Վերացվել է «Պրեմիում» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրության կասեցումը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հոկտեմբերի 16-ի որոշմամբ կասեցվել էր «Պրեմիում» ՍՊԸ-ի «Տոմատի հյութ», «Թան» և «Թան գազավորված» արտադրատեսակների արտադրությունը, և միաժամանակ «Պրեմիում» ՍՊԸ-ի տնօրենին հանձնարարվել էր վերացնել հայտնաբերված խախտումները, անցկացնել սանիտարական օր, սարքավորումների և գործիքների պատշաճ մաքրում և ախտահանում, «Տոմատի հյութ», «Թան» և «Թան գազավորված» արտադրատեսակների համապատասխան խմբաքանակը հետ կանչել, օգտահանել […]
