Թվինինգ
ԵՄ «Թվինինգ» ծրագիրը երկու տարի աջակցություն է ցուցաբերել Հայաստանում սննդամթերքի անվտանգության և միջազգային առևտրի ոլորտներին: «Թվինինգ» ծրագրի նպատակն էր Հայաստանում հզորացնել սննդամթերքի անվտանգությունը և պարզեցնել միջազգային առևտրի իրականացումը: Նպատակն իրականացվել է հայաստանյան հաստատությունների հզորացման, ԵՄ լավագույն պրակտիկային և միջազգային ստանդարտներին համապատասխան կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության համակարգերի արդիականացման և սննդամթերքի անվտանգության մասին սպառողների իրազեկվածության բարձրացման միջոցով: Արդյունքում՝ Հայաստանում ներդրվել է մասնագիտացված և միջազգայնորեն ճանաչված անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության վերահսկողության համակարգ: Ծրագրի ֆինանսավորման նպատակով՝ Եվրամիության կողմից տրամադրվել էր 1մլն. եվրո: Ծրագրի իրականացման տևողությունը 21 ամիս էր: Այն, որպես ղեկավար գործընկեր, իրականացրել են Նիդեռլանդների սննդամթերքի և սպառողական ապրանքի անվտանգության մարմինը, ինչպես նաև, որպես կրտսեր գործընկերներ, Դանիայի անասնաբուժության և սննդամթերքի կազմակերպությունը ու Լատվիայի սննդամթերքի և անասնաբուժության ծառայությունը: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ԵՄ «Թվինինգ» ծրագրի շահառու կողմն էր, իսկ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պատասխանատու էր կենդանական և ոչ կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության համար:
Ծրագիրն ուներ 4 բաղադրիչ՝
- բաղադրիչ 1. Իրավական հիմքի մշակում,
- բաղադրիչ 2. Տեսչական ստուգումների ընթացակարգեր,
- բաղադրիչ 3. Տեսչական կառուցվածքի բարելավում,
- բաղադրիչ 4. Հանրային իրազեկվածության բարձրացում:
Արդյունքները՝
- Կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերաբերյալ ԵՄ ՍԲՍ և այլ ﬕջազգային ստանդարտների հետագա կիրարկման համար մշակված օրենսդրություն,
- սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության աշխատանքների համար ընտրված՝ արդիականացված և իրականացված, ընթացակարգեր,
- պատրաստված և հաստատված ինստիտուցիոնալ զարգացման ծրագիր, պետական մարﬕնների վերաբաշխված դերեր և պարտականություններ,
- կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության մասին հանրության իրազեկվածության բարձրացում: