Վանաձորի մսի շուկայում իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է հետևողական քայլերը հանրապետության բոլոր մարզերի մսի շուկաներում առկա խախտումներն ու թերությունները վերացնելու ուղղությամբ: Վանաձորյան նախորդ այցելության ժամանակ մսի իրացման շուկայում արձանագրվել էին անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, սննդի համար պիտանի ճանաչված մսի դրոշմակնիքի, վաճառքի կետերի սանիտարահիգիենիկ տարրական նորմերի, անձնակազմի սանիտարական գրքույկների բացակայության և պարբերական բուժզննության ժամկետների խախտման դեպքեր: Տնտեսվարողների […]
