ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Armenium

/Ashot Yeghiazaryan

Notice: Undefined variable: name in /web/snund.am/www/wp-content/themes/Avada/includes/avada-functions.php on line 147

About Ashot Yeghiazaryan

This author has not yet filled in any details.
So far has created 2183 blog entries.

Կարտոֆիլի քաղցկեղ (Synchytrium endobioticum (Schilb) Perc.)

Կարտոֆիլի քաղցկեղը հանդիսանում է այդ բույսի ամենավնասակար հիվանդություններից մեկը:

Տարածվածությունը: Սնկային այս հիվանդության հայրենիքը Հարավային Ամերիկան է (Պերու): Առաջին անգամ կարտոֆիլի քաղցկեղը նկարագրվել է 1988 թ. Ավստրո-Հունգարական կայսրությունում:

Ներկայումս հիվանդությունը տարածված է Հարավային Ամերիկայի երկներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Մեքսիկայում, Կանադայում, Նոր Զելանդիայում, Չինաստանում, Հնդկաստանում, Նեպալում, Բուտանում, Ավստրիայում, Չեխիայում, Սլովակիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Հոլանդիայում, Իռլանդիայում, Նորվեգիայում, […]

Կարտոֆիլի ցեց (Phthorimaea oherculella Zell)

Տարածվածությունը: Կարտոֆիլի ցեցի հայրենիքը Հարավային և Կենտրոնական Ամերիկան է: Այն միշտ հանդիսացել է կոլորադյան բզեզի բնական հարևանը:

Ներկայումս այն տարածված է Եվրոպայում (Ռուսաստանի Դաշնություն (Կրասնոդարի երկրամաս), Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, Բուլղարիա), Ասիայում (Թուրքիա), Աֆրիկայում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում և այլն: Այն համարվում է իսկական կոսմոպոլիտ տեսակ, ինչը հատկապես զարմանալի է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն ջերմասեր միջատ […]

Կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդ (Globodera rostochiensis)

Տարածվածությունը: Կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդի հայրենիքը Հարավային Ամերիկան է: Ներկայումս տարածված է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, Արգենտինայում, Բոլիվիայում, Վենեսուելայում, Կոլումբիայում, Պերուում, Չիլիում, Էկվադորում, Մեքսիկայում, Պանամայում, Կոստա-Ռիկայում, Իսրայելում, Ալժիրում, Թունիսում, Եգիպտոսում, Լիբիայում, Մարոկոյում, Հնդկաստանում, Պակիստանում, Ֆիլիպիններում,

Ճապոնիայում, Լիբանանում, Դանիայում, Հոլանդիայում, Շվեյցարիայում, Սուդանում, Կիպրոսում, Մալթայում, Ավստրիայում, Բելգիայում, Բուլղարիայում, Հունգարիայում, Լեհաստանում, Պորտուգալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Հունաստանում, Ֆրանսիայում, Չեխիայում, Սլովակիայում, Սերբիայում, Իռլանդիայում, […]

Կարտոֆիլի կոլորադյան բզեզ (Leptinotarsa decemlineata Say)

Տարածվածությունը: Այս վնասատուն ստացել է կոլորադյան բզեզ անունը, քանի որ առաջին անգամ որպես կարտոֆիլի վնասատու գրանցվել է ԱՄՆ Կոլորադո նահանգում: Ներկայումս տարածված է ԱՄՆ-ում, Կանադայում, Մեքսիկայում, Գվատեմալայում, Աֆրիկայում (Փղոսկրյա ափ), Եվրոպայի երկրների մեծ մասում, Թուրքիայում, Ադրբեջանում, Վրաստանում:

Հայաստանում առաջին անգամ արձանագրվել է 1976 թ. Տավուշի և նախկին Կրասնոսելսկի շրջանների կարտոֆիլի ցանքերում: Այժմ վնասատուն հանդիպում է հանրապետության […]

Կալիֆոռնյան վահանակիր (Quadraspidiotus perniciosus Comstock)

Տարածվածությունը: Այս վնասատուի հայրենիքը Չինաստանն է: Այստեղից աստիճանաբար տարածվելով դարձել է կոսմոպոլիտ. օջախների տեսքով առկա է բոլոր աշխարհամասերում: 1873 թ. տնկանյութի հետ տեղափոխվել է Կալիֆոռնիա, իսկ այնտեղից՝ Ճապոնիա, Ավստրալիա, հետագայում նաև Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի, Աֆրիկայի շատ երկրներ:

Հայաստանում կալիֆոռնյան վահանակիրը հայտնաբերվել է 1958 թ. Նոյեմբերյանի տարածաշրջանի Բագրատաշեն ավանի խնձորենու այգիներում: Ներկայումս վնասատուի վարակի օջախներ կան Նոյեմբերյանի, […]

Լոլիկի հարավամերիկյան ցեց (Tuta absoluta Meyr)

Տարածվածությունը: Հայրենիքը Հարավային Ամերիկան է: 2006 թ-ին լոլիկի ցեցը հայտնաբերվել է Իսպանիայում, որտեղից այն շատ արագ տարածվել է ամբողջ Եվրոպայում, այդ թվում՝ Բելառուսում (առաջին անգամ հայտնաբերվել է 2011 թ.), Ուկրաինայում, Ռուսաստանում (Կրասնոդարի երկրամաս և Կալինինգրադի մարզ):

Վնասակարությունը: Լոլիկի ցեցը վնասում է բոլոր տեսակի մորմազգի մշակաբույսերին: Վնասում է լոլիկը, կարտոֆիլի պալարները և բույսի վեգետատիվ մասը, սմբուկը, ծխախոտը, […]

Գաղձեր (Cuscuta sp. sp.)

Տարածվածությունը: Երկրագնդի տարբեր աշխարհամասերում տարածված է գաղձի շուրջ 274 տեսակ: Հայաստանի տարածքում հանդիպող գաղձերի թիվը հասնում է 15-ի, որոնք տարածված են գյուղատնտեսական բոլոր գոտիներում:

Վնասակարությունը: Գաղձերը հսկայական վնաս են պատճառում գյուղատնտեսությանը, հատկապես ջրովի երկրագործությանը, որտեղ ջերմության առատությունը և սիստեմատիկ ոռոգումները նպաստում են սերմերի ծլունակությանը և վեգետացիայի ընթացքում ինտեսիվ աճին:

Գաղձի հասցրած վնասը հատկապես մեծ է առվույտի, բանջարաբոստանային […]

Արևելյան պտղակեր (Grapholitha molesta Busck.)

Տարածվածությունը: Հայրենիքը Արևելյան Ասիայի երկրներն են՝ Կորեան, Չինաստանը, Ճապոնիան: Ներկայումս տարածված է Ամերիկայում, Ավստրալիայում, Եվրոպական մի շարք երկրներում, Նոր Զելանդիայում, Ադրբեջանում, Վրաստանում, Թուրքիայում, Սիրիայում, Ուզբեկստանում, մասամբ՝ Աֆրիկայում:

Հայաստանում արևելյան պտղակերը հայտնաբերվել է 1972 թ. Նոյեմբերյանի տարածաշրջանի Բագրատաշեն ավանի դեղձենու տնկարկներում: Ներկայումս վարակի օջախներ կան նաև Տավուշի, Իջևանի, Թումանյանի, Արտաշատի, Բաղրամյանի, Թալինի, Արարատի, Արմավիրի, Մասիսի, Էջմիածնի, Մեղրու, […]

Բուսասանիտարիայի տեսչության պետը բացառում է հիվանդ կարտոֆիլի ներմուծումը Հայաստան

[…]

Սիբիրախտ

Սիբիրախտը բոլոր տեսակի գյուղատնտեսական և վայրի կենդանիների, ինչպես նաև մարդու սուր ընթացքով ինֆեկցիոն հիվանդություն է, որը բնորոշ է սեպտիցեմիայով, օրգանիզմի թունավորումով և մարմնի տարբեր հատվածներում կարբունկուլների (այտուցների) առաջացումով:

Հիվանդության հարուցիչը` Բացիլուս անտրացիս (Bac. Anthracis) աերոբ, գրամդրական, սպոր և պատիճ առաջացնող անշարժ ցուպիկն է, որն ընդունակ է որոշակի պայմաններում բազմանալ հողի մեջ, տասնյակ տարիներ պահպանել իր կենսագործունեությունը […]