Հանձնման-ընդունման արձանագրություն
[…]
Եվրոպական հանձնաժողովի տեխնիկական աջակցության, տեղեկատվության փոխանակման գործիքի շրջանակներում այսօր Երևանում անցկացվեց Եվրամիության և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից համատեղ կազմակերպած «Թայեքս» աշխատաժողովը՝ նվիրված ձկան կերերի և օրենսդրության խնդիրներին:
Աշխատաժողովի նպատակն էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության, սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն»-ի, սննդաարդյունաբերության ոլորտի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ծանոթացնել ԵՄ օրենսդրությանը, բարձրացնել […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Աշոտ Հարությունյանը և սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը, այս ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ, այցելել են Արարատի մարզի Արմաշ համայնք, որտեղ նկատվում են ծիրանի այգիների տեղային չորացումներ: Ավելի վաղ համայնքից այգիները չորանալու մասին ահազանգ էր ստացվել:
Այցերի ընթացքում կատարվել է ծառերի զննում, այգու […]
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը խորհրդակցություն է անցկացրել Ծառայության մարզային կենտրոնների ղեկավարների հետ:
Կարևորելով մարզերում հատկապես սննդամթերքի անվտանգությանը պատշաճ ուշադրություն դարձնելու և վերահսկողությունը խստացնելու անհրաժեշտությունը՝ Ծառայության ղեկավարը ներկայացրել է այդ ուղղությամբ նախատեսվող քաղաքականության սկզբունքները և մի շարք հանձնարարականներ տվել: Մասնավորապես, մարզային կենտրոնների ղեկավարներին հանձնարարել է.
hաշվառել մարզում գործող սննդի շղթայի օպերատորներին,
գնահատել կազմակերպություններն ըստ […]
«Առավոտ» օրաթերթը նոյեմբերի 17-ին հրապարակել է տեղեկություն այն մասին, որ հանրապետությունում թռչունների անկման խոշոր դեպք է գրանցվել:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ թերթի հրապարակումը չի համապատասխանում իրականությանը. անկման ահազանգ չկա ոչ միայն «Լուսակերտի», այլ նաև մյուս թռչնաֆաբրիկաներից կամ գյուղացիական տնտեսություններից:
Ծառայության մասնագետները նույն օրն առավոտյան այցելել են թռչնաֆաբրիկա՝ իրավիճակը պարզելու նպատակով: Թեև, հոդվածի […]