի միս) ենթարկվել են լաբորատոր փորձաքննության, և արդյունքում պարզվել է, որ անվտանգության ցուցանիշներով անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել:

ՀՀ […]

Սատկած խոզերի վերաբերյալ

Ի պատասխան զանգվածային լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությանը` հայտնում ենք, որ հիմք ընդունելով 2014 թվականի դեկտեմբերի 21-ի Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանն ուղարկված թիվ 10/1-2-4799 գրությունը` Ծառայության աշխատակիցները սույն թվականի դեկտեմբերի 21-ին մասնակցել են Երևան քաղաքի «Նորքի շուկա» և «Մալաթիայի թիվ 4 շուկա» ՍՊԸ-ների […]

Սննդում ոչ պիտանի մսեղիքի վաճառքը կասեցվել է

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ս.թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստացել է գրություն ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից առ այն, որ շուկայում իրացվում է սատկած խոզի միս: Ծառայության աշխատակիցներն անմիջապես ներգրավվել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից իրականացված Երևան քաղաքի «Նորքի շուկա» և «Մալաթիայի […]

Երրորդ երկրների ռեեստրի վերաբերյալ

Հարգելի´ գործընկերներ

Հայաստանի Հանրապետության` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության պայմանագիրն ուժի մեջ է մտնում 2015թ. հունվարի 2-ից, և Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ պայմանավորված՝ առկա են որոշակի իրավական հետևանքներ: Օրենսդրական դաշտի փոփոխությունները վերաբերում են սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական հսկողության ենթակա պարենային և ոչ պարենային ապրանքների անվտանգության չափանիշներին, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների և ապրանքների գրանցմանը:

Այդ առթիվ […]

«Թեժ գիծը» կաշխատի շուրջօրյա

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «թեժ գիծը» (հեռ.` 010 206040) կաշխատի բոլոր հանգստյան օրերին, և Երևանի ու մարզային կենտրոնների աշխատակիցները պատրաստ են արձագանքելու ձեր ահազանգերին:

Նշանակվել է մամուլի քարտուղար

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2015 թվականի հունվարի 21-ի հրամանով Նվարդ Առաքելյանը նշանակվել է Ծառայության պետի մամուլի քարտուղարի պաշտոնում:

Մանրամասներին ծանոթացեք կենսագրությունում:

ՌԴ գործընկերները Հայաստանում են

Հունվարի 26-ին Հայաստան են ժամանել Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության մասանագետները: Այցի նպատակն է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության գործընկերների հետ համատեղ այցելություններ կազմակերպել հայկական կազմակերպություններ և վերջիններիս խորհրդատվություն տրամադրել արտադրական գործընթացների կազմակերպման վերաբերյալ:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2015թ. տարեկան ծրագրով կիրականացնի ավելի քան 1160 ստուգում

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2015 թվականի տարեկան ծրագրով նախատեսել է իրականացնել ստուգումներ 813 բարձր, 291 միջին և 58 ցածր ռիսկայնությամբ տնտեսավարող սուբյեկտների մոտ:

Ստուգումների պլանը կազմվել է նախորդ տարվա ստուգումների արդյունքների, դիմում-բողոքների և առկա այլ տեղեկատվության հիման վրա:

Այսպիսով՝ ընթացիկ տարում ստուգվելու են հանրային սննդի կազմակերպում իրականացնող ավելի քան 490 տնտեսավարող սուբյեկտներ, որոնցից […]