ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Armenium

/Ashot Yeghiazaryan

Notice: Undefined variable: name in /web/snund.am/www/wp-content/themes/Avada/includes/avada-functions.php on line 147

About Ashot Yeghiazaryan

This author has not yet filled in any details.
So far has created 2183 blog entries.

Որոշում վարչական տուգանք նշանակելու մասին

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից Ծառայությանը հայտնի բոլոր փոստային հասցեներով անհատ ձեռնարկատեր Արտուշ Եղոյանին «Վարչական տուգանք նշանակելու մասին» որոշումը ուղարկելու, սակայն նրա կողմից ստացված չլինելու պատճառով որոշումը հրապարակվում է Ծառայության պաշտոնական կայքում՝ համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասի:

Ծանոթանալ որոշմանը

Մսամթերքի մակնշման պահանջները՝ ՍԱՊԾ տեսադաշտում

Մսամթերքի արտադրության ոլորտում օրենսդրորեն նախատեսված բոլոր բաղադրիչները մակնշելու և դրանց առնչվող խախտումները բացառելու հարցերն են քննարկվել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնյաներն ու մսամթերք արտադրող խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչները:

Թե՛ Ծառայության վերահսկողության ընթացքում, թե՛ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ուսումնասիրություննների համաձայն՝ արտադրվող որոշ մսամթերքներում արձանագրվել են բաղադրության և մակնշան անհամապատասխանություններ: Հղում կատարելով ԵԱՏՄ մակնշման պահանջներին ներկայացվող տեխնիկական […]

Միասին ընտրենք սպառողների շահերը 2017-ին լավագույնս ներկայացրած ՀԿ-ին

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում մրցանակ է նախատեսում այն հասարակական կազմակերպության համար, որը 2017 թվականին լավագույնս է ներկայացրել սպառողների շահերը կամ նպաստել է սննդամթերքի անվտանգության ոլորտի բարելավմանը:

Խնդրում ենք, հետևելով հղմանը, մասնակցել քվեարկությանը: Մրցանակակիրը կորոշվի այս քվեարկության արդյունքներով, հետևաբար կարևոր է յուրաքանչյուրիդ ձայնը:

Քվեարկությունն ուժի մեջ է մինչև […]

Թվային լուծումներ՝ ուղղված ներմուծման գործընթացների պարզեցմանը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ենթահսկման բեռներների անվտանգությունը հավաստող փաստաթղթերը և բեռին վերաբերող այլ տվյալներ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» թվայնացված համակարգ ներմուծելու նոր հնարավորությունը տնտեսվարողի ժամանակը խնայելու և մարդկային գործոնի ազդեցությունը նվազագույնի հասցնելու բացառիկ հնարավորություն է:

Անցած մեկ ամսվա ընթացքում ծառայության պատասխանատուները տարբեր ձևաչափերով հանդիպումներ են անցկացրել սննդամթերքի ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող ավելի քան 100 […]

Կասեցվել է բրազիլական ծագման 50 տոննա հավի կրծքամսի ներկրումը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, սահմանային վերահսկողության շրջանակներում, կասեցրել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից 50 տոննա հավի կրծքամսի ներկրումը: Որպես բարձր ռիսկ ունեցող՝ բեռից իրականացվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության. արդյունքում կրծքամիսը մանրէաբանական սալմոնելա ցուցանիշով չի համապատասխանել սահմանված պահանջներին: Այն ենթակա է վերարտահանման կամ ոչնչացման:

Սահմանային վերահսկողության շրջանակներում՝ 2018թ. փետրվար ամսվա ընթացքում հայտնաբերվել են մի […]

ՍԱՊԾ-ն կուսումնասիրի ձկնաբուծական տնտեսություններում օգտագործվող կերը և ջուրը

Ձկնաբուծության ոլորտում առկա խնդիրների քննարկման և փոխշահավետ համագործակցության արդյունքում դրանց լուծումներ տալու նպատակով՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն էին հրավիրվել ձկնաբուծությամբ զբաղվող, ներկրող և արտահանող խոշոր ընկերությունների ներկայացուցիչները և ձկնաբուծության միության նախագահը:

ՍԱՊԾ պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանը ընդգծել է, որ ձկնաբուծությամբ զբաղվող ընկերությունների համար առաջնային խնդիրներից են ձկան կերը և ջուրը: Նաև նշվել է, որ […]

Իրացման ցանցերը պետք է ունենան որակի պատասխանատուներ

Սպառողին անվտանգ ու որակյալ սննդամթերքով ապահովելու և իրացման փուլում հնարավոր խախտումները կանխելու նպատակով՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն էին հրավիրվել իրացման խոշոր ցանցերի ներկայացուցիչները:

Ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը ներկայացրել է այն քայլերը, որոնք պետք է ապահովեն իրացման ցանցերի պատասխանատուները: Դա, նախ և առաջ, վերաբերում է իրացման ցանցերում որակի հսկողության […]

Հացի արտադրամասերում և մեծածախ իրացման կետերում հայտանբերվել է առանց մակնշման աղ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները ստացված տեղեկատվության հիման վրա Երևան քաղաքի հաց արտադրող երեք ընկերություններում արձանագրել են առանց մակնշման աղի օգտագործման դեպքեր:

Առանց մակնշման աղի վաճառքի դեպքեր են արձանագրվել նաև մեծածախ առևտրի ցանցում:

Ծառայության մասնագետների կողմից կասեցվել է 169 կգ աղի օգտագործումը արտադրության փուլում և 1150 կիլոգրամ աղի վաճառքը մեծածախ առևտրի ցանցում:

Ծառայությունը քայլեր է ձեռնարկում […]

Կասեցվել է արտադրամասերի և հանրային սննդի օբեկտի գործունեություն

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, վերահսկողական գործողությունների շրջանակում, կասեցրել է անհատ ձեռնարկատերեր Կառլեն Արամյանին (Արմավիրի մարզ) և Հասմիկ Սանթուրյանին (Արմավիրի մարզ) պատկանող մսամթերքի, Ռուզաննա Մանուկյանին (Արարատի մարզ) պատկանող հացի, Հասմիկ Հովսեփյանին (Արմավիրի մարզ) պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասերի և Գրետա Հովհաննիսյանին (Սյունիքի մարզ) պատկանող հանրային սննդի օբեկտի գործունեությունը:

Արտադրամասերում և հանրային սննդի օբեկտում չեն պահպանվել պատշաճ […]

125 կգ միսը ճանաչվել է ոչ պիտանի սննդում օգտագործելու համար

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, անասնահամաճարակային մշտադիտարկումների շրջանակներում և  սպանդանոցային մորթի պարտադիր նորմի նեդրմանը զուգահեռ՝ շրջայցեր է կատարում մսի իրացման շուկաներ:

Ծառայության տեսուչները վաղ առավոտյան, շուկաներում մսի մատակարարման ժամին, հերթական շրջայցն են կատարել Խորենացու մսի տաղավարների տարածք՝ նպատակով ունենալով հսկել թե ստացված մսի ծագումը, և թե մսի տեղափոխման պայմանները:

Ծառայության մասնագետները ստուգել են ստացվող մսեղիքի ուղեկցող […]