Բաժնի պետին առաջարկություններ է ներկայացնում անասնաբուժության բնագավառում Ծառայության քաղաքականության, նպատակների և խնդիրների իրականացման վերաբերյալ: Կատարում է անասնաբուժության բնագավառում ռիսկերի գնահատման արդյունքների ուսումնասիրություն, ինչպես նաև անասնաբուժության ռիսկերի կառավարման մեթոդների և ծրագրերի մշակում, անհրաժեշտության դեպքում ռիսկի կառավարման վերանայում: Կատարում է անասնաբուժության բնագավառում Ծառայության կողմից իրականացվող պետական վերահսկողության արդյունքների հիման վրա տնտեսվարողների գործունեության և կենդանական ծագման հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների և հավելումների, անասնաբուժական դեղամիջոցների, կենդանիների, կարգավորվող առարկաների շրջանառության՝ ներմուծման, արտահանման, արտադրության, պահպանման, տեղափոխման, իրացման, վաճառքի փուլերի դասակարգմանը՝ ըստ ռիսկայնության, տեղեկատվական բազայի ստեղծման և վարման աշխատանքները: Կատարում է մարդու կյանքի, առողջության, շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության ռիսկի (վտանգի) գնահատման համակարգի հիման վրա անասնաբուժության բնագավառներում տնտեսվարողների գործունեության, կենդանիների, կենդանական ծագման սննդամթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների և հավելումների, անասնաբուժական դեղամիջոցների շրջանառության փուլերի ուսումնասիրություն, դիտարկում և մոնիտորինգ:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
* բարձրագույն կրթություն` անասնաբուժություն կամ անասնաբուժական-սանիտարական փորձաքննություն, կամ անասնաբուծություն, կամ կենսաբանություն, կամ գենետիկա, կամ մանրէաբանություն (միկրոբիոլոգիա) մասնագիտությամբ,
* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «ա» ենթակետում նշված համապատասխան աշխատանքային ստաժ (տե՛ս սույն հայտարարության 8.1 ենթակետին հաջորդող 2-րդ պարբերությունը),
* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «բ» ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
* ռուսերենի ազատ տիրապետում:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է նաև`
* քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ ՀՀ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին՝ ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին՝ ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում,
* քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ ՀՀ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ,
* տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
* անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,

* անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն  պաշտոնների անձնագրերով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2):

***
Դիմող ՀՀ քաղաքացիները ՔԾ խորհուրդ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
* դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
* տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ,
* արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
* մեկ լուսանկար` 3×4 սմ չափսի,
* անձնագրի պատճենը:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 930-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 18.05.2016թ.:

Մրցույթը կկայանա 10.06.2016թ.` ժամը 10:00-ին, Խորհրդի շենքում (ք. Երևան, Տերյան 89):

Մրցույթներին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համարկարող են դիմել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմ (ք. Երևան,Տերյան 89,
հեռ. (011) 54-11-38, (011) 56-64-62) կամ այցելել Խորհրդի պաշտոնական ինտերնետային կայքէջ` www.cscouncil.am

Միաժամանակ տեղեկացվում է, որ մրցույթներին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները չեն վերադարձվում: