ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Uncategorised

/Uncategorised

Թունավորման վերաբերյալ

Արձաքանքելով 2014թ. հոկտեմբերի 24-ին ԶԼՄ-ներով տարածված տեղեկատվությանն այն մասին, որ 61-ամյա Աիդա Ղ.-ն, 36-ամյա Լուսինե Ա.-ն, 16-ամյա Անի Ղ.-ն և 13-ամյա Սոնա Ղ.-ն թունավորվել են պահածոյացված սնկից, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտնում է, որ թունավորման պատճառը եղել է ոչ թե պահածոյացված սունկը, այլ շմոլ գազը:

Կասեցվել է «ՄԻԼԿԱԹ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հոկտեմբերի 23-ի որոշումով կասեցվել է «ՄԻԼԿԱԹ» ՍՊԸ-ի 72,5% բուսասերուցքային սպրեդ «Էլնոր» և 82,5% կարագ սերուցքային «Կաթնառատ» արտադրատեսակների արտադրությունը:

«ՄԻԼԿԱԹ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքների թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ «ՄԻԼԿԱԹ» ՍՊԸ-ի արտադրամասի կողմից արտադրված 72,5% բուսասերուցքային սպրեդ «Էլնոր» (160 գր, արտ. 09.10.2014թ) […]

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ձկնաբուծության զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ձկնաբուծության զարգացմանը նվիրված խորհրդակցություն, որին ներկա է եղել Ծառայության պետ Արմեն Հայրապետյանը: Հանդիպմանը մասնակցել են ձկնաբուծական ընկերությունների ներկայացուցիչներ և շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ: Վարչապետը կարևորել է ձկնարտադրության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը, քանի որ այս ճյուղն ունի արտահանման մեծ հնարավորություններ:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը զեկուցել է, որ ձկնարտադրության բնագավառում վերջին […]

Դիտարկում ձվի շուկայում

Համագործակցելով «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի հետ` 2014թ. հոկտեմբերի 9-15-ը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկումներ է իրականացրել ձվի շուկայում:

Դիտարկումներն անց են կացվել Լոռու մարզի ք. Վանաձորի 17 վաճառակետերում:

Դիտարկումների ընթացքում ք. Վանաձորի վաճառակետերից մեկում հայտնաբերվել է Իրանի Իսլամական Հանրապետության 18.09.2014թ.-ի արտադրության 500 հատ ձու, որոնց վրա բացակայել է հայերեն մակնշումը:

Հայտնաբերված ձվերը ոչնչացվել են:

Վերացվել է «ԱՄՄ» ՍՊԸ-ի արտադրամասում արտադրվող «Լոռի» պանրի արտադրության կասեցումը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հոկտեմբերի 13-ի որոշմամբ կասեցվել էր «ԱՄՄ» ՍՊԸ-ի «Լոռի» պանիր արտադրատեսակի արտադրությունը, և միաժամանակ «ԱՄՄ» ՍՊԸ-ի տնօրենին հանձնարարվել էր վերացնել հայտնաբերված խախտումները, անցկացնել սանիտարական օր, սարքավորումների և գործիքների պատշաճ մաքրում և ախտահանում, «Լոռի» պանրի արտադրատեսակի համապատասխան խմբաքանակը օգտահանել կամ ոչնչացնել, «Լոռի» պանրի արտադրատեսակի արտադրությունը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2006 […]

Սնկից թունավորման վերաբերյալ

Արձագանքելով 2014թ. նոյեմբերի 2-ին ԶԼՄ-ներով տարածված տեղեկատվությանն այն մասին, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 20:37-ին, թունավորման նախանշաններով Վանաձորի ԲԿ է տեղափոխվել Լոռու մարզի Դարպաս գյուղի բնակիչ Վ. Լ.-ն (ծնվ. 1984թ.)՝ Ծառայության աշխատակիցները կապ են հաստատել բժշկական կենտրոնի հետ և ճշտել հանգամանքները. պարզվել է, որ վերոնշյալ քաղաքացին թունավորվել է անտառից հավաքված, փորձաքննություն չանցած սունկ օգտագործելու արդյունքում:

Ձվի ներմուծման վերաբերյալ

2014 թվականի նոյեմբերի 5-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ժամանակ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը նշել է, որ ՀՀ-ում այս պահին ներմուծված ձու չկա: «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն է դիմել 16 տնտեսավարող սուբյեկտ` ձու ներմուծելու նպատակով: Մեր կողմից վերլուծվել են բոլորի կարողությունները, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ […]

Կասեցվել է Ա/Ձ «Գագիկ Ղազարյանի» արտադրամասի «Բաստուրմա» արտադրատեսակի արտադրությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. նոյեմբերի 6-ի որոշմամբ կասեցվել է Ա/Ձ «Գագիկ Ղազարյանի» արտադրամասի «Բաստուրմա» արտադրատեսակի արտադրությունը:

Ա/Ձ «Գագիկ Ղազարյանի» արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքների թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ Ա/Ձ «Գագիկ Ղազարյանի» արտադրամասի կողմից արտադրված «Բաստուրմա» (արտ. 28.10.2014թ., խմբաքանակը՝ 9,5կգ.) արտադրատեսակի նմուշը, համաձայն լաբորատոր փորձարկման արձանագրության, […]

Վերացվել է «ԱՊԱՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրության կասեցումը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հոկտեմբերի 15-ի որոշմամբ կասեցվել էր «ԱՊԱՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի «Թթվասեր» 18% յուղայնությամբ արտադրատեսակի արտադրությունը, և միաժամանակ «Պրեմիում» ՍՊԸ-ի տնօրենին հանձնարարվել էր վերացնել հայտնաբերված խախտումները, անցկացնել սանիտարական օր, սարքավորումների և գործիքների պատշաճ մաքրում և ախտահանում, «Թթվասեր» 18% յուղայնությամբ արտադրատեսակի համապատասխան խմբաքանակը օգտահանել կամ ոչնչացնել, «Թթվասեր» 18% յուղայնությամբ արտադրատեսակի արտադրությունը […]

Վերացվել է «Պրեմիում» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրության կասեցումը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հոկտեմբերի 16-ի որոշմամբ կասեցվել էր «Պրեմիում» ՍՊԸ-ի «Տոմատի հյութ», «Թան» և «Թան գազավորված» արտադրատեսակների արտադրությունը, և միաժամանակ «Պրեմիում» ՍՊԸ-ի տնօրենին հանձնարարվել էր վերացնել հայտնաբերված խախտումները, անցկացնել սանիտարական օր, սարքավորումների և գործիքների պատշաճ մաքրում և ախտահանում, «Տոմատի հյութ», «Թան» և «Թան գազավորված» արտադրատեսակների համապատասխան խմբաքանակը հետ կանչել, օգտահանել […]