ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Uncategorised

/Uncategorised

Խախտումներ չեն հայտնաբերվել

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով Ծառայության աշխատակազմի տեսուչները օրերս ստացված դիմում-բողոքի հիման վրա Արին-Բերդի 6 ա հասցեում գործող «Տարաս» ԲԲԸ-ում իրականացրել են «Ռեդի» յուղի դիտարկում` մակնշմանը ներկայացվող պահանջների նկատմամբ:

Դիտարկման ընթացքում մակնշմանը ներկայացվող պահանջների խախտումներ չեն հայտնաբերվել:

Կանադացի գործարարներն այցելել են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Մարտի 17-ին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանի և Ծառայության աշխատակազմի ներկայացուցիչների հանդիպումը Կանադայից ժամանած գործարար առաքելության՝ 12 գործարարներից կազմված պատվիրակության հետ:

Այս քննարկումներն անց են կացվում Հայաստանի զարգացման հիմնադրամի կազմակերպած՝ հայ-կանադական գործարար համաժողովի շրջանակներում` հիմնավորմամբ, որ տնտեսության տարբեր ճյուղերում, այս դեպքում՝ սննդարդյունաբերության ոլորտում համագործակցությունը նոր խթան […]

Կատարվել է յոգուրտի դիտարկում

Մայիսի 11-ին համացանցում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ քաղաքացու կողմից գնված յոգուրտում հայտնաբերվել են բորբոսասնկեր: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, կապ հաստատելով քաղաքացու հետ և անհրաժեշտ տեղեկությունները ստանալով, «Ֆրուտտիս» յոգուրտի դիտարկում է կատարել Երևան քաղաքի Սեբաստիայի 141/5 հասցեում գործող «Ալեքս Գրիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետում, որտեղից գնվել էր յոգուրտը: Դիտարկում է կատարվել […]

Արմավիրի դեպքերի կապակցությամբ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Արմավիրի մարզում երեխաների մոտ գրանցված աղիքային ինֆեկցիայի վարակի դեպքերի մասին հաղորդում ստանալուց անմիջապես հետո` մայիսի 18-ին և մայիսի 19-ին, իրականացրել է Արմավիր քաղաքի թիվ 6 և թիվ 9 մանկապարտեզներում առկա սննդամթերքի՝ այդ թվում կաթի նմուշառում և հանձնել լաբորատոր փորձաքննության՝ պարզելու համար առողջապահության նախարարության կողմից հաստատված շիգելա զոնե վարակի աղբյուրը: […]

Ի գիտություն լրագրողների

Մայիսի 25-ին` ժամը 13:00-ին, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության դահլիճում (հասցե՝ Կոմիտաս 49/2) Ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը, բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանն ու սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանը կամփոփեն նախորդ տարում կատարված աշխատանքների արդյունքները:

Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրում ենք լուսաբանելու մամուլի ասուլիսը:

Տեղեկությունների համար կարող եք […]

Կաթի փոշու ներկրման ծավալները նվազել են, ոչ թե ավելացել

Հաշվի առնելով վերջին օրերին մամուլում շրջանառվող լուրերը կաթի փոշու ներկրման ծավալների ավելացման մասին և կաթի մթերման գնի նվազումը դրանով պայմանավորելու փորձերը՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ 2015 թվական ընթացքում հանրապետություն կաթի փոշու ներկրման ծավալը նվազել է. 2014 թ. հինգ ամիսներին (հունվար-մայիս) ներմուծվել է 726.950 տոննա կաթի փոշի, 2015 թ. համադրելի ցուցանիշը […]

Վերացվել է «ՄԻԼԿԻ ԹԱԴ» ՍՊԸ-ի «Չանախ» պանիր արտադրատեսակի արտադրության կասեցումը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2015թ. մայիսի 4-ի որոշմամբ` կասեցվել էր «ՄԻԼԿԻ ԹԱԴ» ՍՊԸ-ի «Չանախ» պանիր արտադրատեսակի արտադրությունը:

Նկատի ունենալով, որ արտադրողը սահմանված ժամկետներում Ծառայության կողմից տրված բոլոր հանձնարարականները կատարել է` խախտումները վերացրել է, արտադրական սարքավորումները ախտահանել է, թողարկել է փորձնական արտադրանք և ներկայացրել լաբորատոր փորձաքննության, ինչպես նաև «ՉԱՆԱԽ» պանրի արտադրությունը համապատասխանեցրել է«Կաթին, կաթնամթերքին […]

Վահան գյուղում արձանագրված թունավորման դեպքերի վերաբերյալ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Գեղարքունիքի մարզայի կենտրոնը հունիսի 6-ին առավոտյան՝ ժամը 9:15-ին, առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ահազանգ է ստացել այն մասին, որ թունավորումով Ճամբարակի առողջության կենտրոն են տեղափոխվել Վահան գյուղի բնակիչներ: Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ հոսպիտալացված անձինք կերել են թութ՝ գնված երեկ միևնույն մարդուց:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մարզային տեսուչներն […]

Հանդիպում կանադացի խորհրդատուի հետ

Հուլիսի 17-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ-ում Կանադայի դեսպանատան գյուղատնտեսական խորհրդատու Լես Կոմորի գլխավորած պատվիրակության հետ: Հայաստան այցելության նպատակն է Հայաստանի և Կանադայի միջև կենդանական ծագման մթերքի առևտրային համագործակցության խթանումը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Կանադայից ՀՀ կենդանական ծագման մթերքների ներմուծման խնդիրներին, ՀՀ-ում […]

Կասեցվել է հանրապետության 19 մանկապարտեզների և խոհանոցների գործունեությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 2015 թվականի ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված են թվով 250 հանրակրթական և նախադպրոցական հաստատություններ:

Ստուգումների եռամսյակային ծրագրի շրջանակներում՝ Ծառայության պետի որոշմամբ, կասեցվել են Տավուշի մարզի երեք ՝ Խաշթառակի, Պտղավանի և Նավուրի մանկապարտեզներում սննդի կազմակերպման գործունեությունը, Արմավիրի մարզի Մուսալեռ, Դալարիկ և Մյասնիկյան համայնքների, ինչպես նաև Կոտայքի մարզի Նոր Գեղի, Գառնիի, Գողթի և […]