Դուք մեր երկրի սննդամթերքի անվտանգության առաջնագծում կանգնած մարդիկ եք. Գ.Ավետիսյան
(Սպանդանոցների անասնաբույժ-փորձագետներին հանձնվեցին վերապատրաստման հավաստագրեր)
2020 թվականի հուլիսի 1-ից սպանդանոցային մորթի պարտադիր պահանջը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։ Անկախ Հայաստանի համար դա նոր գործունեություն է, առաջին քայլերն են արվում և բնական է, որ սպանդանոցներ կառուցող գործարարների համար արհեստավարժ անասնաբույժ-փորձագետներ գտնելու, վարձելու ու որակյալ ծառայություններ մատուցելու խնդիրն առաջնահերթություն է:
Խնդրի լուծման նպատակով՝ մեկտեղվել են ՀՀ սննդամթերքի անվտանգության […]