ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ուսուցում

/ուսուցում

10 միջոց՝ ստուգելու կարագի «բնականությունը»

Բնական կարագը պարունակում է օրգանիզմի համար շատ կարևոր վիտամիններ ՝ A, D և E և օգտագործումը դրական ազդեցություն է ունենում տեսղության, մաշկի վիճակի վրա,  օգնում է կենտրոնական նյարդային համակարգին։ Օրվա ընթացքում 20 գրամ բնական կարագ օգտագործելը մարդու օրգանիզմի համար շատ օգտակար է։

Իսկ ինչպե՞ս իմանալ՝ կարագը բնակա՞ն է, թե՞ ոչ։

Ուշադրություն դարձրեք կարագի բաղադրությանը.բնական կարագի բաղադրության մեջ […]

Շոգ եղանակին ընդառաջ

Հաշվի առնելով շոգ եղանակները, սեզոնի ռիսկայնությունը և ՍԱՊԾ «թեժ գծով» ստացվող ահազանգերը ՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կոչ է անում հնարավորինս խուսափել փողոցային առևտրից օգտվելուց, մասնավորապես՝ չգնել արևի տակ վաճառվող կրեմային հրուշակեղեն, ձու, սունկ, ձուկ և ձկնամթերք:

Կրեմային արտադրանքի պահման համար անհրաժեշտ է -2–ից +4OC ջերմաստիճան: Կրեմային հրուշակեղենի իրացումը տարվա շոգ եղանակին +20OC-ից բարձր […]

Սուլֆիտվերարտադրող կլոստրիդիաներ

Սուլֆիտվերարտադրող կլոստրիդիաներ – անաէրոբ, Գրամդրական, կատալազաբացասական, սպոր առաջացնող ցուպիկներ են ։ Լայն տարածված են արտաքին միջավայրում՝ հողում, ջրում և կղանքում՝ հաճախ հայտնաբերվում է տնային և վայրի կենդանիների, ինչպես նաև մարդու աղիներում։ Սպորները կայուն են ջերմության նկատմամբ, նույնիսկ որոշ շտամներ կենսունակ են մնում 1 ժամ եռի ընթացքում (100°C)։
Այս անաէրոբ սպորառաջացնող միկրոօրգանիզմներից առավել բնորոշը հանդիսանում է Clostridium […]

Ի՞նչ է PLU (Price-Look Up) կոդավորման համակարգը

PLU (Price-Look Up) կոդավորման համակարգը մշակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ստանդարտների մշակման միջազգային կոմիտեի (IFPS) կողմից՝ թարմ միրգ-բանջարեղենի  նույնականացման նպատակով: Կոդավորումը մշակվել է հիմնականում Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Կանադայում, Նոր Զելանդիայում, Ավստրիայում, Եվրոպական երկրներում և վերջերս արդեն Մեխիկոյում` ապահովելու համար միրգ-բանջարեղենի առևտրաշրջանառության հետագծելիությունը:

PLU  կոդավորման համակարգը  կամավոր է և առաջին անգամ կիրառվել է 1990 թվականին մանրածախ […]

Սննդային հավելումներ

Որ՞ոնք են համարվում սննդային հավելումներ, ինչու՞ են արտադրողներն օգտագործում սննդային հավելումներ, ո՞ր սննդային հավելումներն են վտանգավոր

 

Վերջին ժամանակներում սննդային հավելումները լայն տարածում են ստացել սննդի արդյունաբերությունում և հանդիպում են բազմաթիվ մթերքներում: Որոշ սննդային հավելումներ ունեն գործածության լայն տարածում և բավականին հեշտացնում են սնունդ արտադրողների «հոգսերը», իսկ սպառողները, սննդամթերքի մակնշման մեջ «E» ինդեքսը տեսնելով, մտահոգվում են` արդյոք […]

Մսի ընտրության հիմնական չափանիշները

Միսը հանդիսանում է մեր կողմից օգտագործվող հնագույն մթերքներից մեկը: Եվ չնայած դրան, մեզանից շատերը մինչ օրս չգիտեն, թե ինչպես ճիշտ ընտրեն այն:

Խուսափելու համար առողջության հետ կապված անախորժություններից, հետևեք մի քանի պարզ կանոնների:

Առաջին` միս գնելու դեպքում ստուգեք վաճառողի մոտ անասնաբուժասանիտարական փորձաքննությունը (ԱԲՍՓ) հավաստող փաստաթղթի առկայությունը: ԱԲՍՓ փաստաթղթում պետք է լինեն հետևյալ տվյալները՝

Միսը վաճառողի անունը, ազգանունը
Կենդանու տեսակը
Հատ/կշիռ
ԱԲՍՓ համարը
ԱԲՍՓ […]

Միկրոալիքային վառարանի մասին

Միկրոալիքային վառարանն արդեն վաղուց դարձել է մեր կենցաղի անբաժանելի մասը: Սակայն մինչ այժմ շատերին հուզում են մի շարք հարցեր` կապված միկրոալիքային վառարանների օգտագործման անվտանգության, կանոնների, ջերմաստիճանի և այլնի հետ: Ձեզ ենք ներկայացնում հոդվածաշար, որում կանդրադառնանք միկրոալիքային վառարանների մասին ամենից հաճախ հնչող հարցերի պատասխաններին:

Հարց 1. Ինչպե՞ս պատրաստել ուտեստ միկրոալիքային վառարանում:

Հավասարաչափ հաստությամբ շերտով տարածեք պատրաստման ենթակա սնունդը […]

Հիվանդություններ: Կարտոֆիլի քաղցկեղ

Բույսերի պաշտպանության եվրոպական և միջերկրածովյան կազմակերպության տվյալների համաձայն (1997թ.) Եվրոպայի համար կարանտին նշանակություն ունեն ավելի քան 300 տեսակ վնասատուներ, հիվանդություններ և մոլախոտեր:

Հայաստանի Հանրապետությունում այսօրվա դրությամբ նշվել են 9 տեսակ կարանտին վնասատուներ և հիվանդություններ և 2 մոլախոտեր:

Կարտոֆիլի քաղցկեղը (Synchytrium endobioticum (Schilb.) Perc.) սնկային հիվանդություն է: Հայրենիքը Հարավային Ամերիկան է (Պերու): Առաջին անգամ կարտոֆիլի քաղցկեղը նկարագրվել է 1888թ. […]

Սննդամթերքի անվտանգության կանոնների պահպանումը ճանապարհորդելիս

Արձակուրդ. ինչ անհամբերությամբ ենք սպասում դրան: Արձակուրդային ժամանակահատվածը շատերս ծրագրում ենք ամռան ամիսներին, քանի որ ավելի հաճելի է տաք եղանակին ճանապարհորդության մեկնելը. դպրոցներում ու բուհերում դասերն ավարտվել են, ամբողջ ընտանիքը հանգստի մեջ է:

Սակայն անկախ այն բանից, թե որտեղ մենք կանցկացնենք հանգիստը, կա մի բան, որի կարիքը միշտ ունենք. սնունդ: Եվ սննդի հետ կապված ռիսկը կարող […]

Անաէրոբ մանրէներ

Անաէրոբ մանրէները (լատ. an-առանց, aer-օդի, bios-կյանք) մանրէները կարող են զարգանալ շրջակա միջավայրում թթվածնի բացակայության դեպքում: Անաէրոբները բաժանվում են ֆակուլտատիվ անաէրոբների և օբլիգատ անաէրոբների: Օբլիգատ անաէրոբներին են պատկանում այն մանրէները, որոնք հիանալի կարող են զարգանալ թթվածնի բացակայության ժամանակ:

Սակայն դրանց վեգետատիվ ձևը թթվածնի հետ շփվելիս արագորեն ոչնչանում է, իսկ դրանց առաջացրած սպորները պահպանվում են, քանի որ կայուն են […]