Հայաստանի պատվիրակը մասնակցել է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) ամենամյա համաշխարհային վեհաժողովին
Մայիսի 21-27-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացել է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պատվիրակների ամենամյա համաշխարհային վեհաժողովի 84-րդ գլխավոր նստաշրջանը, որտեղ քննարկվել են կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելման, պայքարի և վերացման նոր մոտեցումները, ինչպես նաև ընդունվել են OIE-ի օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նոր բանաձևեր:
Վեհաժողովին մասնակցել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության […]
