ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Uncategorised

/Uncategorised

«Չանախ» ՍՊԸ-ի արտադրության մածունի դիտարկման արդյունքները

Ի կատարումն Ծառայության պետի 2014 թվականի ապրիլի 1-ի N 229-Ա հրամանի, շուկայահանված «Չանախ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտադրության մածունի անվտանգության ու որակի պահանջներին համապատասխանությունը գնահատելու նպատակով սույն թվականի ապրիլի 1-ից 2-ը իրականացվեց դիտարկում:

Դիտարկման արդյունքում «Չանախ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից արտադրված մածնի մակնշման և պահման պայմանների անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել:

Դիտարկումը կատարվել է՝ հիմք ընդունելով մակնշման պահանջների խախտման վերաբերյալ […]

Վերացվել է «Կալաչ» ՍՊԸ-ի կողմից «Մրջնաբույն» արտադրատեսակի խմորեղենի արտադրական գործընթացի արգելանքը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մարտի 25-ի որոշումով կասեցվել էր «Կալաչ» ՍՊԸ-ի կողմից «Մրջնաբույն» արտադրատեսակի խմորեղենի արտադրական գործունեությունը և միաժամանակ կազմակերպությանը հանձնարարվել էր վերացնելու հայտնաբերված խախտումները:

Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են, որի վերաբերյալ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն է ներկայացվել սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության սննդամթերքի արտադրության վերահսկողության […]

Ստուգում մանկապարտեզներում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մարտի 25-ից ապրիլի 10-ը ստուգումներ է իրականացրել ք.Երևանի 11 մանկապարտեզներում՝ մեկ մասնավոր և 10 պետական:

Վերոնշյալ 10 պետական մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ վիճակի և սննդի հետ կապված խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ 1 մասնավոր մանկապարտեզում՝ «թիվ 53 մանկապարտեզ» ՓԲԸ-ում սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել պահանջվող նորմերին: Ինչպես նաև ստուգման ընթացքում տվյալ մանկապարտեզում հայտնաբերվել է […]

Ինչու՞ պետք է տեղեկատվություն տրամադրել որպես տնտեսավարող

«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ սննդամթերք, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումներ արտադրող, վերամշակող, ներմուծող, ինչպես նաև իրացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, այդ թվում՝ հանրային սննդի կազմակերպությունները, պարտավոր են իրենց կողմից կատարվող գործառնությունների մասին տեղեկատվություն տրամադրել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը՝ ք.Երևան Կոմիտասի 49/2 հասցեով` թղթային տարբերակով կամ առցանց՝ լրացնելով […]

Վերացվել է «Համադամ» սննդի կոմբինատ ՍՊԸ-ի կողմից արտադրվող պելմենու և հավի կոտլետի արտադրության արգելանքը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մարտի 25-ի որոշումով արգելվել էր «Համադամ» սննդի կոմբինատ ՍՊԸ-ի կողմից պելմենու և հավի կոտլետի արտադրական գործունեությունը, ինչպես նաև կազմակերպությանը հանձնարարվել էր վերացնել հայտնաբերված խախտումները:

Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են, որի վերաբերյալ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն է ներկայացվել սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության […]

Դիտարկում ձվի շուկայում

2014թ. ապրիլի 16-18-ը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկումներ է իրականացրել ձվի շուկայում:

Դիտարկումներն անց են կացվել 60 վաճառակետերում՝ ք. Երևանում և ՀՀ մարզերում:

Դիտարկումների ընթացքում ք. Երևանի վաճառակետերից մեկում հայտնաբերվել է 1 տուփ (6 հատ) տեղական արտադրության ժամկետն անց ձու:

Հայտնաբերված ժամկետն անց ձվերը ոչնչացվել են:

Ուսումնասիրություն մսամթերքի շուկայում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ուսումնասիրություններ է անցկացրել ք. Երևանի Խորենացու փողոցի թիվ 2 շուկայի հարակից մսի վաճառակետերում:

Մսի վաճառակետերի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է դեռևս վաճառքի չհանված 11 խոշոր եղջերավոր կենդանու մսեղիք, որոնք եղել են առանց անասնաբուժասանիտարական անվտանգությունը հավաստող համապատասխան փաստաթղթի: Հայտնաբերված մսեղիքի վաճառքը կասեցվել, և այն տարվել է լաբորատոր փորձաքննության:

Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, […]

Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում

2014 թվականի մայիսի 14-ին Բագրատաշենի սահմանային հսկիչ կետով ԱՄՆ-ից բարեգործական նպատակներով փորձ է արվել ներմուծել «SIMILAC» ապրանքանիշի 2787,84 կգ սոյայի հիմքով մանկական սնունդ (խմբաքանակի համար՝ 36234RE, պիտանի է մինչև 01.07.2015թ.), որը մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱՄ) և խմորասնկեր ցուցանիշների մասով չի համապատասխանել ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի մարտի 10-ի N06-Ն հրամանով հաստատված մանկական […]

Արգելվել է «Միթարթ ՄԿ» ՍՊԸ-ի կողմից «Ապխտած ամբողջական հավ» և «Ապխտած հավի թևիկներ վակուումային» արտադրատեսակների արտադրությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մայիսի 30-ի որոշումով արգելվել է «Միթարթ ՄԿ» ՍՊԸ-ի կողմից «Ապխտած ամբողջական հավ» և «Ապխտած հավի թևիկներ վակուումային» արտադրատեսակների արտադրությունը:

«Միթարթ ՄԿ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում «Ապխտած ամբողջական հավ» և «Ապխտած հավի թևիկներ վակուումային» արտադրատեսակների արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ «Միթարթ ՄԿ» […]

Արգելվել է «Ձյան փաթիլներ» ԱԿ-ի որոշ արտադրատեսակների արտադրությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մայիսի 30-ի որոշումով արգելվել է «Ձյան փաթիլներ» ԱԿ-ի կողմից «Պաղպաղակ մուլտիկ», «Պաղպաղակ 0,5 փաթեթով», «Պաղպաղակ կլասիկ» և «Պաղպաղակ մանկական» արտադրատեսակների արտադրությունը:

«Ձյան փաթիլներ» ԱԿ-ում իրականացված ստուգման ընթացքում վերոնշյալ արտադրատեսակների արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ «Ձյան փաթիլներ» ԱԿ-ի կողմից արտադրված «Պաղպաղակ մուլտիկ», […]