ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

/Լուրեր

Իրազեկում. մայիսի 1-ից պետական գնումներով պետք է ձեռք բերվի միայն սպանդանոցային ծագման միս

ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ մսի իրացման և գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցման ժամանակացույցի համաձայն՝ մայիսի 1-ից պետական գնումներով միս ձեռք կբերվի միայն սպանդանոցներից:

Ամբողջությամբ սպանդանոցային մորթի անցման գործընթացը կավարտվի 2018 թվականի հուլիսի 1-ին, երբ հանրապետության ողջ տարածքում տեղական մսի սպանդանոցային ծագման պահանջը պարտադիր կլինի բոլոր ոլորտների՝ իրացման ցանցերի, հանրային սննդի օբեկտների, մսամթերքի արտադրամասերի, ինչպես […]

ՍԱՊԾ-ն հիշեցնում է հանրային սննդի օբյեկտներում մսի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության թեժ գծի միջոցով տեղեկություններ է ստացվել այն մասին, որ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին ինչ-որ անձինք փորձում են պարտադրել պայմանագրեր կնքել անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հետ: Հաշվի առնելով նման մի քանի նախադեպեր՝ ՍԱՊԾ-ն  մեկ անգամ ևս տեղեկացնում է, որ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների կողմից ձեռք բերված […]

ՍԱՊԾ-ն շարունակում է մարզային հանդիպումները

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, հանրապետության ուսումնական հաստատություններում սննդամթերքի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների շրջանակներում,  նախաձեռնել էր հերթական հանդիպումը Վայոց ձորի մարզում:

ՍԱՊԾ ներկայացուցիչները, մարզի հանրակրթական հաստատությունների ղեկավարներն ու Վայոց Ձորի մարզպետարանի համապատասխան պաշտոնյաները քննարկել են կրթական հաստատություններին մատակարարվող սննդամթերքի անվտանգության անհամապատասխանություններն ու սանիտարահիգիենիկ նորմերի պահմանմանը վերաբերող առանցքային խնդիրներ: ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության բաժնի պետ […]

Ամփոփվել են շրջայցերի արդյունքները

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, նախորդ շաբաթվա ընթացքում կատարված շրջայցերի շրջանակներում, ինչպես նաև   պետական այլ կառույցների հետ համագործակցության և սպառողների ակտիվ արձագանքների արդյունքում, մայրաքաղաքի և մի քանի մարզերի իրացման կետերում կասեցրել է հայտնաբերված ադրբեջանական ծագման ավելի քան 500 կգ խնձորի վաճառքը: «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի համաձայն՝ հայտնաբերված խմբաքանակը […]

Տեղեկացում կաթնամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքներ ու հանքային ջրերի և շշալցված այլ ջրերի արտադրությամբ զվաղվող տնտեսավարողներին

Համաձայն ՀՀ կառավարության 23.07.2015թ N827-Ն որոշման՝ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող միջին առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև, համաձայն «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի, գերփոքր, փոքր կամ միջին չհամարվող ոչ ալկոհոլային խմիչքներ ու հանքային ջրերի և շշալցված այլ ջրերի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը մինչև 2018 թվականի հունվարի 1-ը սննդի արտադրության, […]

ՍԱՊԾ-ն շարունակելու է վերահսկողությունն այնքան ժամանակ, քանի դեռ խնձորի ամբողջ խմբաքանակը չի հանվել շուկայից

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այսօր շարունակել է դեռ ապրիլի 23-ին սկսված  շրջայցերը մայրաքաղաքի և մարզերի իրացման կետեր՝ ադրբեջանական ծագման խնձորը հայտնաբերելու և ոչնչացնելու նպատակով:

Խնձորի խմբաքանակներ են հայտնաբերվել Երևանի «Նոր Զովք» և «Ծիրան» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերում և մի շարք այլ խանութներում, Հակոբ Հակոբյան փողոցի Մերգելյանի շուկայի տարածքում, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի պատկանող միրգ-բանջարեղենի բազմաթիվ […]

Նախորդ 3 օրերին ՍԱՊԾ-ն իրացման մի շարք կետերում արգելել է ադրբեջանական ծագման խնձորի վաճառքը. շրջայցերը շարունակվում են

Սոցիալական ցանցում տեղ գտած՝ մայրաքաղաքի բակային խանութներից մեկում ադրբեջանական արտադրության խնձորի վաճառքի վերաբերյալ առաջին տեղեկատվությունն ստանալուց անմիջապես հետո՝ ապրիլի 23-ին, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շուկայում լայնածավալ ուսումնասիրություններ է կատարել՝ պարզելու համար՝ արդյո՞ք ադրբեջանական ծագման խնձոր է իրացվում հայկական շուկայում և արդյո՞ք միայն վաճառքի նշված կետում:

Շրջայցերը շարունակվել են երեկ և այսօր: Արդյունքում ՀՀ ԳՆ […]

ՍԱՊԾ-ն լոլիկի մոնիտորինգ է իրականացնում նաև շուկայում. անհանգստության որևէ հիմք չկա

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արդեն հայտարարել էր, որ ՍԱՊԾ սահմանային հսկիչ կետերի տվյալներով՝ Թուրքիայից Հայաստան այս տարվա ընթացքում լոլիկ չի ներկրվել: Այդուհանդերձ, Ծառայությունն իրացման շուկայում պարբերաբար ուսումնասիրություններ է իրականացնում՝ պարզելու նպատակով, թե որքանո՞վ է անվտանգ շուկայում իրացվող լոլիկը: Անվտանգության ցուցանիշները, որոնց նկատմամբ պետական վերահսկողություն է իրականացվում, այդ թվում՝ սահմանային, ամրագրված են Եվրասիական տնտեսական […]

Սպանդանոցային մորթի անցնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում, մինչև մայիսի 1-ը՝ սպանդանոցային ծագման մսի ձեռքբերման առաջին փուլի մեկնարկը, ապրիլի 18-ին հերթական հանդիպումն էր կազմակերպվել հանրապետությունում գործող սպանդանոցների սեփականատերերի և խոշոր իրացման ցանցերի, ինչպես նաև ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

Հանդիպմանը մասնավորապես քննարկվել է պետական գնումների շրջանակներում բացառապես սպանդանոցային ծագման միս մատակարարելու օրենսդրական պահանջն ու ընթացիկ աշխատանքներն այդ […]

Հանրապետության ուսումնական հաստատություններում սննդամթերքի անվտանգության ապահովման հարցը ՍԱՊԾ օրակարգում է

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ՝ Արմավիրի մարզպետարանում տեղի է ունեցել հանդիպում մարզի հանրակրթական, նախադպրոցական հաստատությունների ղեկավարների և կրթության ոլորտի պատասխանատուների հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ուսումնական հաստատություններին սննդամթերք մատակարարող կազմակերպությունների պատասխանատուներ: Ծառայությունը հանրապետության ողջ մարզերում կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել է համակարգային մի շարք խնդիրներ և անհամապատասխանություններ, որոնք վերացնելու նպատակով նախ հանդիպումների միջոցով […]