ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Uncategorised

/Uncategorised

Մանկապարտեզում թունավորումների դեպքի առնչությամբ

2014թ. նոյեմբերի 28-ին Կոտայքի մարզի Եղվարդի թիվ 1 մանկապարտեզումթունավորման դեպքի առնչությամբ հայտնում ենք, որ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ աշխատակազմի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից մանկապարտեզում նոյեմբերի 26-ին առկա սննդամթերքից վերցված նմուշները (կարագ, պանիր, ձու, հավի միս, տոմատի մածուկ, խտացրած կաթ, տավարի միս) ենթարկվել են լաբորատոր փորձաքննության, և արդյունքում պարզվել է, որ անվտանգության ցուցանիշներով անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել:

ՀՀ […]

Սատկած խոզերի վերաբերյալ

Ի պատասխան զանգվածային լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությանը` հայտնում ենք, որ հիմք ընդունելով 2014 թվականի դեկտեմբերի 21-ի Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանն ուղարկված թիվ 10/1-2-4799 գրությունը` Ծառայության աշխատակիցները սույն թվականի դեկտեմբերի 21-ին մասնակցել են Երևան քաղաքի «Նորքի շուկա» և «Մալաթիայի թիվ 4 շուկա» ՍՊԸ-ների […]

Երրորդ երկրների ռեեստրի վերաբերյալ

Հարգելի´ գործընկերներ

Հայաստանի Հանրապետության` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության պայմանագիրն ուժի մեջ է մտնում 2015թ. հունվարի 2-ից, և Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ պայմանավորված՝ առկա են որոշակի իրավական հետևանքներ: Օրենսդրական դաշտի փոփոխությունները վերաբերում են սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական հսկողության ենթակա պարենային և ոչ պարենային ապրանքների անվտանգության չափանիշներին, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների և ապրանքների գրանցմանը:

Այդ առթիվ […]

«Թեժ գիծը» կաշխատի շուրջօրյա

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «թեժ գիծը» (հեռ.` 010 206040) կաշխատի բոլոր հանգստյան օրերին, և Երևանի ու մարզային կենտրոնների աշխատակիցները պատրաստ են արձագանքելու ձեր ահազանգերին:

Նշանակվել է մամուլի քարտուղար

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2015 թվականի հունվարի 21-ի հրամանով Նվարդ Առաքելյանը նշանակվել է Ծառայության պետի մամուլի քարտուղարի պաշտոնում:

Մանրամասներին ծանոթացեք կենսագրությունում:

ՌԴ գործընկերները Հայաստանում են

Հունվարի 26-ին Հայաստան են ժամանել Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության մասանագետները: Այցի նպատակն է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության գործընկերների հետ համատեղ այցելություններ կազմակերպել հայկական կազմակերպություններ և վերջիններիս խորհրդատվություն տրամադրել արտադրական գործընթացների կազմակերպման վերաբերյալ:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2015թ. տարեկան ծրագրով կիրականացնի ավելի քան 1160 ստուգում

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2015 թվականի տարեկան ծրագրով նախատեսել է իրականացնել ստուգումներ 813 բարձր, 291 միջին և 58 ցածր ռիսկայնությամբ տնտեսավարող սուբյեկտների մոտ:

Ստուգումների պլանը կազմվել է նախորդ տարվա ստուգումների արդյունքների, դիմում-բողոքների և առկա այլ տեղեկատվության հիման վրա:

Այսպիսով՝ ընթացիկ տարում ստուգվելու են հանրային սննդի կազմակերպում իրականացնող ավելի քան 490 տնտեսավարող սուբյեկտներ, որոնցից […]

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը` վերահսկող

Այսօր` հունվարի 30-ին, ՀՀ կառավարության նիստում հաստատվեց կառավարության որոշման նախագիծը, համաձայն որի Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմիններ սահմանվեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը:

Հայաստանի` ԵՏՄ անդամակցելուց հետո (ս.թ. հունվարի 2-ից) 1 տարվա ընթացքում հանրապետությունում զուգահեռ կգործեն ՀՀ և […]

Հայտնաբերվել և ոչնչացվել են ժամկետանց շոկոլադե սալիկներ

Փետրվարի 10-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «թեժ գծով» ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Մաշտոցի 40ա/1 հասցեում գործող «ԵՎԱ և ՍՅՈՒԶԻ» ՍՊԸ-ին պատկանող «Շիրակ» խանութում վաճառվում են «Կիթ-Կաթ» ժամկետանց շոկոլադե սալիկներ:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի նույն օրը տված հրամանով՝ աշխատակազմի Երևանի կենտրոնի մասնագետ-տեսուչները դիտարկում իրականացնելու նպատակով այցելել են քաղաքացու նշած վաճառքի […]

Որոշում վարչական տուգանք նշանակելու մասին

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից Ծառայությանը հայտնի բոլոր փոստային հասցեներով «ՆԵԿՏԱՐ» ԱԿ-ի տնօրեն Արա Բադոյանին «Վարչական տուգանք նշանակելու մասին» որոշումը ուղարկելու, սակայն նրա կողմից ստացված չլինելու պատճառով որոշումը հրապարակվում է Ծառայության պաշտոնական կայքում՝ համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասի:

Ծանոթացեք որոշմանը: