ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Armenium

/Ashot Yeghiazaryan

Notice: Undefined variable: name in /web/snund.am/www/wp-content/themes/Avada/includes/avada-functions.php on line 147

About Ashot Yeghiazaryan

This author has not yet filled in any details.
So far has created 2183 blog entries.

ՍԱՊԾ իրազեկման նախաձեռնությունը խթան՝ միս վաճառող իրացման կետերի համար

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նախաձեռնել է սննդամթերքի անվտանգության բոլոր չափանիշներին համապատասխանող մսի իրացման կետերի գործունեությունը խրախուսելու միջոցառումներ: Այսուհետև մսի այն վաճառակետերին, որոնք կապահովեն անասնաբուժական և սանիտարահիգիենիկ բոլոր սահմանված չափանիշները, կտրվեն համապատասխան տեղեկատվական պիտակներ, ինչը նաև հանրության իրազեկման նոր մշակույթ է Հայաստանում:
Ապրիլի 14-ին առաջին անգամ Ծառայության մասնագետների կողմից փակցվեցին տեղեկատվական պիտակներ Երևանում գործող անհատ […]

ՍԱՊԾ. հանրությանն է ներկայացվել ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը ապրիլի 12-ին հրավիրված ասուլիսում  հաշվետվություն է ներկայացրել նախորդ վեց ամիսների ընթացքում իրականացված և ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված կարճաժամկետ միջոցառումների, կատարված աշխատանքների և առաջիկա ծրագրերի վերաբերյալ:

Մասնավորապես, Ծառայությունը միջոցառումներ է իրականացրել 2017 թվականից սկսած մսի իրացման և գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցումն ապահովելու և ամբողջովին սպանդանոցային […]

Մամուլի ասուլիս

2017թ. ապրիլի 12-ին՝ ժամը 12-ին, հրավիրված մամուլի ասուլիսում (հասցեն՝ Կոմիտաս 49/2) ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը կներկայացնի Ծառայության կողմից վերջին վեց ամսում իրականացված և ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ պետական վերահսկողության գործողությունների արդյունքները, ձեռքբերումները, ինչպես նաև առաջիկա ծրագրերը:

Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին հրավիրում ենք լուսաբանելու:

Մսի վաճառքի տաղավարներում պայմաններն էականորեն բարելավվել են

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը մարտի 31-ին ներկա է գտնվել Խորենացի փողոցում (Գում-ի հարակից տարածքում) նորովի կառուցված՝ ԱՁ Ազիզ Շաբաբյանին պատկանող մսի վաճառքի տաղավարի բացմանը, որը համապատասխանում է մսի շուկայահանմանը ներկայացվող բոլոր պահանջներին: Ծառայության կողմից իրականացվող հետևողական աշխատանքների արդյունքում՝ տնտեսավարողը նույն տարածքում վերանորոգում է մսի իրացման ևս երկու կետ:

Ծառայությունը դեռ նախորդ […]

Շրջանառության մեջ կդրվեն հացի և հացաբուլկեղենի փոխադրամիջոցների համար նախատեսված սանիտարական անձնագրեր

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է արդեն պարբերական դարձած հանդիպումները սննդի շղթայի օպերատորների հետ: Ծառայություն էին հրավիրվել հացի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչները, որոնց ևս մեկ անգամ ներկայացվել են ոլորտում առկա խնդիրները, իրավական կարգավորումները և անհրաժեշտ գործողությունները՝ արտադրական պրոցեսները ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար, մասնավորապես՝ հացի արտադրությանը, մակնշմանը և տեղափոխմանը ներկայացվող պահանջները:

Խոսելով ոլորտի […]

Չինաստանի սննդամթերքի անվտանգության ոլորտում լիազոր մարմնի պատվիրակությունը Հայաստանում է. քննարկվում է մեղրի արտահանման հնարավորությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանն ընդունել է Հայաստանում գտնվող՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության որակի վերահսկողության, զննության և կարանտինի գլխավոր ադմինիստրացիայի պատվիրակությանը՝ սննդամթերքի անվտանգության վերահսկողության վարչության պետի տեղակալ Խինֆա Դուի գլխավորությամբ:  Հանդիպմանը ներկա էին Հայաստանում ՉԺՀ դեսպանության առևտրատնտեսական խորհրդական Վանգ Հոնգլիանգը, ինչպես նաև ՍԱՊԾ պաշտոնյաներ:
Չինաստանի գործընկեր կառույցի պատվիրակության այցի նպատակն է տեղում ծանոթանալ […]

Խախտումներ անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող ընկերություններում

Օրենսդրորեն հանրային սննդի օբյեկտներում նախատեսված չէ փորձաքննություն՝ միսն իրացնողից ձեռք բերելու դեպքում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է անցկացրել անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող՝ «Անասնապահական մթերքի փորձաքննության կենտրոն», «Կենդանական ծագման մթերքի փորձաքննության կենտրոն» և «Հակահամաճարակային արշավախումբ» ՍՊԸ-ներում: Արդյունքում Ծառայությունը հայտնաբերել է մի շարք խախտումներ, որոնք վկայում են, որ այս երեք ընկերությունները պատշաճ չեն կատարել անասնաբուժասանիտարական փորձաքննությունները:

Մասնավորապես՝ […]

Թիմային աշխատանքի դեպքում կհաջողվի փոփոխություն կատարել. ՍԱՊԾ պետ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ` մարտի 22-ին քննարկում էր կազմակերպվել հանրապետությունում գործող սպանդանոցների սեփականատերերի և խոշոր իրացման ցանցերի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ծառայության պետ Իշխան Կարապետյանը ներկայացրել է սպանդանոցային պարտադիր մորթի կիրառման՝ կառավարության որոշմամբ հաստատված ոլորտներն ու ժամանակացույցը, որի համաձայն պետական գնումներով սպանդանոցային ծագման մսի ձեռքբերումը պարտադիր է 2017 թվականի մայիսի 1-ից, իսկ Երևան քաղաքի տեղական […]

Քննարկվել են արտահանմանն ու ներմուծմանն առնչվող հարցեր

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը մարտի 21-ին ընդունել է ՌԴ-ում և համատեղության կարգով ՀՀ-ում Կանադայի դեսպանության (նստավայրը՝ Մոսկվա) գյուղատնտեսական հարցերով խորհրդատու դոկտոր Լես Կումորին:

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև արտահանման ու ներկրման ընթացակարգերը, ինչպես նաև ԵԱՏՄ կարգավորումները սննդամթերքի անվանգության ոլորտում, մասնավորապես՝ կենդանական ծագման բեռների փոխադրման-տեղափոխման ժամանակ:
Կողմերն անդրադարձել են պարենային անվտանգության ապահովման […]

Նախանշվել են FAO-ի հետ համագործակցության առաջնահերթությունները

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը մարտի 17-ին հանդիպել է ՀՀ-ում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տարածաշրջանային նախաձեռնությունները համակարգող Ռայմունդ Յելեի հետ:

Կարևորելով սննդամթերքի անվտանգության ոլորտում համագործակցելու և որակական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը՝ կողմերը քննարկել են այն բոլոր ծրագրերը, որոնք կարող են նպաստել ոլորտի զարգացմանը և ՀՀ կառավարության ծրագրից բխող՝ պարենային անվտանգության մակարդակի […]