ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

Հայաստանում մեկնարկել է ԱՊՀ երկրների բույսերի կարանտինի համակարգող խորհրդի 10-րդ նիստը

Արդեն երկրորդ անգամ ԱՊՀ երկրների բույսերի կարանտինի համակարգող խորհրդի նիստը՝ 10-րդը, անցկացվում է Հայաստանում:

Ինչպես առկա, այնպես էլ հեռավար եղականով նիստին մասնակցում են ԱՊՀ անդամ երկրների բուսասանիտարական ծառայությունների ղեկավարները, ԱՊՀ գործադիր կոմիտեի, ԵԱՏՀ-ի, ՌԴ դաշնային մաքսային ծառայության և բույսերի կարանտինի գիտահետազոտական կենտրոնի ներկայացուցիչները։

Վերջին տարիներին, պարենային անվտանգության ապահովման նպատակով, աշխարհի շատ երկրներում, այդ թվում և Հայաստանում, գյուղատնտեսությունը հատուկ ուշադրության թիրախում է, իսկ […]

0 Comments

Արցախի և Հայաստանի հանրապետությունների համագործակցությունը սննդամթերքի անվտանգության ոլորտում էլ ավելի կամրապնդվի

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանին և Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արթուր Ներսիսյանին:

Մինչ քննարկումներին անցնելը՝ Արմեն Թովմասյանը Գեորգի Ավետիսյանին է փոխանցել «Երախտագիտության» մեդալ, որով ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը պարգևատրել է ՀՀ ՍԱՏՄ ղեկավարին՝ Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար: Շնորհակալություն հայտնելով բարձր գնահատականի համար, Գեորգի Ավետիսյանը վստահեցրել է, […]

0 Comments

Կասեցվել է հացի արտադրամասի գործունեության առանձին գործառույթը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական գործողություններ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Ներսես Քիվոյին պատկանող հացի արտադրամասում և հայտնաբերել, որ այստեղ խախտվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանաիտարահիգիենիկ նորմերը: Մասնավորապես՝ արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, կոյուղու խողովակները գտնվում են արտադրամասի առաստաղին և պատերին, քողարկված և սարքին չեն, բացակայում է հոսող տաք ջուրը, առաստաղը […]

0 Comments

Հայաստանում անասնաբույժի մասնագիտությունը դառնալու՛ է գրավիչ

Անասնաբույժի միջազգային օրն ընդունվել է Համաշխարհային անասնաբուժական ասոցիացիայի կողմից 2000 թվականին: Տոնը նշվում է ամեն տարի՝ ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը:
Հայաստանում առաջին անգամ այս տոնը պետական նախաձեռնությամբ ու աջակցությամբ նշվել է 2019 թվականին և միտում ունի դառանլու պարբերական:
Այս տարի Անասնաբույժի միջազգային օրը Հայաստանում նշվում է ապրիլի 23-ին: Նախաձեռնությունը, ինչպես և նախորդիվ, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնինն է՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության […]

0 Comments

Հանդիպում անասնաբուժների հետ Շիրակի մարզում

Ապրիլի 23-ը անասնաբույժի միջազգային օրն է: Հայաստանում անասնապահությունը զարգացած է Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում:

Այսօր Շիրակի մարզում ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը և Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը հանդիպել են մարզի անասնաբուժների հետ:

Կարևորվել է անասնաբուժների ջանքերը հիվանդությունները կանխարգելելու ուղղությամբ, ինչպես նաև սահուն սերնդափոխությանն ուղղված շարունակական ուսուցման գաղափարը:

Ներկայացվել են ոլորտում տեղի ունեցած փոփոխությունները, […]

0 Comments

Գազավորված ըմպելիքի արտադրամասը կվերսկսի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատերեր Հայրապետ Զաքարյանին պատկանող գազավորված ըմպելիքի (Արմավիրի մարզ, ք. Էջմիածին) արտադրամասի կասեցումը: Ստուգմամբ հաստատվել է, որ տնտեսավարողը շտկել է արտադրամասում արձանագրված սանիտրահիգիենիկ նորմերի խախտումները:

0 Comments