ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Armenium

/Ashot Yeghiazaryan

Notice: Undefined variable: name in /web/snund.am/www/wp-content/themes/Avada/includes/avada-functions.php on line 147

About Ashot Yeghiazaryan

This author has not yet filled in any details.
So far has created 2183 blog entries.

Կաթի վերամշակման և պանրի արտադրամասերի գործունեությունը վերականգնվել է

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերանայել է սննդմթերք արտադրող երկու ընկերությունների արտադրական գործընթացի կասեցման մասին նախկինում ընդունած որոշումները:

«Ստեպ Պրոգրես» ՍՊԸ պանրի արտադրամասում (ք. Երևան) իրականացված վերահսկողության արդյուքնում հայտնաբերվել էր վտանգավոր սննդամթերք, իսկ անհատ ձեռնարկատեր Լիանա Գրիգորյանի կաթի վերմշակման արտադրամասում (Սյունիքի մարզ, գ.Վաղատուր) չէին պահպանվել սանիտարահիգիենիկ նորմերը:

Երկու ընկերություններն էլ կատարել են վերահսկիչի հանձնարարականները, կասեցումները վերացվել են, արտդրամասերը […]

Նոր Հայաստանում գործընթացները ենթադրում են առավելագույն թափանցիկություն

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Գեորգի Ավետիսյանը հունիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առևտրային կցորդ Մոհսեն Ռահիմիին:

Պարոն Ռահիմին, շեշտելով, որ Իրանն ու Հայաստանը տարիներ ի վեր ունեն առևտրատնտեսական լավ հարաբերություններ, պատրաստակամություն է հայտնել իր ներդրումն ունենալ երկկողմ հարաբերություննրի զարգացման և առաջացող խնդիրներն արագ կարգավորելու հարցում:

Գեորգի Ավետիսյանը ներկայացրել է սննդամթերքի անվտանգության բերալավմանն […]

Որոշում վարչական տուգանք նշանակելու մասին

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից Ծառայությանը հայտնի բոլոր փոստային հասցեներով «ՀԱՐԻ» ՍՊԸ-ի տնօրեն Ավագ Ադամյանին «Վարչական տուգանք նշանակելու մասին» որոշումը ուղարկելու, սակայն նրա կողմից ստացված չլինելու պատճառով որոշումը հրապարակվում է Ծառայության պաշտոնական կայքում՝ համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասի:

Ծանոթանալ որոշմանը

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2017 թվականի մարտի 7-ի N 75-Ա հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2017 թվականի մարտի 7-ի N 75-Ա հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին

Կասեցվել է պանրի արտադրամասի առանձին գործառույթը

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետների կողմից «Ստեպ Պրոգրես» ընկերության պանրի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում արձանագրվել է անհամապատասխանություն: Չոր անյուղ պանրի փոշուց վերցված նմուշի լաբորատոր փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ դրանցում առկա են մանրէաբանական անհամապատասխանություններ՝ աղիքային ցուպիկի խմբի (ԱՑԽՄ) և մեզոֆիլ աէրոբ ու ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱՄ) ցուցանիշներով:

Ծառայությունը կասեցրել է «Ստեպ Պրոգրես» ՍՊԸ-ի արտադրական գործունեության […]

Որոշում արտադրական գործունեությունը կասեցնելու մասին

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից Ծառայությանը հայտնի բոլոր փոստային հասցեներով անհատ ձեռնարկատեր Արման Բաբայանին «Արտադրական գործունեությունը կասեցնելու մասին» որոշումը ուղարկելու, սակայն նրա կողմից ստացված չլինելու պատճառով որոշումը հրապարակվում է Ծառայության պաշտոնական կայքում՝ համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասի:

Ծանոթանալ որոշմանը

Անհամապատասխանություն «Պարմա» ՍՊԸ-ում

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «Պարմա» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման ընթացքում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերքի արտադրության դեպք:

Մասնավորապես, լաբորատոր փորձաքննության արդյունքներով, ընկերության կողմից արտադրված «Պելմենի»-ի նմուշները մանրէաբանական ԱՑԽՄ և ՄԱՖԱՄ ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության ՏԿ 021/2011 և ՄՄ ՏԿ 034/2013 պահանջներին: 22.05.2018թ. արտադրության «Պելմենի»-ի ողջ խմբաքանակը՝ երկու ամիս պիտանիության ժամկետով, համարվել է վտանգավոր. իրացումն արգելվել է:

Ծառայությունը կասեցրել […]

Որոշում վարչական տուգանք նշանակելու մասին

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից Ծառայությանը հայտնի բոլոր փոստային հասցեներով անհատ ձեռնարկատեր Արմեն Բունիաթյանին «Վարչական տուգանք նշանակելու մասին» որոշումը ուղարկելու, սակայն նրա կողմից ստացված չլինելու պատճառով որոշումը հրապարակվում է Ծառայության պաշտոնական կայքում՝ համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասի:

Ծանոթանալ որոշմանը

Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը, իսկ պաղպաղակի արտադրամասինը՝ վերականգնվել

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Արարատի մարզային կենտրոնի մասնագետները վերահսկողական գործողություններ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արամ Պողոսյանին (ք. Արտաշատ) պատկանող հացի արտադամասում: Պարզվել է, որ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, իրավական ակտերով նախատեսված պահանջներին չի համապատասխանել փաթեթավորված արտադրանքի մակնշումը, հացն ու հացաբուլկեղենը չեն տեղափոխվել համապատասխան փոխադրամիջոցներով, իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել […]

Հայտնի են լաբորատոր փորձաքննության արդյունքները

ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ի աշխատակիցների թունավորման պատճառները հստակեցնելու նպատակով կատարված վերահսկողության շրջանակներում, կասեցրել էր անհատ ձեռնարկատեր Ալվինա Մելքոնյանի գործունեությունը և առկա խոհարարական արտադրանքի (սենդվիչ) իրացումը, ինչպես նաև նմուշառում էր կատարվել խոհարարական արտադրանքից, ջրից և կեռասից:

Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ խոհարարական արտադրանքում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), մեզոֆիլ աէրոբ և […]