Կասեցվել է «Ռետրո» տեսակի լիմոնադի արտադրությունը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում օրերս արձանագրված դիզենտերիայի աղբյուրը պարզելու նպատակով` դիտարկում է իրականացրել անհատ ձեռներեց Վաչե Մեջլումյանի արտադրամասում՝ փորձաքննության ենթարկելով վարակի հնարավոր պատճառ դարձած «Ռետրո» ապրանքանիշի լիմոնադը:
Լիմոնադի խմբաքանակից (1992 շիշ, 0.5լ) և լիմոնադի արտադրության մեջ օգտագործվող ջրից կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության: Արդյունքում հայտնաբերվել են մանրէաբանական ցուցանիշներով […]
