ՍԱՊԾ-ն կիրականացնի կանխարգելիչ միջոցառումներ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հարևան պետություններում` Իրանի Իսլամական Հանրապետությունում, Թուրքիայում և Վրաստանում, արձանագրված մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության դեպքերը և առկա վտանգը՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն առաջիկայում կիրականացնի կանխարգելիչ միջոցառումներ:
Մասնավորապես, նշված հիվանդության հարուցիչի ներթափանցումը հանրապետության տարածք կանխելու և հնարավորինս արագ հակաժանտախտային պատվաստանյութ ձեռքբերելու նպատակով` ծառայությունը բանակցություններ է վարում Ռուսաստանի Դաշնության «Կենդանիների առողջության համառուսական […]
