Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 3-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի 4-րդ ենթակետով, ինչպես նաև հիմք ընդունելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Յանտայ քաղաքի մուտքի-ելքի ստուգման և կարանտինի բյուրոյի հաղորդագրությունը՝
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ՝
- Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2015 թվականի հունվարի 20-ի «Ներմուծումը ժամանակավորապես արգելելու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013 թվականի ապրիլի 16-ի 176-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 5-Ա հրամանի 2-րդ կետը «նշված» բառից հետո լրացնել «ինչպես նաև «Լաիյանգ Սփրինգ Սնոու Ֆուդ» սահմանափակ պատասխանատվության ընկերության կողմից արտադրված» բառերով:
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Ա. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ