Ծառայության պետին առաջարկություններ է ներկայացնում անասնաբուժության, սննդամթերքի անվտանգության, բուսասանիտարիայի բնագավառներում Կենտրոնի նպատակների և խնդիրների իրականացման վերաբերյալ: Ապահովում է Կենտրոնի մասնակցությունն անասնաբուժության, սննդամթերքի անվտանգության, բուսասանիտարիայի բնագավառներում Ծառայության կողմից իրականացվող ծրագրերում: Ապահովում է Մարզի տարածքում սննդամթերքի, կեղծված սննդամթերքի, հատուկ նշանակության սննդամթերքի, վտանգավոր սննդամթերքի, գենետիկորեն ձևափոխված մթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների, կենդանական ծագման հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, անասնաբուժական դեղամիջոցների արտադրության, պահպանման, տեղափոխման, իրացման, վաճառքի, կենդանիների աճեցման, պահման, տեղափոխման, իրացման, վաճառքի, սպանդի, վերամշակման փուլերի և այդ գործընթացներում իրականացվող տնտեսվարողների գործունեության ուսումնասիրությունները, դիտարկումները, մշտադիտարկումները: Ապահովում է Մարզի տարածքում սննդամթերքի, կեղծված սննդամթերքի, հատուկ նշանակության սննդամթերքի, վտանգավոր սննդամթերքի, գենետիկորեն ձևափոխված մթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների, կենդանիների, կենդանական ծագման հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների և կերային հավելումների, անասնաբուժական դեղամիջոցների արտադրության, պահման, տեղափոխման, իրացման, վաճառքի փուլերում նորմատիվ իրավական ակտերով և նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջներին համապատասխանության նկատմամբ ստուգումների իրականացումը:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
* բարձրագույն կրթություն` ագրոնոմիական կամ անտառագիտություն, կամ կենսագործունեության անվտանգություն, բնապահպանություն, շրջակա միջավայրի պահպանություն և բնօգտագործում, կամ գյուղատնտեսական հումքի վերամշակման և պարենամթերքի տեխնոլոգիա մասնագիտությունների գծով, կամ անասնաբուժություն, կամ անասնաբուժական-սանիտարական փորձաքննություն, կամ անասնաբուծություն, կամ կենսաբանություն, կամ մանրէաբանություն (միկրոբիոլոգիա), կամ քիմիա, կամ կենսաբանություն, կամ բուսաբանություն, կամ բնախոսություն (ֆիզիոլոգիա), կամ գենետիկա, կամ կենսաքիմիա, կամ հողագիտություն, կամ հողաշինարարություն և կադաստր, կամ բնապահպանություն (էկոլոգիա), կամ բժշկականխարգելման գործ, կամ տեսական տնտեսագիտություն, կամ աշխատանքի տնտեսագիտություն և սոցիոլոգիա, կամ բնության օգտագործման տնտեսագիտություն, կամ առևտուր (կոմերցիա), կամ շուկայաբանություն (մարկետինգ), կամ ապրանքագիտություն և ապրանքի որակի փորձաքննություն, կամ բիզնեսի կազմակերպում, կամ ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում, կամ ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում, կամ կենսատեխնոլոգիա, կամ գյուղատնտեսական արտադրության տեխնոլոգիա, կամ ստանդարտացում (համօրինակում) և սերտիֆիկացում (հավաստագրում), կամ ագրոբիզնես և շուկայաբանություն, կամ ագրոպարենային համակարգի առևտուր և շուկայաբանություն մասնագիտությամբ,
* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «ա» ենթակետում նշված համապատասխան աշխատանքային ստաժ (տե՛ս սույն հայտարարության 8.1 ենթակետին հաջորդող 1-ին պարբերությունը),
* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «բ» ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
* ռուսերենի ազատ տիրապետում:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է նաև`
* քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ ՀՀ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին՝ ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին՝ ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում,
* քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ ՀՀ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ,
* տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
* անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
* անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնների անձնագրերով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2):
***
Դիմող ՀՀ քաղաքացիները ՔԾ խորհուրդ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
* դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
* տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատան-
քային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ,
* արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
* մեկ լուսանկար` 3×4 սմ չափսի,
* անձնագրի պատճենը:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 930-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 18.05.2016թ.:
Մրցույթը կկայանա 07.06.2016թ.` ժամը 14:15-ին, Խորհրդի շենքում (ք. Երևան, Տերյան 89):
Մրցույթներին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համարկարող են դիմել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմ (ք. Երևան,Տերյան 89,
հեռ. (011) 54-11-38, (011) 56-64-62) կամ այցելել Խորհրդի պաշտոնական ինտերնետային կայքէջ` www.cscouncil.am
Միաժամանակ տեղեկացվում է, որ մրցույթներին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները չեն վերադարձվում: