ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ուսուցում

/ուսուցում

Ինչպես տարբերել որակյալ ձուն անորակից

Անդրադառնանք այն հարցին, թե ինչպես ընտրել որակյալ ձու՝ արտաքին տեսքից դատելով:

Ձու գնելիս առաջին հերթին ուշադրություն դարձրեք Հավի ձվի մակնշումը պետք է պարունակի տեղեկատվություն ձվի չափի, արտադրման ժամկետի և արտադրող կազմակերպության մասին:

Ուշադրություն դարձրեք ձվի մակերևույթին: Ձուն պետք է լինի հարթ, առանց ճաքերի ու հորդուբորդության: Եթե հաստ կճեպով ձուն արտահայտված ցան ունի մակերևույթին, ապա դա խոսում է […]

Ինչպես պահպանել վիտամինները սննդամթերքում

Մրգի և բանջարեղենի մշակման ժամանակ վիտամինների կորուստը նվազեցնելու համար անհրաժեշտ է հետևել մի շարք կանոնների: Նախ և առաջ պետք է, որ միրգն ու բանջարեղենը լինեն թարմ: Դրանք արագ կորցնում են C և A վիտամինները, երբ մնում են լույսի տակ սենյակային ջերմաստիճանում: Այդ պատճառով միրգը և բանջարեղենը անհրաժեշտ է պահել մութ ու ցուրտ տեղում: Արևի լույսը […]

Մեզոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱՄ)

Սննդամթերքի անվտանգության մանրէաբանական ցուցանիշների հիգիենիկ նորմատիվները ընդգրկում են միկրոօրգանիզմների հետևյալ խմբերը՝
1) սանիտարացուցադրական, որոնց շարքին դասվում են մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէների քանակը (ՄԱՖԱՄ), աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ կոլիձևեր (ԱՑԽՄ), Enterobacteriaceae ցեղի մանրէներ, էնտերոկոկեր,
2) պայմանական-ախտածին մանրէներ՝ Е. coli (աղիքային ցուպիկ), S. aureus (ոսկեգույն ստաֆիլակոկ), Proteus, В. Cereus ցեղերի մանրէներ և սուլֆիտառաջացնող կլոստրիդիաներ, Vibrio parahaemolyticus,
3) ախտածին […]

Ինչպե՞ս տարբերել որակյալ կաթն անորակից

Խանութում կաթ գնելիս առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել տարայի ամբողջականությանը: Տարան չպետք է վնասված տեղեր ունենա՝ անկախ դրա պատրաստման համար հիմք հանդիսացող նյութից (պոլիմեր, ստվարաթուղթ և այլն):

Տարայի վրա պետք է չմաքրվող ներկով կամ հատուկ պիտակներով հայերեն լեզվով մակնշված լինեն մթերքի անվանումը, ծավալը, յուղայնությունը, արտադրման ամսաթիվը և պահպանման ժամկետը, էներգետիկ արժեքը, տեղեկատվություն արտադրողի մասին, ինչպես […]

Անվտանգ սնունդ տանը

Հետևեք 5 պարզ քայլի, որոնք կօգնեն տանը պաշտպանել Ձեզ և Ձեր ընտանիքին սննդային թունավորումներից

Քայլ առաջին՝ մաքրել

Հաճախակի լվացեք ձեռքերն ու մակերևույթները: Սննդային ծագման հիվանդությունների աղբյուր հանդիսացող մանրէները կարող են գոյատևել տարբեր տեղերում, այդ թվում՝ մարդկանց ձեռքերին, խոհանոցային տարբեր պարագաների վրա (կտրատման տախտակներին, խոհանոցային սեղանին, լվացարանում և այլն): Այդ ամենը ճիշտ չլվանալու և չմաքրելու դեպքում հնարավոր է մանրէներ […]

Ձու. տեղեկատվություն գնման, պահպանման և պատրաստման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող ձվերի համապատասխանության վերաբերյալ տեղեկատվություն սպառողները կարող են ստանալ մակնշման միջոցով: Եթե մակնշման տվյալները չեն բավարարում գնորդին, նա կարող է խնդրել վաճառողից իրեն տրամադրել ձվի անվտան-գությունը հավաստող փաստաթղթերը: Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող ձվերը պետք է բավարարեն օրենսդրորեն սահմանված մի շարք չափանիշների, ինչպես օրինակ՝

1.ձվերը պետք է ստացվեն գյուղատնտեսական կենդանիների ու թռչունների վարակիչ հիվանդություններից զերծ տնտեսություններից,

2.ձվերի […]

Գենետիկորեն ձևափոխված մթերք

Գենետիկորեն ձևափոխված են համարվում հետևյալ երեք տեսակի մթերքները՝

որակական այլ հատկանիշների ստացման նպատակով կենդանի օրգանիզմներում (կենդանիներ, բույսեր, միկրոօրգանիզմներ) օտար գենի ավելացմամբ կամ գեների համակցմամբ գենետիկական կառուցվածքի վերափոխման արդյունքում ստացված մթերքը,
կենդանի վերափոխված օրգանիզմների կենսագործունեության արդյունքում ստացված մթերքը,
սննդամթերքի բաղադրության մեջ գենետիկական կառուցվածքի վերափոխման արդյունքում ստացված մթերքի և (կամ) կենդանի վերափոխված օրգանիզմների կենսագործունեության արդյունքում ստացված մթերքի և (կամ) դրանց […]

Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ)

Enterobacteriaceae ընտանիքը միավորում է 14 ցեղ, որոնցից հինգը՝ Escherichia, Citrobacter, Enterobacter, Klebsiella, Serratia ցեղի ներկայացուցիչները ՝համաձայն նորմատիվ փաստաթղթի հանդիսանում են ԱՑԽՄ ցուցանիշի հմնական պահանջ:
ԱՑԽՄ՝աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ կոլիձևեր–Պայմանական ախտածին, Գրամ բացասական, սպոր չառաջացնող, շարժուն կամ անշարժ, կատալազա դրական, օքսիդազա բացասական, աէրոբ և/կամ ֆակուլտատիվ- անաէրոբ ցուպիկներ են, որոնք 37 ° C խմորում են լակտոզան առաջացնելով գազ […]

Սննդի հալեցում միկրոալիքային վառարանում

Հալեցնելուց առաջ հանեք սնունդը փաթեթից: Հալեցման ժամանակ սնունդը մի դրեք պլաստիկտարայի մեջ, քանի որ այն դիմացկուն չէ բարձր ջերմաստիճանի նկատմամբ: Դրա հալումն ու դեֆորմացումը կարող է առաջացնել վնասակար քիմիական միացություններ, որոնք, իրենց, հերթին կարող են ներթափանցել սննդի մեջ:
Ձուկը, ձուն, թռչնամիսը և միսը պատրաստեք հալեցնելուց անմիջապես հետո, քանի որ սննդի որոշ հատվածներ կարող են կիսաեփված լինել: […]

10 փաստ սննդամթերքի անվտանգության վերաբերյալ

1.Ավելի քան 200 հիվանդություններ տարածվում են սննդի միջոցով
Ամեն տարի միլիոնավոր մարդիկ  հիվանդանում և շատերն էլ մահանում են ոչ անվտանգ սնունդ ուտելու հետևանքով: Ամեն տարի աղիքային խանգարումներից մահանում է մոտ 1.5 միլիոն երեխա, և այդ հիվանդությունների մեծ մասը հետևանք է վարակված սննդամթերքի կամ ջրի:
Սննդի ճիշտ պատրաստումը կարող է կանխել սննդային ծագման շատ հիվանդություններ:

2.Ամեն տարի սննդային ծագման […]