ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Uncategorised

/Uncategorised

Հանդիպում Ծառայությանը կից հանրային կոմիտեի անդամների հետ

2013թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ Գն սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում կազմակերպվել է հանդիպում Հանրային կոմիտեի, Ծառայության աշխատակազմի որոշ անդամների և միջազգային ու տեղական փորձագետների միջև՝ սննդամթերքի անվտանգության ոլորտում համագործակցության և հասարակայնության հետ կապերի բարելավման թեմայով:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ Գն սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը, աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Արման Արարատյանը, […]

Ի լրումն Լոռու մարզում սիբիրախտի վերաբերյալ հաղորդագրության

Ի լրումն ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կայքում հրապարակված հոկտեմբերի 7-ի «Լոռու մարզում սիբիրախտի վերաբերյալ» հաղորդագրության, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ նախորդ հրապարակման մեջնշված 4 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներից սիբիրախտ հիվանդություն վերջնական ախտորոշվել է մեկ խոշոր եղջերավոր կենդանու մոտ, որը պատկանում է Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի բնակիչ Հայկազ Խաչատրյանին:

Հիվանդ կենդանու […]

Ծառայության պետի մամուլի ասուլիսը

Ս.թ. հոկտեմբերի 16-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որը հրավիրվել էր պարենի համաշխարհային օրվա կապակցությամբ: Ասուլիսի ժամանակ Ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը ներկայացրեց Ծառայության՝ այս տարվա ընթացքում իրականացրած գործունեությունը:

Աբրամ Բախչագուլյանը ներկայացրեց սննդամթերքի անվտանգության կարևոր դերը հասարակության համար՝ նշելով, որ պարենի համաշխարհային օրը կարևոր է բոլորի համար:

Այս տարվա ընթացքում Ծառայությունը կատարել է […]

Պարգևատրում՝ գյուղատնտեսի օրվա կապակցությամբ

2013թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար պարգևատրվեցին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի հետևյալ աշխատակիցները՝

Ստեփանյան Էդիկ` ՀՀ ԳՆ ՍԱՊԾ աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետի տեղակալ` մեդալ, շնորհակալագիր.

Երիցյան Մանիկ` ՀՀ ԳՆ ՍԱՊԾ աշխատակազմի իրավաբանական վարչության օրենսդրության կատարելագործման […]

Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում. 20.09.2013

2013 թվականի սեպտեմբերի 20-ին Բագրատաշենի մաքսային կետով Իսրայելի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն փորձ է արվել ներկրել «Սուկրազիտ» («СУКРАЗИТ») ապրանքանիշի շաքարի փոխարինիչ՝ 50,85 կգ քաշով, որից հոկտեմբերի 11-ին կատարվել է նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության համար: Կրկնակի լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ կադմիում ցուցանիշի փաստացի ստացված արդյունքը չի համապատասխանում սահմանային թույլատրելի քանակությանը, և ապրանքի ներմուծումն արգելվել է:

Սիբիրախտի դեպք Երևանում

2013 թվականի հոկտեմբերի 26-ին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն ահազանգ է ստացվել, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է դիմել սիբիրյան խոց հիվանդությամբ կասկածվող հիվանդ:

Ծառայության համապատասխան մասնագետների կողմից իրականացված ուսումնասիրությունների ընթացքում պարզվեց, որ վարակման աղբյուրը մսեղիքի հետ շփվելն է, և անմիջապես ճշտվեց խանութի գտնվելու վայրը: Ծառայության մասնագետները մեկնեցին մսի իրացման կետ, կասեցվեց առկա մսեղիքի ողջ խմբաքանակը, կատարվեց նմուշառում […]

Սիբիրախտի վերաբերյալ

2013 թվականի հոկտեմբերի 26-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետների կողմից մսի իրացման կետից«ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ՝ ներկայացված մսեղիքի և ներքին օրգանների նմուշներըսիբիրախտ հիվանդության նկատմամբ անասնաբուժական փորձաքննության՝ մանրէաբանական – մանրադիտակային, շիճուկաբանական (պրեցիպիտացիայի ռեակցիայով), ինչպես նաև մոլեկուլյար (ՊՇՌ-ով), հետազոտություններով տվել են բացասական արդյունք (չի հայտնաբերվել):

Այն վայրում, որտեղ իրականացվել էր կենդանու սպանդը, կատարված հակաանասնահամաճարակային միջոցառումների արդյունքում մինչ օրս […]

Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում. 31.10.2013

2013 թվականի հոկտեմբերի 31-ին «Զվարթնոց» մաքսային կետով Իտալիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն փորձ է արվել ներկրել 40,16 կգ մաքուր քաշով թռչնի փետուր: Հիմք ընդունելով ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013թ. օգոստոսի 22-ի N 468-Ա և 2013թ. օգոստոսի 26-ի N 485-Ա հրամանները, համաձայն որոնց 2013 թվականի օգոստոսի 22-ից արգելվել է Իտալիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք […]

Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում. 26.10.2013

2013 թվականի հոկտեմբերի 26-ին Բագրատաշենի մաքսային կետով Թուրքիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն փորձ է արվել ներկրել Թուրքական «Marsa Yagsan. Vetic» ընկերության «ONA» մարգարին՝ 21564 կգ քաշով, որից հոկտեմբերի 28-ին կատարվել է նմուշառում: Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ պղնձի քանակը նորմայից բարձր է, և ապրանքի ներմուծումն արգելվել է:

Մամուլի ասուլիս արտահանված կարտոֆիլի խմբաքանակի վերաբերյալ

Ս.թ. նոյեմբերի 8-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս: Ծառայության աշխատակազմի բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը հանդես եկավ պարզաբանմամբ՝ հիվանդ կարտոֆիլի խմբաքանակի հետ կապված վիճարկելի խնդիրների վերաբերյալ:

Արթուր Նիկոյանը նշեց, որ վերջին ժամանակներում Վրաստանի հետ համագործակցության առումով եղել են որոշ խնդիրներ, և այդ պատճառով Ծառայության պետի հետ մեկնել են Վրաստանի Հանրապետություն, հանդիպել […]