ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Armenium

/Ashot Yeghiazaryan

Notice: Undefined variable: name in /web/snund.am/www/wp-content/themes/Avada/includes/avada-functions.php on line 147

About Ashot Yeghiazaryan

This author has not yet filled in any details.
So far has created 2183 blog entries.

Պանրի արտադրություն ավտոտնակում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողության շրջանակներում հայտնաբերել է, որ մայրաքաղաքի Բաբաջանյան 72 հասցեում գտնվող ավտոտնակում «Սոս և որդիներ» ՍՊԸ-ն կազմակերպել է պանրի արտադրություն: Նախնական տվյալների համաձայն՝ ընկերությունը նաև անհատներից է ձեռք բերել պանիր և փորձել իրացնել իր արտադրանքի անվան տակ:

Ծառայությունը, որպես անհայտ ծագման մթերք, կասեցրել է արտադրվող պանրի բոլոր խմբաքանակների իրացումը («Չանախ» տեսակի […]

Գնդևազի միջնակարգ դպրոցի խոհանոցը վերսկսել է աշխատանքը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել էր «Վայոց Ձոր մարզի Գնդևազի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խոհանոցի գործունեությունը՝ վերահսկողության արդյունքում հանյտնաբերված սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումների պատճառով: Դպրոցի ղեկավարությունը կատարել է հայտնաբերված խախտումները վերացնելու հանձնարարականը և խոհանոցը վերսկսել է աշխատանքը:

Գնդևազի միջնակարգ դպրոցի խոհանոց

Ծառայությունը թույլատրել է վերսկսել նաև Երևանում գործող «Իֆիրմ» ՍՊԸ-ի հացաբուլկեղենի արտադրամասի և անհատ ձեռնարկատեր […]

Կասեցվել է հացի և հրուշակեղենի 7 արտադրամասի գործունեություն

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողության արդյունքում կասեցրել է «Փարվանա 97» (Կոտայք), «Էթյունի» (Կոտայք) և «Միքս Վե Գրուպ» (Երևան) ՍՊԸ-ների, ինչպես նաև անհատ ձեռնարկատերեր Ռադա Կարամյանին (Ամավիր), Գոհարիկ Մանուկյանին (Կոտայք), Գառնիկ Սարգսյանին (Արարատ), Աստղիկ Մարտիրոսյանին (Կոտայք) պատկանող հացի և հրուշակեղենի արտադրամասերի գործունեությունը: Պարզվել է, որ այս արտադրամասերում հացի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի սանիտարահիգիենիկ պահանջների […]

Կասեցվել է երեք արտադրամասի գործունեություն, երկուսինը՝ վերականգնվել

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական գործողություններ է իրականացրել,  Երևան Խուդյակով Հ165/4 հասցեում գործող  Ա/Ձ Դավիթ Եփրեմյանին, Կոտայքի մարզի Գառնի համայնքում գործող անհատ ձեռնարկատեր Հովհաննես Մանուկյանին և «Հացագործ Անդրանիկ» ՍՊԸ-ին պատկանող  հացի արտադրամասերում: Պարզվել է, որ այս արտադրամասերում հացի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներով, թողարկվող արտադրանքը չի համապատասխանել դրա որակը և […]

Սպանդանոցային մորթի պահանջը 2018 թվականի հուլիսի 1-ից պարտադիր կլինի ամբողջ հանրապետությունում

ՀՀ Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 15-ի, նիստում ընդունել է կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը հստակեցնող որոշում՝ հիմք ընդունելով «Անասնաբուժության մասին» օրենքում վերջերս ամրագրված դրույթը:

N
Հայաստանի Հանրապետությունում կենդանիների սպանդի կիրառման ոլորտները
Կատարման ժամկետը

1
Պետական գնումներով սպանդանոցային ծագման մթերքի ձեռքբերում
2018 թվականի մարտի 1-ից

2
Մսամթերքի արտադրություն (տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերքի օգտագործելու դեպքում)
2018 թվականի մարտի 1-ից

3
Տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերքի  արտահանում
2018 […]

Ռոսսելխոզնադզորի պետի տեղակալ Ն. Վլասովը Հայաստանում է

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը փետրվարի 14-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող՝ Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության պատվիրակությանը՝ ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Վլասովի գլխավորությամբ:

Մինչ օրակարգային հարցերի քննարկումը՝ ՍԱՊԾ պետը Նիկոլայ Վլասովի հետ առանձազրույցում ներկայացրել է սննդամթերքի անվտանգության բերալավմանն ուղղված ընթացիկ ծրագրերը և ակնկալվող արդյունքները՝ կարևորելով հատկապես կենդանական […]

Ամփոփվել և հանրային քննարկման են ներկայացվել թթվասերի շուկայում վերահսկողության արդյունքները

Ամփոփվել են թթվասերի շուկայում վերահսկողության արդյունքները

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ամփոփել է թթվասերի շուկայում կատարված պետական վերահսկողության արդյունքները: Հիշեցնենք, որ, «Հետք» էլեկտրոնային կայքում հրապարակված տեղեկատվության հիման վրա, վերահսկողության միջոցառումներ են իրականացվել բոլոր այն կազմակերպություններում («Չանախ» ՍՊԸ, «Դուստր Մարիաննա» ՍՊԸ, «Բոնիլատ» ՍՊԸ, «Էջմիածին կաթ» ՍՊԸ, «Թամարա» ՍՊԸ, «Արզնու Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ, «Պարգև» ՍՊԸ-ում), որոնց արտադրանքում արձանագրվել էին անհամապատասխանություններ: Պետական վերահսկողության միջոցառումների […]

Որոշում վարչական տուգանք նշանակելու մասին

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից Ծառայությանը հայտնի բոլոր փոստային հասցեներով անհատ ձեռնարկատեր Էդուարդ Ներսիսյանին «Վարչական տուգանք նշանակելու մասին» որոշումը ուղարկելու, սակայն նրա կողմից ստացված չլինելու պատճառով որոշումը հրապարակվում է Ծառայության պաշտոնական կայքում՝ համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասի:

Ծանոթանալ որոշմանը

Որոշում վարչական տուգանք նշանակելու մասին

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից Ծառայությանը հայտնի բոլոր փոստային հասցեներով «ԴԻԼԻՋԱՆԻ ԹԻՎ 6 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սուսաննա Սարգսյանին «Վարչական տուգանք նշանակելու մասին» որոշումը ուղարկելու, սակայն նրա կողմից ստացված չլինելու պատճառով որոշումը հրապարակվում է Ծառայության պաշտոնական կայքում՝ համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասի:

Ծանոթանալ որոշմանը