Միասին ընտրենք սպառողների շահերը 2017-ին լավագույնս ներկայացրած ՀԿ-ին

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արդեն երկրորդ տարին է՝ հասարակական, պետական, գիտական ու մասնագիտական կառույցների հետ համատեղ մարտի 15-ին նշում է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը:

 

Այդ շրջանակներում մրցանակ է նախատեսվում այն հասարակական կազմակերպության համար, որը 2017-ին լավագույնս է ներկայացրել սպառողների շահերը կամ նպաստել է սննդամթերքի անվտանգության ոլորտի բարելավմանը: Կարևորելով հասարակայնության կարծիքը և առաջնորդվելով անաչառության սկզբունքով՝ առաջարկում ենք ծանոթանալ ներկայացված հասարակական կազմակերպությունների ցանկին և, ի դեմս ՀԿ ղեկավարների, քվեարկել նրանցից մեկի օգտին:
 

Մրցանակակիրը կորոշվի այս քվեարկության արդյունքներով