ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Uncategorised

/Uncategorised

Որոշում վարչական տուգանք նշանակելու մասին

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից Ծառայությանը հայտնի բոլոր փոստային հասցեներով Ա/Ձ Սոս Սաֆարյանին «Վարչական տուգանք նշանակելու մասին» որոշումը ուղարկելու, սակայն նրա կողմից ստացված չլինելու պատճառով որոշումը հրապարակվում է Ծառայության պաշտոնական կայքում՝ համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասի:

Ծանոթացեք որոշմանը:

ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը` ԿԱՀԿ պատվիրակ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանն ընտրվել է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունում (ԿԱՀԿ) Հայաստանի Հանրապետության պատվիրակ:

Հովհաննես Մկրտչյանը ծնվել է 1970 թվականին, սովորել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում և Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում: Աշխատանքային գործունեությունը սկսել է 26 Կոմիսարների շրջանի հակահամաճարակային կայանում՝ աշխատելով որպես դեզինֆեկտոր, այնուհետև երկար տարիներ աշխատել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում՝ […]

Ճամբարային թունավորման վերաբերյալ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Գեղարքունիքի մարզայի կենտրոնը հուլիսի 30-ին ահազանգ է ստացել այն մասին, որ թունավորումով Մարտունու բժշկական կենտրոն են տեղափոխվել 20-ից ավելի երեխաներ: Երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի մերձակայքում գործող ամառային դաշտային ճամբարից:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչներն ահազանգն ստանալուց հետո անմիջապես այցելել են ճամբար, վերցրել են սննդամթերքի հետ շփվող […]

Սահմանային ֆիտոսանիտարական հսկողության ժամանակ հայտնաբերվել են վարակված տնկիներ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հրամանով արգելվել է Ֆրանսիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծել խաղողի 1500 հատ արմատակալներ (տնկիներ). խմբաքանակը վարակված է եղել ֆիլոքսերայով:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից սահմանային հսկողության շրջանակներում կատարված նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ արմատակալները վարակված են ֆիլոքսերայով՝ չնայած, որ ուղեկցող փաստաթղթերը հավաստել են արմատակալները […]

Տեղեկություններ թունավորման դեպքի վերաբերյալ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը օգոստոսի 1-ին ահազանգ է ստացել այն մասին, որ թունավորումով Ավան Առինջ թաղամասի «Հատիսի լանջին» ռեստորանային համալիրից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ և «Նորք» ինֆեկցիոն ԲԿ են տեղափոխվել քաղաքացիներ։

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետներն ահազանգն ստանալուց հետո անմիջապես այցելել են ռեստորանային համալիր, վերցրել են սննդամթերքի հետ շփվող մակերեսներից լվացուկներ, առկա սննդամթերքից կատարել […]

Կոչ` պահպանել սննդամթերքի անվտանգության կանոնները

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, հաշվի առնելով բարձր ջերմաստիճանային պայմանները և ստացվող ահազանգերը, կոչ է անում սպառողներին պահպանել սննդամթերքի անվտանգության հետևյալ պարզ կանոնները.

Մրգերը, բանջարեղենը, հատապտուղները օգտագործելուց առաջ լավ լվանալ խմելու հոսող ջրով,
Պահպանել սննդամթերքը ճիշտ ջերմաստիճանային պայմաններում` սառնարանում. կրեմային արտադրանքի և կաթնամթերքի, մսամթերքի պահման համար անհրաժեշտ է -2–ից +4 OC ջերմաստիճան, ձվի պահման համար՝ 0-ից […]

Արմեն Հայրապետյանը Մոսկվայում հանդիպել է Իգոր Չույանի հետ

2015 թվականի օգոստոսի 4-ին՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության ալկոհոլային շուկայի կարգավորման դաշնային ծառայության ղեկավար Իգոր Չույանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում ալկոհոլային խմիչքների արտահանմանն ու ներմուծմանը, ինչպես նաև շուկայի կարգավորմանն առնչվող հարցեր: Նշենք, որ ՀՀ կառավարության նախորդ նիստում որոշվել էր […]

Սիբիրյան խոց արձանագրվելու վերաբերյալ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը օգոստոսի 4-ին առողջապահության նախարարությունից տեղեկատվություն է ստացել, որ Արմավիրի բժշկական կենտրոն է դիմել այնուհետև <<Նորք>> ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխվել մարզի Արտամեդ համայնքի երկու բնակիչ՝ սիբիրյան խոց նախնական ախտորոշմամբ:

Ծառայության անասնաբուժության տեսչության մասնագետներն Արմավիրի մարզային կենտրոնի պատասխանատուների հետ անմիջապես այցելել են Արտամեդ համայնք և իրականացված միոցառումների արդյունքում պարզել, որ հոսպիտալացված անձանցից մեկը […]

Սահմանային հսկողությունը անձնական օգտագործման մսեղիքի նկատմամբ խստացվել է

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով՝ 2015 թվականի օգոստոսի 5-ից մինչև օգոստոսի 19-ը արգելվել է Հայաստանի Հանրապետության Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի սահմանային անցման կետերից անձնական օգտագործման համար խոշոր եղջերավոր կենդանու մսեղիքի ներմուծումը:

Որոշումը պայմանավորված է ներկրվող մսեղիքի նկատմամբ հսկողությունը խստացնելու և սիբիրախտ հիվանդության հնարավոր ներթափանցումը կանխելու հանքամանքով: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության թեժ […]

Արգելվել է ժամկետանց հյութերի ներկրումը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է Բուլղարիայի Հանրապետությունից հյութերի 700 կգ խտանյութի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք:

Ծառայությունը սահմանային վերահսկողության արդյունքում պարզել է, որ դեղձի, մանգոյի և ելակի խտանյութերի, ինչպես նաև դոնդողի ներկրվող խմբաքանակը ժամկետանց է, տարաների վրա առկա է կրկնակի պիտակավորում: Միաժամանակ՝ նշված ապրանքատեսակներն ապահովված չեն հայերեն մակնշմամբ:

Հաշվի առնելով հայտնաբերված անհամապատասխանությունները՝ արգելվել է բեռի […]