ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Armenium

/Ashot Yeghiazaryan

Notice: Undefined variable: name in /web/snund.am/www/wp-content/themes/Avada/includes/avada-functions.php on line 147

About Ashot Yeghiazaryan

This author has not yet filled in any details.
So far has created 2183 blog entries.

Հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, իսկ 3 տնտեսվարողի թույլատրվել է վերսկսել աշխատանքը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական միջոցառումների շրջանակում կասեցրել է Շիրակի մարզում գործող հացի արտադրամասի գործունեությունը: Անհատ ձեռնարկատեր Լևոն Ղումաշյանի արտադրամասում խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները, մասնավորապես տեխնոլոգիական գործընթացը կազմակերպվել է ոչ պատշաճ պայմաններում՝ չնորոգված սենյակում, չեն եղել համապատասխան տարաներ ու հացի պահպանման մաքուր դարակաշարեր, չեն իրականացվել վնասատուների դեմ պայքարի անհրաժեշտ միջոցներ, բացի […]

ՍԱՊԾ-ն արդեն սանիտարական անձնագրեր է տրամադրել 642 փոխադրամիջոցի  

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, սեպտեմբերից սկսած, սանիտարական անձնագրեր է տրամադրել 524 հաց-հացաբուլկեղեն (416-ը՝ Երևանում, 108-ը՝ մարզերում) և 118 միս տեղափոխող (70-ը՝ Երևանում, 48-ը՝ մարզերում) փոխադրամիջոցի:
Հիշեցնենք, որ Երևանում հաց-հացաբուլկեղեն մատակարարող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագիր ունենալու պահանջը պարտադիր է դարձել սեպտեմբերի մեկից, մարզերում պահանջը պարտադիր է միայն պետական գնումներին մասնակցող տնտեսվարողների համար: Սահմանված ժամանակացույցի համաձայն՝ 2018թ. ապրիլից նորմը կգործի ամբողջ հանրապետությունում:
Տեղական սպանդանոցային ծագման միս մատակարարելու դեպքում, […]

ՀՀ կառավարության որոշումը սննդի արտադրության, վերամշակման և բաշխման փուլերում (նախնական արտադրության գործառնություններից հետո) պատշաճ հիգիենիկ ու արտադրական գործելակարգի և վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի, ինչպես նաև կերեր և կերային հավելումներ արտադրողների կողմից վտանգի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգերի (ըստ արտադրության ոլորտների) ներդրման ժամանակացույցը սահմանելու և ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 3-ի N 531-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

ՀՀ կառավարության որոշումը սննդի արտադրության, վերամշակման և բաշխման փուլերում (նախնական արտադրության գործառնություններից հետո) պատշաճ հիգիենիկ ու արտադրական գործելակարգի և վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի, ինչպես նաև կերեր և կերային հավելումներ արտադրողների կողմից վտանգի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգերի (ըստ արտադրության ոլորտների) ներդրման ժամանակացույցը սահմանելու և ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 3-ի N […]

Հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական միջոցառումների շրջանակում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերքի թողարկման դեպք «Հայր և որդի Փաշայաններ» ՍՊԸ-ում:
Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ Երևանում գործունեություն ծավալող այս ընկերության 15.11.2017թ. արտադրության «Տավարի կոտլետ» (38 կգ, պահման ժամկետը՝ 60 օր) նմուշը մանրէաբանական ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության 034/2013 տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Ծառայությունը կասեցրել է արտադրատեսակի […]

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթը հաստատելու մասին

ՍԱՊԾ-ն կասեցրել է մի շարք ապրանքատեսակների իրացումը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վերահսկողական միջոցառումների արդյունքում «Լիա-Կ», «Անուշ լինի», «ԴԱԱԱՌ», «Վ.Ա.Ս գրուպ», «Բեսթ Ֆուդ 17» ՍՊԸ-ների և անհատ ձեռնարկատեր Ժիրայր Ավագյանի պահեստներում հայտնաբերվել են մի շարք ապրանքատեսակներ, որոնց հայերեն մակնշումները չեն համապատասխանել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով մակնշմանը ներկայացվող պահանջներին: Մասնավորապես՝ բացակայել է EAC համապատասխանության հայտարարագիրը, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շուկայում […]

Միջազգային փորձագետները խորհրդատվություն են տրամադրել սպանդանոց կառուցելու ցանկություն ունեցող տնտեսվարողներին

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է մասնագիտական խորհրդատվություն տրամադրել սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում հանրապետության տարբեր մարզերում սպանդանոցներ կառուցելու հայտ ներկայացրած տնտեսվարողներին:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի համագործակցության շրջանակում նոյեմբերի 21-ին Հայաստան է հրավիրվել «Նիդերլանդների առաջատար փորձագետներ» հիմնադրամի (PUM) ավագ փորձագետ Սին վան Էյջհովենը: Նա և […]

ՍԱՊԾ-ն արձանագրել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ երկու արտադրամասերում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Արմեն Միքայելյանի արտադրամասի գործունեությունը: Իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ Էջմիածնում գործող հացի արտադրամասում խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները, արտադրամասի աշխատակիցները չեն պահել անձնական հիգիենայի կանոնները և աշխատանքը կազմակերպել են առանց մաքուր արտահագուստի: Խախտվել են նաև հումքի և մյուս բաղադրիչների պահման պայմանները:

 

 

Երևանում գործող […]

ՍԱՊԾ-ն կասեցրել է հացի արտադրամասի գործունեությունը, իսկ կիսապատրաստվածքների արտադրամասին թույլատրել վերսկսել գործունեությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայությունը, վերահսկողական աշխատանքների շրջանակում, կասեցրել է անհատ ձեռնարկատեր Ժենյա Հովհաննիսյանին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները խախտելու պատճառով: Էջմիածնում գործող արտադրամասի աշխատակիցները չեն ենթարկվել նախնական և պարբերական բուժզննության, չեն ունեցել սանգրքույկներ, չեն պահել անձնական հիգիենայի կանոնները և աշխատանքը կազմակերպել են առանց մաքուր արտահագուստի: Հացի արտադրամասում խախտվել են նաև հումքի և […]

ՍԱՊԾ-ն ներմուծող կազմակերպությունում հայտնաբերել է մակնշման մի շարք խախտումներ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պետական վերահսկողական միջոցառումների արդյունքում ներմուծող հանդիսացող «Առգե Բիզնես» ՍՊԸ-ի պահեստում հայտնաբերել է մի շարք ապրանքատեսակներ, որոնց հայերեն մակնշումները չեն համապատասխանել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով մակնշմանը ներկայացվող պահանջներին: Մասնավորապես՝ բացակայել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շուկայում ապրանաշրջանառության միասնական նշանը (EAC), հայերեն մակնշման մեջ բաղադրությունը և մթերքների անվանումները թերի […]