ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Armenium

/Ashot Yeghiazaryan

Notice: Undefined variable: name in /web/snund.am/www/wp-content/themes/Avada/includes/avada-functions.php on line 147

About Ashot Yeghiazaryan

This author has not yet filled in any details.
So far has created 2183 blog entries.

Սննդամթերքի երկրորդային աղտոտման արդյունքում արձանագրված աղիքային վարակ Գորիս քաղաքում

   Սյունիքի մարզի Գորիս քաղաքի թիվ 3 դպրոցի 1-4-րդ դասարանների աշակերտների շրջանում 2017թ. սեպտեմբերի 14-ից արձանագրված բռնկման արդյունքում «Գորիս բժշկական կենտրոն» ՓԲԸ է դիմել միջին ծանրության 27 հիվանդ՝ «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ։ Հիվանդներն ունեցել են միանման գանգատներ՝ լուծ, այդ թվում՝ արյունային, բարձր ջերմություն, սրտխառնոց, փսխում: Բացի այդ բակային համայցերի արդյունքում հայտնաբերվել է ևս 11 հիվանդ, […]

Մալաթիայի շուկայում միսը կիրացվի սանիտարահիգիենիկ նոր պայմաններում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է վերահսկողական աշխատանքները մսի իրացման շուկաներում, որոնց արդյունքում արդեն իսկ բարելավվել են շուկայահանվող մսի վաճառքի պայմանները և համապատասխանեցվել սահմանված պահանջներին: Ծառայությունն անվտանգության և սանիտարահիգիենիկ նորմերի պահանջների կատարմանը հետևում է բոլոր փուլերում՝ կենտրոնացված մորթի իրականացման, սահմանված նորմերին համապատասխան տեղափոխման և իրացման, ինչպես նաև՝ փաստաթղթավորման:

Սեպտեմբերի 19-ից սկսած՝ մայրաքաղաքի Մալաթիայի մսի […]

Իրազեկման արշավ՝ ՍԱՊԾ տեսուչների և Ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությամբ

Սեպտեմբերի 12-ին մեկնարկել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանև Ազգային ագրարային համալսարանի համատեղ իրազեկման արշավը՝ ուղղված սննդամթերքի անվտանգության ոլորտում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանը:

Այս միջոցառման 10 օրերի ընթացքում ուսանողները, Ծառայության աշխատակիցների հետ, կշրջեն Երևանի բոլոր 10 վարչական շրջաններով՝ իրացման ցանցերի և հանրային սննդի կետերի տնտեսվարողներին ծանոթացնելով սննդամթերքի անվտանգության ոլորտի օրենսդրական պահանջներին ու […]

Ժամանակակից նմուշառման սենյակ մաքսային-լոգիստիկ համալիրում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է պարզեցնել տնտեսվարողների համար սահմանված ընթացակարգերը:
Երևանի «Ուրբան Լոջիստիկ» մաքսային տերմինալում արդեն գործում է սննդամթերքի, կերերի և կերային հավելումների նմուշառման բաժինը՝ արտահանման և ներմուծման գործընթացը տնտեսվարողների համար դարձնելով առավել հարմար և արագ: Դրան հատկապես կնպաստի նմուշառման համար կառուցված՝ ԵԱՏՄ ստանդարտներին համապատասխան կահավորված և ժամանակակից որակյալ տեխնիկայով հագեցած հատուկ սենյակը: […]

Մեկնարկեց սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիրը

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ), ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՀՀ ԳՆ ՍԱՊԾ) և «Տնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՏՀԶԱԿ) սեպտեմբերի 11-ին ազդարարեցին Հայաստանում փոքր սպանդանոցների ստեղծման ծրագրի մեկնարկը: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը և ՏՀԶԱԿ ներկայացուցիչ Մերի Գրիգորյանը ստորագրեցին այս մասին համագործակցության […]

Ի գիտություն լրատվամիջոցերի

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ մեկնարկում է «Սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիրը»՝ ուղղված հանրապետության տարածքում նոր սպանդանոցների հիմնադրմանն ու սպանդանոցային ցանցի զարգացմանը: Այն իրականացնում են Հայաստանի ՓՄՁ զարգացման կենտրոն հիմնադրամը և «Տնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոն» ՀԿ-ը:

Ծրագրի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14:00-ին, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնում հուշագրի ստորագրմամբ (հասցե՝ Ամիրյան 4/7):

Լրագրողներին  հրավիրում ենք լուսաբանելու և […]

Կասեցվել է հացի 7 արտադրամասի գործունեությունը. խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը  վերահսկողության շրջանակներում կասեցրել է հաց արտադրող ևս յոթ տնտեսվարողի արտադրական գործունեությունը:

Պետական վերահսկողության շրջանակներում Ա/Ձ Արմեն Էլազյանի (Երևան), Ա/Ձ Ալվարդ Բախշյանի (Արմավիր), Ա/Ձ Պավլիկ Մանուկյանի (Արմավիր), Ա/Ձ Նվեր Շահինյանի (Երևան), Ա/Ձ Հայկ Տեր-Խաչատրյանի (Արմավիր), Ա/Ձ Շուշան Ավետիսյանի (Վայոց Ձոր) և Ա/Ձ Սուսաննա Հարությունյանի (Արմավիր)  արտադրամասերում արձանագրվել են ինչպես սննդամթերքի արտադրությանը […]

ՀԱԲԼԾԿ-ն անցկացրել է ախտահանման հերթական կանխարգելիչ աշխատանքները Խորենացի փողոցում

Խորենացի փողոցի մսի իրացման կետերի և հարակից տարածքների նկատմամբ հսկողությունը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ուշադրության կենտրոնում է: ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը հերթական ախտահանման կանխարգելիչ աշխատանքներն է կատարել Երևանի ԳՈՒՄ-ի շուկային հարակից՝ մսի տաղավարներին և իրացման կետերին առընթեր մայթերին:

 

  

 

Մսի իրացման կետերի տարածքում ախտահանման կանխարգելիչ աշխատանքներն ունեն պարբերական բնույթ, Ծառայությունը հետևում է, […]

ՍԱՊԾ-ին կից գործող հասարակական խորհուրդն առաջին նիստն է անցկացրել

Օգոստոսի 31-ին տեղի է ունեցել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը կից գործող հասարակական խորհրդի առաջին նիստը:

Ծառայությունը մի քանի կարևոր նախաձեռնություններ է իրականացնում, որոնց ընթացքը ներկայացվել է նաև հասարակական խորհրդի անդամներին: Ծառայության պետ Իշխան Կարապետյանը կարևորել է խորհրդի անդամների մասնակցությունն ու աջակցությունն այդ ծրագրերի իրագործման հարցում, համոզմունք հայտնել, որ առանց հանրային վերահսկողության ու համատեղ ջանքերի […]

Հստակեցվել են սահմանված պահանջներն ու ժամկետները

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը օգոստոսի 30-ին ընդունել է hաց արտադրող և տեղափոխող շուրջ երկու տասնյակ տնտեսվարողների, որոնք կարծում են, որ հաց-հացաբուլկեղեն տեղափոխող տրանսպորտային միջոցները սահմանված նորմերին համապատասխանեցնելու և սանիտարական անձնագրեր ձեռքբերելու ժամկետները բավարար չեն:

Ծառայության պաշտոնյաները լսել են հաց արտադրողների մտահոգությունները, լրացուցիչ պարզաբանումներ տվել թե սահմանված պահանջների ու ընթացակարգերի, և թե […]