Инспекционный орган
«Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի դեկտեմբերի 11-ի ՆՀ-292-Ն հրամանագրի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշմամբ:
Ծառայությունը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսասանիտարիայի պետական տեսչության իրավահաջորդն է։
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (այսուհետ` ծառայություն) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին է, որն իրականացնում է սննդամթերքի անվտանգության և համապատասխանության գնահատման, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառների պետական կարգավորումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրականացնում է վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ՝ այդ բնագավառում հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։
Ծառայությունը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսասանիտարիայի պետական տեսչության իրավահաջորդն է։
Ծառայությունը ստեղծվում, վերակազմակերպվում է և նրա գործունեությունը դադարեցվում է ՀՀ oրենսդրությամբ սահմանված կարգով` ՀՀ Նախագահի հրամանագրի հիման վրա։
Ծառայության լիազորությունները սահմանվում են «Անասնաբուժության մասին», «Բուսասանիտարիայի մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին», և «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքներով, Հայաստանի Հանրապետության այլ oրենքներով և իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։
Ծառայությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության oրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան։
Ծառայությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, ծառայության հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանումներով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
Ծառայությունը կազմված է ծառայության պետից, պետի տեղակալներից, ծառայության աշխատակազմից, ինչպես նաև ծառայության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից։ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ծառայությանը կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման (կառավարման) իրավասությունը։
Ծառայության անվանումն է` հայերեն լրիվ անվանումը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, ռուսերեն լրիվ անվանումը` Государственная служба безопасности пищевых продуктов министерства сельского хозяйства РА, անգլերեն լրիվ անվանումը` State service fօr fօօd safety օf tհe Ministry օf Agricսltսre օf RօA, հայերեն կրճատ անվանումը` ՍԱՊԾ, ռուսերեն կրճատ անվանումը` ГСБПП, անգլերեն կրճատ անվանումը` SSFS:
Ծառայության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը և ծառայության պետը` օրենքով ու սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում: Ծառայության պետին (այսուհետ` պետ) նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: