Արմեն Հայրապետյանը ՌԴ գործընկերոջ հետ բանակցել է նոր պատվաստանյութ ձեռքբերելու ուղղությամբ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հունվարի 20-ին հանդիպել է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետ Սերգեյ Դանկվերտի հետ։
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության՝ մասնավորապես Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գիտատեխնիկական փոխգործակցությանն առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են կենդանիների սուր վարակիչ հիվանդությունների տարածման դեմ պայքարի […]
