Առաջին անգամ Հայաստանում պետական նախաձեռնությամբ և աջակցությամբ նշվել է Անասնաբույժի միջազգային օրը
Անասնաբույժի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում անցկացվել են դասախոսություններ, քննարկումներ և հանդիպումներ երկրի բոլոր մարզերում և Երևանում, Հայաստանի պետական ագրարային համալսարանում կազմակերպվել է գիտաժողով, Ինչպես նաև գլխավոր միջազգային համաժողովը՝ «Անասնաբուժությունը հանուն առողջ հասարակության» խորագրի ներքո:
