ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Uncategorised

/Uncategorised

«Սննդային» թունավորման վերաբերյալ

Արձագանքելով 2014թ. նոյեմբերի 10-ին ԶԼՄ-ներով տարածված տեղեկատվությանն այն մասին, որ Հռիփսիմե Գ.-ն, Օսաննա Խ.-ն, Սամվել Խ.-ն և Արփենիկ Մ.-ն սննդային թունավորումով տեղափոխվել են հիվանդանոց, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ թունավորումը սննդային չի եղել՝ ըստ ՀՀ առողջապահության նախարարությունից բանավոր կերպով ստացված տեղեկատվության:

Կասեցվել է Ա/Ձ «Արմեն Հովհաննիսյանի» արտադրամասի «Հավի կոտլետ» և «Պելմենի տավարի մսով» արտադրատեսակների արտադրությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. նոյեմբերի 10-ի որոշմամբ կասեցվել է Ա/Ձ «Արմեն Հովհաննիսյանի» արտադրամասի «Հավի կոտլետ» և «Պելմենի տավարի մսով» արտադրատեսակների արտադրությունը:

Ա/Ձ «Արմեն Հովհաննիսյանի» արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ Ա/Ձ «Արմեն Հովհաննիսյանի» արտադրամասի կողմից արտադրված «Հավի կոտլետ» (արտ. 03.11.2014թ., խմբ. 5 […]

Օրենսդրական փոփոխություններ՝ պայմանավորված ԵՏՄ Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ

Եվրասիական տնտեսական միության հետ անդամակցությամբ պայմանավորված՝ առկա են որոշակի իրավական հետևանքներ: Օրենսդրական դաշտի փոփոխությունները վերաբերում են սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական հսկողության ենթակա պարենային և ոչ պարենային ապրանքների անվտանգության չափանիշներին, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների և ապրանքների գրանցմանը: Ոլորտի փոփոխությունների վերաբերյալ տեղեկացվածություն ապահովելու և հայաստանյան արտահանողների մուտքը ԵՏՄ անդամ երկրների շուկաներ հեշտացնելու նպատակով Ձեզ ենք ներկայացնում այն […]

Ասուլիս ՌԴ մսամթերքի արտահանման թեմայով

Ս.թ. նոյեմբերի 18-ին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ նիստերի դահլիճում տեղի ունեցավ ասուլիս` նվիրված 2014թ.-ի նոյեմբերի 12-ից ՌԴ մսամթերքի արտահանման հարցերին:

Բանախոսը Ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանն էր:

Նա ներկայացրեց ՌԴ մսամթերքի արտահանման թույտվություն ստացած 11 ընկերությունների ցանկը և նշեց, որ ևս 3 ընկերության ընդգրկումն այդ ցանկում քննարկման փուլում է:

Բանախոսն անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչու էր […]

Ձվի դիտարկման վերաբերյալ

Հիմք ընդունելով «ԴԱՎՌՈՒԲ» ՍՊԸ-ի կողմից արտադրված կեղտոտ և թերի մանկշված ձվերի վերաբերյալ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ստացած ահազանգը, ինչպես նաև լրատվամիջոցներում առկա տեղեկատվությունը՝ Ծառայությունը դիտարկումներ է իրականացրել ձվի շուկայում և հայտնաբերել «ԴԱՎՌՈՒԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտադրության 5 փաթեթ (30 հատ) ձու:

Քանի որ ձվերը չէին համապատասխանում «ՁՎԻ ԵՎ ՁՎԱՄԹԵՐՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ […]

Եղվարդի մանկապարտեզի սաների թունավորման վերաբերյալ

Ս.թ․ նոյեմբերի 28-ին՝ ժամը 19:17-ի սահմաններում, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Կոտայքի մարզային կենտրոն ահազանգ է ստացվել ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» ՊՈԱԿ֊ից՝ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում սաների թունավորման դեպքի կապակցությամբ: Ահազանգից 15 րոպե անց տեղում են եղել Ծառայության աշխատակազմի Կոտայքի մարզային կենտրոնի աշխատակիցները, կատարել են անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում՝ աշխատող անձնակազմի առողջական […]

Մանկապարտեզում թունավորման առնչությամբ ՍԱՊԾ կատարած աշխատանքները

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի նոյեմբերի 28-ի հանձնարարությամբ ծառայության աշխատակիցների կողմից Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում կասեցվել էսննդամթերքի օգտագործումն ու մատակարարումը: Այս պահին սննդամթերք մատակարարող ընկերությունների մոտ իրականացվում է սննդամթերքի մնացորդային քանակների հաշվառում և կասեցում, մինչև կպարզվի, թե արդյոք թունավորման բնույթը եղել է սննդային, թե՝ ոչ:

Որոշում վարչական տուգանք նշանակելու մասին

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից Ծառայությանը հայտնի բոլոր փոստային հասցեներով քաղաքացի Արայիկ Արամայիսի Բադալյանին «Վարչական տուգանք նշանակելու մասին» որոշումը ուղարկելու, սակայն նրա կողմից ստացված չլինելու պատճառով որոշումը հրապարակվում է Ծառայության պաշտոնական կայքում՝ համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասի:

Ծանոթացեք որոշմանը:

Նոր տեղեկություններ մանկապարտեզում թունավորումների դեպքի առնչությամբ

Ինչպես տեղեկացրել էինք, 2014թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 19.17-ին, ՀՀ ԳՆ ՍԱՊԾ աշխատակազմի Կոտայքի մարզային կենտրոն ՀՀ ԱՆ «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ից ստացված ահազանգի առնչությամբ՝ իրականացվել էին անհրաժեշտ վերահսկողական միջոցառումներ: Ժամանակին Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները եղել էին մանկապատեզում, կատարել նմուշառում մանկապարտեզում առկա սննդամթերքից. կարագ, պանիր, ձու, հավի միս, տոմատի մածուկ, խտացրած կաթ, տավարի միս: Այս սննդատեսակները լաբորատոր փորձաքննության […]

«Կենսաբանական ապահովության» թեմայով սեմինար

Ս.թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտպանական վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) նախաձեռնությամբ կայացավ «Կենսաբանական ապահովության» թեմայով սեմինար:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից սեմինարին մասնակցել են աշխատակազմի անասնաբուժության տեսչության գլխավոր մասնագետ Արթուր Մելիքյանը, «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզային կառույցների և լաբորատոր զարգացման գծով տնօրենի տեղակալ Բագրատ Խաչատրյանը և «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի […]